Հալոգեններ: Թեմատիկ հարցեր և վարժություններ

«Թեմատիկ հարցեր  և  վարժություններ»՝
*1. Ինչո՞ւ  են 7-րդ  խմբի գլխավոր  ենթախմբի տարրերին անվանում «հալոգեններ».

Այն հուներեն նշանակում է աղ ծնող, առաջացնող, քանի որ մետաղների հետ միանալիս առաջացնում են աղ: Ատոմների կառուցվածքն ու հատկությունները. Հալոգեններ ընդհանուր անվանմամբ միավորված՝ պարբերական համակարգի VIIA խմբի՝ VII խմբի գլխավոր ենթախմբի տարրերն են ֆտորը՝ F, քլորը՝ Cl, բրոմը՝ Br, յոդը՝ I, աստատը՝ At, որոնք տիպայան ոչ մետաղներ են: Հալոգենների ատոմներն արտաքին էլեկտրոնային շերտում յոթ էլեկտրոն են պարունակում, և այդ տարրերի ատոմներին միայն մեկ էլեկտրոն է պակասում՝ համապատասխան պարբերությունը եզրափակող իներտ գազի ատոմի էլեկտրոնային կառուցվածքը ձեռք բերելու համար.

*2. Ինչո՞ւ են հալոգենները համարվում կենսական տարրեր…

Հալոգենները համարվում կենսական տարրեր, քանի որ բարդ օրգանական նյութեր են առաջացնում, ապահովելով օրգանիզմի կենսագործունեությունը:

*3. Որո՞նք են հալոգենների միացությունների դերը մարդու օրգանիզմում…
*4. Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով… Պատասխանը հիմնավորեք…
*5. Ի՞նչ է ժավելաջուրը…

Կալիումի հիպոքլորիդի՝ KClO և Կալիումի քլորիդի՝ KCl ջրային լուծույթն է։ Ստացվել է Ֆրանսիացի քիմիկոս Կլոդ Բերթոլեի առաջարկով՝ սառը պայմաններում քլորը անցկացնելով KOH ջրային լուծույթի միջով։

*6. Ի՞նչ է քլորակիրը…

Քլորի հոտով, խոնավածուծ, սպիտակ փոշի է։ Այն կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունքն է:

*7. Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-անոց ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»
*8.  Կատարեք  հաշվարկ.<<1 կգ   «ֆիզիոլոգիական լուծույթ»  պատրաստելու  համար քանի՞գրամ  աղ  և  ջուր  պետք  է  վերցնել:

Թողնել մեկնաբանություն