Առցանց աշխատանք: Մարտի 16-20: Տիգրան Հայրապետյան

Հասարակագիտական ստուգատեսին ընդառաջ

Տիգրան Հայրապետյան-Բացահայտիր՝ ով է Տիգրան Հայրապետյանը:

Տիգրան Հայրապետյանը մասնագիտությամբ քաղաքագետ և լրագրող էր։ Կարդալով տարբեր աղբյուրներ, ես հասկացա, որ ժողովուրդը նրան շատ էր սիրում: Մեր դպրոցի գրադարանը կրում է նրա անունը՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարան:

Կարծում եմ, որ 15 տարի առաջ գրված կամ ասված նրա բոլոր խոսքերը այսօր իրականանում են։

Նա հաճախ կրկնում էր այս խոսքերը. «Մինչև հատիկը չմեռնի, հասկը չի ծնվի»:

Կարդալով «Ազգային արժեքներ և քաղաքականություն» հոդվածը՝ ես հասկացա, որ Տիգրան Հայրապետյանը մտածում էր, որ ժողովուրդը երբեք չի սխալվում: Այս հոդվածում խոսվում էր պատերազմների, Օսմանյան կայսրության և թշնամիների մասին: 

«Յուրաքանչյուր ժողովուրդ ընտրության իրավունք ունի, եթե նույնիսկ այդ ընտրությունը կործանարար է՝ դա նրա ընտրությունն է: Կարող են սխալվել անհատները, հասարակության առանձին խմբերը, բայց Ժողովուրդը երբեք չի՛ սխալվում»: Համաձայն եմ այս մտքի հետ, քանի որ կարծում եմ, որ ժողովուրդը երբեք չի սխալվում: Նա ունի իր ընտրության իրավունքը և կարող է ընտրել այն ինչ ուզում է, քանի որ դա նրա ընտրությունն է: 

Տիգրան Հայրապետյանը եղել է կրթահամալիրին շատ հարազատ մարդ: Կարծում եմ, որ դրա պատճառով էլ նրա անունով են կոչել մեր գրադարանը: 

Թողնել մեկնաբանություն