Գրականություն | 26.09.2023

Դասավորիր տողերը․

Նայում եմ, մինչև որ անզոր

Գըլուխըս ծնկիդ է թեքվում,

Նորից ես մանուկ եմ այսօր,

Դրախտ է նորից իմ հոգում։

Արևը հանգչում է հեռվում,

Գետից բարձրանում է մշուշ,

Հեքիաթըդ անվերջ օրորում,

Իլիկըդ խոսում է անուշ․․․

16 — 2,1,4,3 17 — 2,1,4,3 18 — 2,1,4,3 19 — 3,1,4․2

Կարդացեք Միսաք Մեծարենցի ,,Աքասիաներու շուքին տակ,, բանաստեղծությունը։

ԱՔԱՍԻԱՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ

Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկվա
 Հոգիներուն կ’իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սադափէ։

Աքասիաներ, գինով լույսէ ու տապէ,
Օրօրվելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձյունէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։

Ու լույսն անոնց, անխօս հուրի՛ դիւութական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ’իջնէ գուռին մէջ կաթէ։

Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լույսէ արցունքը մանկան
Նըվագն անոր կը հեծեծէ հեշտական։

Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ․․․։

1,3,2,4

Կարդացե՛ք բանաստեղծությունը։ Անհասկանալի բառերի բացատրությունը բառարանից դուրս գրեք։

հեգ — խեղճ

տայգա — դժվարանցանելի ընդարձակածավալ փշատերև անտառային գոտի, որ տարածվում է Եվրոպայի Հյուսիսում, Ասիայում և Ամերիկայում

յուրդ — վրանատեղի

ելուզակ — ավազակ

տեգ — նիզակ

խոլ — կատաղի

վես — գոռոզ

կաթոգին — շատ սիրով, կարոտով

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ։ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Ցորենի ծփուն արտերի եզրին
Կանգնել խորհում եմ սրտիս մեջ լռին —
Մի՞թե դու չէիր, հայրենիք իմ հեգ,
Որ տայգաներից, մթին յուրդերից
Հորդացող — եկող ելուզակների
Բյուր նիզակ ու տեգ
Սրտիդ մեջ մխված՝ ընկել էիր խեղճ,
Քառուղու վրա բախվող ազգերի,
Դաժան դարերի մղձավանջի մեջ,
Սմբակների տակ խոլ նժույգների.
Եվ սրում էին ճիչով խնդագին
Անգղներն իրենց կտուցները վես
Քո արևակեզ ժայռերի վրա՝
Հոշոտելու քեզ…
Եվ սակայն հիմա
Դու նորից ծաղկել, ցնծում ես նորից,
Ելնում է ծուխը խրճիթներից հին,
Ուր մայրս անուշ օրորել է ինձ,
Իմաստավորել մանուկ իմ հոգին
Քո հզոր լեզվով, երկիր կաթոգին։
Այնքան ժամանակ, որ պիտի հերկե
Սևահողդ հին՝ քո կտրիճ որդին,
Եվ գուսանդ վառ՝ սերդ պիտ երգե,
Դու պիտի ծաղկիս, երկիր հայրական,
Քո ոգով, ոճով և բարձրագլուխ,
Դու պիտի հնչես, հնչես հաղթական,
Իմ հին հայ լեզու՝ քա՛ղցր ու սրտաբո՛ւխ։

Կապիկի թաթը: Ուիլյամ Ուայմարք Ջեյքոբս 

Հեղինակն այս պատվածքի միջոցով ընթերցողին ապացուցում էր, որ ոչինչ կյանքում հեշտությամբ չի տրրվում, այսինքն՝ դու չես կարող քո ուզած բանը ստանալ հենց այնպես՝ սպասելով, թե երբ պետք է այն տեղի ունենա։ Դու պետք է աշխատես դրա ուղղությամբ, քայլեր ձեռնարկես, որպեսզի այն ձեռք բերես։ Իսկ “կապիկի թաթը”, որն իբրև երազանքներ էր կատարում, իրականում փաստում էր հենց հեղինակի միտքը, որն էլ կարելի է համարել ստեղծագործության գլխավոր գաղափարը, որ ստանալու հետ մեկտեղ որևէ դժբախտություն է պատահում, այնպիսի մի բան, որ ինքներդ կհրաժարվեինք դրանից ցանկություն խնդրել։ Ես համաձայն եմ հեղինակի հետ, և կարծում եմ՝ կյանքում հենց այնպես ոչինչ չի տրվի քեզ, քանի դեռ դու չես աշխատել դրա ուղղությամբ։

