Միջին դարերի պատմություն 28.09

1.Կարդա նշված համացանցից, և քո բառերով ներկայացրու քրիստոնության մասին: http://kronadaran.am/dictionary/qristoneutyun/- Քրիստոնեություն

Քրիստոնեությունը ծագել է I դարում Պաղեստինում հրեական միջավայրում, մեսիայի մասին հրեական շարժումների ժամանակ։ Արդեն Ներոնի ժամանակ Հռոմեական կայսրությունում կային քրիստոնեական համայնքներ։

Քրիստոնեական հավատի աղբյուրները կապված են հուդայական Հին կտակարանի հետ։ Աստվածաշնչի համաձայն՝ Հիսուս Քրիստոսը թլփատվել է, դաստիարակվել է որպես հրեա, հետևել է Հին կտակարանի պատվիրաններին, այցելել է սինագոգա շաբաթ օրերին։ Քրիստոսի աշակերտները և առաջին հետևորդները հրեաներ էին։ Քրիստոսի խաչվելուց երեք ու կես տարի անց քրիստոնեությունը սկսվում է տարածվել նաև այլ ժողովուրդների և ցեղերի շրջանում։

2.Կարդա նշված համացանցից գտիր նմանություն, տարբերություն, քո բառերով ներկայացրու/գրավոր/

http://kronadaran.am/dictionary/hetanosutyun/Հեթանոսություն

Ըստ էության հեթանոսությունը ՝ հանրային, ազգային կրոն է և իր հիմնական բնույթով տարբերվում է Աբրահամիկ կրոններից՝ քրիստոնեությունից, իսլամից և հուդայականություն ից, որոնց հիմանական առանձնահատկությունը հեթանոսությունից այն է, որ ունեն այսպես կոչված հայտնությամբ տրված լինելու էություն։

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/89 Հեթանոսություն

Հեթանոսություն – կրոնադիցաբանական համակարգ, աշխարհընկալման և աշխարհայացքային պատկերացումների յուրատեսակ ձև, որին բնորոշ է բնական և հասարակական երևույթների խորհրդանշական պատկերավորումը և առասպելաբանական մեկնաբանությունը։

3.Ընտրիր տաս նոր հասկացություններ, անուններ և փորձիր բացատրել/դասագիրք էջ10-14/

4.Փոքրիկ նյութ պատրաստիր   — Հռոմի կին պապը

Ըստ լեգենդի Յովաննան ծնվել է Կառլոս Մեծ- մահվան օրը Մայնցում եղել է անգլիական միսիոների աղջիկ: 12 տարեկանում Ֆուլդիի վանքում հանդիպել է մի հոգևորականի և գնացել է նրա հետ Աֆոն` զգեստափոխվել և հագել է տղամարդու շորեր: Շարունակական ճանապարհորդություններից հետո բնակվել է Հռոմում, որտեղ սկզբում եղել է կուրիի նոտար, այնուհետև կարդինալ և վերջապես հետագայում դարձավ Հռոմի պապ, բայց որոշ ժամանակ անց ծննդաբերում է և միանգամից մահանում(ըստ որոշ տվյալների սպանվում է հոգևորականների կողմից): Լեգենդի կոմղնակիցները պնդում են, որ այս դեպքից հետո նորընտիր պապին` սկսած Լևոն X-ից անցկանում են սեռի ճանաչման ընթացակարգ` հատուկ աթոռի օգնությամբ: 

5.կարդա, ներկայացրու քո հավանած հատվածը, https://armedia.am/arm/news/36143/hromi-papery-linum-en-tarber-razmatench-mzkitum-axotox-ev-nuynisk-kin.html -Հետաքրքիր պատմություններ պապերի հետ կապված

Առաջին Հռոմի պապ է համարվում Պետրոս առաքյալը: Կաթոլիկները հավատում են, որ վերջին Հռոմի պապը ևս լինելու է Պետրոսը: Հենց Պետրոս II-ի ժամանակ է սկսվելու աշխարհի կործանումը: Հռոմի պապ Հովհաննես XX չի եղել: 1276 թվականին Հռոմի պապ է ընտրվել պորտուգալացի Պեդրու Ժուլիանը, ով վերցրել է Հովհաննես XXI անունը: Հետաքրքրիր է, որ Հովհաննես անունով նախորդ պապը եղել էր XIX-ը: Ժուլիանը վստահ է եղել, որ Հովհաննես պապերի հաշվարկը սխալ է եղել: Շուտով պարզվել է, որ հենց ինքն է սխալվել, սակայն արդեն ուշ էր ինչ-որ բան փոխելու: Գոյություն ունի լեգենդ, որ Հռոմի պապը մի անգամ կին է ընտրվել: Նշվում է, որ խաբեությունը բացահայտվել է այն բանից հետո, երբ հանդիսավոր արարողություններից մեկի ժամանակ նա ծննդաբերել է: Դրանից հետո՝ մինչև Լևոն X-ը, բոլոր պապերի սեռը ստուգել են: Հուլիոս II-ը պատմության մեջ մնացել է որպես ռազմատենչ պապերից մեկը, ով զբաղվում էր սուսերամարտով: Հենց նրա օրոք է ստեղծվել Շվեյցարական գվարդիան: Այդ ժամանակներում՝ XVI դարասկզբին, շվեյցարացիները լավագույն զինվորներն էին Եվրոպայում:  
Ամենակարճ կառավարած Հռոմի պապը Լևոն XI-ն է, ով մահացել է պապ ընտրվելուց 27 օր հետ:

Թողնել մեկնաբանություն