Հավաքների կազմակերպման իրավունքը

Ի՞նչ է հանրային հավաքը: Այն հավաքը, որին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք կոչվում է հանրային։ Հավաքն իրականացվում է մեկ վայրում հավաքվելու կամ մեկ վայրից մյուսը տեղաշարժվելու միջոցով: Դա կոչվում է երթ: Այն օրենքները որոնք նաև վերաբերում են հանրային տարածքում անցկացվող հավաքներին, նաև վերաբերում են ոչ հանրային և շինություններում անցկացվողներին: Հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուրը: Ոչ ոք իրավունք չունի ինչ-որ մեկին ստիպի, որ նա մասնակցի հավաքին, քանի որ դա տվյալ անձի իրավունքն է: Հավաքի մասնակից է համարվում այն անձը, որը մասնակցություն է ունենում հավաքին: Կազմակերպիչը կարող է համարվել ցանկացած անձ, ով կապ ունի տվյալ երթի հետ և մասնակցել է դրան: Մինչև 14 տարեկան մարդիկ առանց իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության չեն կարող կազմակերպել հավաքներ:

Թողնել մեկնաբանություն