Գրականություն | 19.09.2023

Ի՞նչ տեսիլով է սկսվում Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրաման:

1)Սևանա կղզում ճերմակավորի ու Վանահոր բանավեճով:
2)Աբեղան տեսնում է, թե ինչպես է Սևանա լճի փոթորիկը սպառնում խեղդել Սեդային:
3)Վանահայրը և Իշխանուհին զրուցում են` բացահայտելով իրենց երիտասարդ տարիների սերը:
4)Քողավորը շրջում է կղզում ն մենախոսում է:

Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի ո՞ր հերոսի մասին է նշված հատվածը.

Մանկուց նա մեծացել է վանքում վանահոր հովանավորության ներքո: Վանահայրը նրա հետ էր կապել իր հույսերը, սակայն նրան վիճակվում է առնչվել աշխարհիկ կյանքին:

1․կույր վանականի
2․Ճերմակավորի
3․Ատոմ վանականի
4․Աբեղայի:

Պնդումներից ո՞րը ճիշտ չէ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի վերաբերյալ:

1․Հերոսներից մեկը` Աբեղան, մանկուց ապրել է վանքում և ոչինչ չի իմացել դրսի աշխարհի մասին:
2․Իշխանը գալիս է կղզի, որպեսզի հեթանոսական տաճար կառուցի:
3․Դրամայի ավարտին Աբեղան իրեն ծովն է նետում, խառնվում բնության տարերքին:
4․Վաղ երիտասարդության տարիներին Վանահայրը սիրել է Իշխանուհուն ն մերժվել:

Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայում ի՞նչ է հիշեցնում ճգնավորը հոգու երկվություն ապրող Աբեղային:

1) Մարդկային կյանքը ունայն է` անկախ ապրելու եղանակից:

2). Աբեղան մեծացել և հասակ է առել վանքում և պետք է նրան հավատարիմ մնա:
3) Մարդը ծնվում է երջանիկ լինելու համար, ուստի պետք է հետևել սրտի ձայնին:
4) Աստված փորձություն է ուղարկել Աբեղային, ևնա պարտավոր է հաղթահարել:

Խոսքերից ո՞րը Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի որ հերոսինն է:

ա. «Իմ կյանքիս գորշ երկնքում դուն ես եղեր ինծի համար լույսի աստղը, ապրելու իմաստը, առանց այդ լույսին, առանց այդ մխիթարության ես չգիտեմ` ինչու էի ապրելու»

բ. «Ի՞նչկ՝ուզես, կին,ի՞նչ կուզես դուն ինձմե: Ամբողջ կյանքիս կեսը տառապանք տվիր ինծի, տառապանք ու դառնություն, ջարդեցիր կյանքս, խորտակեցիր երիտասարդությունս, հիմա ալ մոխի՞րը քրքրել կուզես»:

Իշխանուհու և վանահոր խոսակցությունն է։

1․ Աբեղա

2. Իշխանուհի

3. Վանահայր,

4. Սեդա

67․ Անուշ։ Հովհաննես Թումանյան

68․ Մոսին

69․

70․ Վիշապօձը փաթաթվել է բերդին։

Հայոց լեզու | 20․09․2023

  1. Կատարե´ք բառակազմական վերլուծություն.
    Կրկնեք՝ ածանցներ

հնօրյա — հին+օր+յա — արմատ+արմատ+վերջածանց — բարդ ածանցավոր բառ

անօրինություն — ան+օրեն+ություն — նախածանց+արմատ+վերջածանց — պարզ ածանցավոր բառ

ատաղձագործ — ատաղձ+ա+գործ — արմատ+հոդակապ+արմատ — բարդ բառ

քաջք — քաջ+ք — արմատ+ածանց — պարզ ածանցավոր բառ

ուխտատեղի — ուխտ+ա+տեղ+ի — արմատ+հոդակապ+արմատ+վերջածանց — բարդ ածանցավոր բառ

տարիք — տարի+ք — արմատ+վերջածանց — պարզ ածանցավոր բառ

այսպիսի — այս+պես+ի — արմատ+արմատ+վերջածանց — բարդ ածանցավոր բառ

բամբասել — բամ+բաս+ել — արմատ+արմատ+վերջածանց — բարդ ածանցավոր բառ

ընդդիմադիր — ընդ+դիմ+ա+դիր — նախածանց+արմատ+հոդակապ+արմատ — բարդ ածանցավոր բառ

տախտուկ — տախտ+ուկ — արմատ+վերջածանց — պարզ ածանցավոր բառ

մրրկահավ — մրրիկ+ա+հավ — արմատ+հոդակապ+արմատ — բարդ բառ

նվագածություն — նվագ+ած+ություն — արմատ+արմատ+վերջածանց — բարդ ածանցավոր բառ

համակարգել — համ+ա+կարգ+ել — նախածանց+հոդակապ+արմատ+վերջածանց — պարզ ածանցավոր բառ

գերխնդիր — գեր+խնդիր — նախածանց+արմատ — պարզ ածանցավոր բառ

տարատեսակ — տար+ա+տես+ակ — պարզ ածանցավոր բառ

2. Գտեք երկրորդական նախադասությունների բնույթը:

Իմացանք արդեն, որ հնագետները գնացել են Արտաշատ, որպեսզի պեղումներ կատարեն: Ուղիղ խնդիր, նպատակի պարագա

Տղաներն իրենց հաշիվ կտան, որովհետև խիստ նկատողություն ստացան դիրեկտորից, որին սիրում են ծնողի չափ: Պատճառի պարագա, որոշիչ

Մեզ հայտնեցին, որ հյուրերը ժամանել են Երևան, որպեսզի ուսումնասիրեն Մատենադարանի որոշ ձեռագրեր, որոնք աշխարհում այնպիսի հռչակ են վայելում, ինչպես առհասարակ եզակիորեն անմահ գանձերն են: Ուղիղ խնդիր, պատակի պարագա, որոշիչ, ձևի պարագա

Անահիտը, որ մեր դասարանի ամենասիրված աղջիկն է, հպարտորեն էր խոսում Նելսոն Ստեփանյանի քաջագործություններից, որոնք, հիրավի, հեքիաթային արարքներ էին թվում մեզ: Որոշիչ, որոշիչ

Բայց ուզում եմ իմանալ,  թե ինչի համար է մարդը ապրում: Ուղիղ խնդիր

Երբ հետևողականորեն ես աշխատում, հասնում ես այնպիսի արդյունքի, որին ինքդ անգամ չես սպասել: Ձևի պարագա

Որպեսզի հաջողության հասնես, աշխատիր այնպես, ինչպես քո օրինակելի բարեկամներն են տքնել: Ձևի պարագա

Երկու ճերմակ ձիերը այնպես են կատաղում-խրտնում, որ քաղաքի դարպասներն ու չափարնեները տեղահան են անում։ Ձևի պարագա

Երբեմն էլ այնքան է լրջացել, որ մարդկանց մոռանալ է տվել իր ով լինելը: Չափի պարագա

Թեև փողասեր է, բայց աջ ու ձախից  կաշառք չի վերցրել: Զիջման պարագա

Լավ է, որ աշխատասեր եմ: Ենթակա

Միակ բացասական կողմն այն էր, որ շատ էր մեղր սիրում: Ստորոգյալ

Նրա թերությունն այն էր, որ սիրում էր համակ ուշադրությամբ լսել կանանց: Ստորոգյալ

Ես նրանցից եմ, ովքեր կյանքում Երազներ ունեն բազմատեսակ: Ստորոգյալ

Զարուհին, որ խիստ նազով աղջիկ էր, շատ էր սիրում երգել: Որոշիչ

Ես այն օրն եմ միայն անմոռաց հիշում, երբ դու իմ կողքին ես եղել: Որոշիչ

Եվ այն պահին, երբ ամեն ինչ խաղաղվի, ես կվերադառնամ: Որոշիչ

Եվ իմ շունը, որ ահ չուներ անգամ վիրավոր վարազից, զարմացած նահանջում էր այդ փոքրիկ արարածների առաջ: Որոշիչ

Ու հանկարծ տեսնում եմ կնոջ ձեռքը, որ մեկնվում է դեպի ինձ: Որոշիչ

Ես հետաքրքրությամբ դիտում էի, թե ճերմակ ոզնին ինչպես է խժռում շաքարի կտորները: Ուղիղ խնդիր

Այն էլ ասեմ, որ գյուղում  ես միակն էի: Ուղիղ խնդիր

Գնում եմ` չգիտեմ ուր: Տեղի պարագա

Մոռանում ես, որ ես ամեն ինչ գիտեմ: Ուղիղ խնդիր

Նրանք երկար մտածում էին, թե ինչպես մեջտեղից վերացնեն խմբապետին: Ուղիղ խնդիր

Հայոց լեզու | 19.09.2023

1․ա/Լրացրո՛ւ բոլոր բառերը։ Առանձնացրո՛ւ արմատներն ու ածանցները։

բ/Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:

1) մեղմ-րեն, մեղմ-րոր, միջ-րեական, քառ-րդ
2) նախ-րոք, աշխարհազ-ր, ազգ-գուտ, գիշեր-թիկ
3) հանապազ-րդ. ան-թևան, թախծ-րոր, ականջ-ղ
4) ապ-րինի, նախ-րե, վաղ-րոք, հանր-գուտ

Մեղմորեն — մեղմ+որեն, մեղմօրոր — մեղմ+օրոր, միջօրեական — միջ+օր+ե+ական, քառորդ — քառ+որդ

Նախօրոք — նախ+օր+ոք, աշխարհազոր — աշխարհ+ա+զոր, ազգօգուտ — ազգ+օգուտ, գիշերօթիկ — գիշեր+օթ(ևան)+իկ

Հանապազորդ — հանապազ-որդ, անօթևան — ան+օթևան, թախծօրոր — թախիծ+օրոր, ականջօղ — ականջ+օղ

Ապօրինի — ապ+օրեն+ի, նախօրե — նախ+օր+ե, վաղօրոք — վաղ+օր+ոք, հանրօգուտ — հանուր+օգուտ

2․ ա/ Լրացրո՛ւ բոլոր բառերը։ Առանձնացրո՛ւ արմատներն ու ածանցները։

բ/ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ո:

1) արագ-տն, պնդ-ղակ. հ-տնկայս, հրան-թ
2) քնքշ-րոր, հնգ-րյակ. վաղ-րդյան, նրբ-րեն
3) հանր-գուտ, ան-րակ, հատ-րյակ, հանապազ-ր
4) հանապազ-րդ, եռ-տանի, կրծ-սկր, լացուկ-ծ

Արագոտն — արագ+ոտն, պնդօղակ — պինդ+օղ+ակ, հոտնկայս — հ+ոտք+կայս, հրանոթ — հուր+անոթ

Քնքշօրոր — քնքուշ+օրոր, հնգօրյակ — հինգ+օր+յակ, վաղորդյան — վաղ+որդ+յան, նրբորեն — նուրբ+որեն

Հանրօգուտ — հանուր+օգուտ, անորակ — ան+որակ, հատորյակ — հատոր+յակ, հանապազօր — հանապազ+օր

3․ Լրացրո՛ւ բոլոր բառերը։
Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերում է գրվում ց:

1) բռունցք, ընչացք, լվացք, սերուցք
2) ընթացք, խեցգետին, կացարան, տրցակ
3) ապաթարց, հունցել, լիցք, հիացք
4) հոգեցունց, պախուրց, հանդիպակաց, ցնծալ

Վերականգնեք տեքստերի տրամաբանական կառույցները։

1-2 (4,1,3,2)

2-3 (3,4,1,2)

7-3 (2,1,4,3)

11-1 (3,1,4,2)

15-4 (1,3,4,2)

25-3

27-1

Ձևաբանորեն և շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը․

Աստղիկը տվեց նրան գդակը, և պապը դողդողալով հագնվեց, փայտը ձեռին դուրս եկավ պատշգամբ ու նստեց այնտեղ՝ թախտի վրա, արևի դիմաց։

Ձևաբանական վերլուծություն

Աստղիկը — գոյական, անձ, եզակի, որոշյալ, հատուկ, թանձրացական, ի արտաքին հոլովում, ուղղական հոլով

տվեց — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

նրան — անձնական դերանուն, տրական հոլով

գդակը — գոյական, ոչ անձ, եզակի, որոշյալ, հասարակ, թանձրացական, ի արտաքին հոլովում, հայցական հոլով

և — համադասական շաղկապ

պապը — գոյական, անձ, եզակի, որոշյալ, հասարակ, թանձրացական, ու արտաքին հոլովում, ուղղական հոլով

դողդողալով — համակատար դերբայ

հագնվեց — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

փայտը — գոյական, ոչ անձ, եզակի, որոշյալ, հասարակ, թանձրացական, ի արտաքին հոլովում, հայցական հոլով

ձեռքին — գոյական, ոչ անձ, եզակի, անորոշ, հասարակ, թանձրացական, ի արտաքին հոլովում, տրական հոլով

դուրս եկավ — հարադրավոր բայ, անցյալ կատարյալ

պատշգամբ — գոյական, ոչ անձ, եզակի, անորոշ, հասարակ, թանձրացական, ի արտաքին հոլովում, հայցական հոլով

ու — համադասական շաղկապ

նստեց — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

այնտեղ — ցուցական դերանուն

թախտի — գոյական, ոչ անձ, եզակի, անորոշ, հասարակ, թանձրացական, ի արտաքին հոլովում, սեռական հոլով

վրա — կապ, սեռական հոլով

արևի — գոյական, ոչ անձ, եզակի, անորոշ, հասարակ, թանձրացական, ի արտաքին հոլովում, սեռական հոլով

դիմաց — կապ, սեռական հոլով

Շարահյուսական վերլուծություն

Աստղիկը — ենթակա

տվեց — ստորոգյալ

նրան — հանգման անուղղակի խնդիր

գդակը — ուղիղ խնդիր

պապը — ենթակա

դողդողալով — ձևի պարագա

հագնվեց — ստորոգյալ

փայտը — ուղիղ խնդիր

ձեռին — տեղի պարագա

դուրս եկավ — ստորոգյալ

պատշգամբ — տեղի պարագա

նստեց — ստորոգյալ

այնտեղ — տեղի պարագա

թախտի վրա — տեղի պարագա

արևի դիմաց — տեղի պարագա

Երազներում եկող տղամարդը։ Փաքսիմա Մոջավեզի

Ստեղծագործությունը սիրո, դրա դժվարությունների, ուժի և կարևորության մասին էր: Այս օրերին դրա խոչընդոտներից մեկը կարելի է համարել հասարակության կարծիքը, որը հստակորեն ընդգծված էր պատմվածքում։ Աղջիկը՝ ապրում էր իր իսկ ստեղծած կյանքով, միշտ մտածում էր իր երազներում եկող տղամարդու մասին, ոչ ոք չէր հասկանում նրան, բոլորը քննադատում էին կամ կարծում, թե խելագարվել է։ Ստեղծագործությունը լիովին սիրո մասին էր, և բոլոր գաղափարները հիմնված էին դրա վրա։ Կային մի շարք փոխաբերություններ, որոնք ունեին այլ նշանակություն, ինչպիսիք էին՝ լողավազանը, ստվերները։ Լողավազանը, որը ներկայացված էր ստեղծագործության մեջ, համապատասխանում էր այն դժվարություններին, որոնք ստեղծվում են հասարակության պատճառով, և որի պատճառով էլ սահմանափակումներ են մտնում հարաբերությունների մեջ։ Իսկ ստվերները խորհրդանշում էին մարդկանց՝ հասարակությանը, որոնք էլ խանգարում են հարաբերություններին՝ հետևելով ու բաց չթողնելով փորձում անհանգստություն առաջացնել։ Եվ այս ամենի արդյունքում հարաբերություններում շատ բաներ փոխվում են՝ թողնելով իրենց ազդեցությունը։ Իսկ վերջին հատվածը, որտեղ աղջիկը կոտրում է ապակին, փաստում է այն, որ իրենց սերը վերջապես ազատվում է հասարակության կապանքներից՝ լիովին անցնելով դժվարութունների միջով։