Դեղաբույսեր

Դեղաբույսեր

Դեղաբույսերը մարդկանց և կենդանիների տարբեր հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար օգտագործվող բույսերի խումբն է։ Համաշխարհային բուսական աշխարհի մոտ 21000 տեսակ օգտագործվում է բուժիչ նպատակներով։ Հայաստանում բուժիչ հատկություններով օժտված է մոտ 1500 տեսակ: 

Բուժիչ հատկություններ

Դեղաբույսերի բուժիչ հատկությունները պայմանավորված են նրանց օրգաններում առկա քիմիական տարբեր բաղադրության օրգանական նյութերով (ալկալոիդներ, գլիկոզիդներ, սապոնիններ, եթերայուղեր, ֆլավոնիդներ, աղաղանյութեր, վիտամիններ և այլն), որոնք ֆիզիոլոգական ներգործություն են ունենում մարդկանց կամ կենդանիների օրգանիզմների վրա։ Բույսերում առաջացող կենսաբանական ակտիվ նյութերը կենդանի օրգանիզմի նյութափոխանակության արդյունք են, ուստի ավելի բնական ձևով են մասնակցում մարդու օրգանիզմի կեևսաքիմիական և այլ կենսաբանական շարժերին։ Բույսերում պարունակվող որոշ նյութեր ազդում են սպիտակուցների կենսասինթեզի վրա, պայմաններ ստեղծում իմունային մարմինների սինթեզի համար, բարձրացնում օրգանիզմի պաշտպանական ռեակցիաները, ֆերմենտների ակտիվությունը և այլն։

Հայաստանի դեղաբույսեր

Դեղաբույսերի բուժիչ հատկությունների մասին հայ մատենագրության մեջ առաջին գրավոր վկայությունն է թողել Եզնիկ Կողբացին, իսկ որպես դեղամիջոցներ օգտագործել են Մխիթար Հերացին և Ամիրդովլաթ Ամասիացին։

 

Բանավոր մաթեմատիկա Մարզում ենք մեր տրամաբանությունը/նախագիծ/

1) Սենյակում կա երկու ժամացույց, մեկը չի աշխատում իսկ մյուսը ամեն օր մեկ րոպե հետ է ընկնում։  Ո՞ր ժամացույցը տարվա մեջ ավելի շատ ճիշտ ժամ ցույց կտա։

Չաշխատող ժամացույցը

2)  Յոթ խնձոր հավասարապես բժանել 12 ընկերների միջև այնպես, որ խնձորներից ոչ մեկը չորսից շատ մասերի չբաժանվի։

Պատասխան` 3 խնձորները բաժանում ենք 4 մասի, այնուհետև դրանք բաժանում ենք 12 ընկերներին, իսկ 4 խնձորները բաժանում ենք 3 մասի և բաժանում ընկերներին։

3)  Ձուկը հավասրակշռում է 1 կգ կշռաքարով և այդպիսի ձկան կեսով։  Որքա՞ն է կշռում այն։

Պատասխան՝ 2կգ

4) Ունենք 13 կգ ցորեն և նժարավոր կշեռք՝ 1 կգ կշռաքարով։  Ինչպե՞ս կարելի է 2 կշռումից հետո ստանալ 4 կգ ցորեն։

Պատասխան` Երկու կողմերը լցնում ենք այնքան ցորեն որ հավասարվի, այդպիսով օգտագործում ենք 6+5 կգ, ավելորդ է մնում 2 կգ, իսկ հետո կշեռքի վրա 5 կգ ցորենից կշռաքարի հետ միասին լցնում ենք այնքան ցորեն, որ հավասարվեն, այդպիսով ստանում ենք ևս 2 կգ, իսկ հետո այն մնացած 2 կգ հետ միացնում ենք և ստանում ենք 4 կգ ցորեն։:

5)  Ավտոմեքենայի ո՞ր անիվը չի պտտվում ընթացքի ժամանակ։

Պատասխան ՝ պահեստային անիվ

6) 2 ձկնորսը  2 րոպեում ուտում է 3 ձուկ։  Քանի՞ րոպեում 4 ձկնորսը կուտեն 12 ձուկ։

Պատասխան` 2 րոպեում, քանի որ ձկների և ձկնորսների քանակը կապ չունի նրանց ուտելու արագության հետ։

7) Ինչո՞ւ է վարսահարդարին ավելի ձեռնտու երկու ֆրանսիացու մազ կտրել քան մեկ անգլիացու։

Պատասխան՝ Քանի որ ֆրանսիացիների մազերը հիմնականում կարճ են լինում։

8. Տղան պնդում է, որ երկու օր առաջ ինքը տաս տարեկան էր, իսկ մյուս տարի նշելու է իր 13 տարին։  Տղան արդյո՞ք ճիշտ է խոսում։

Պատասխան՝ Այո ճիշտ է խոսում, քանի որ կարող է նրա ծնունդը եղել է Դեկտեմբերի 31֊ին, և նա դա ասում է հունվարի 1֊ին => ուրեմն դրանից հետեվություն նա կդառնա 12 տարեկան մյուս դեկտեմբերի 31֊ին, իսկ մյուս դեկտեմբերի 31֊ին մինչև ժամը 00։00֊ն կդառնա 13 տարեկան։

9) 1, 2, 3, 4, …, 98, 99 թվեր շարքում զույգ թվերն են շատ, թե՞ կենտ թվերը։

Պատասխան՝ Կենտ թվերը ավելի շատ են:

10) Մենք ունենք հինգ հատ 2 թվանշան ՝ 2, 2, 2, 2, 2։  Մաթեմատիկական գործողությունների միջոցով ստացեք 15 թիվը։

Պատասխան՝ ?

11) Ութ հատ 8-ի օգնությամբ ստացեք 1000։

Պատասխան՝ (8888-888)/8 = 1000

12. Վ + Ե + Ց = Վ x Ե x Ց = 6

Տառերի փոխարեն տեղադրեք թվեր։

1+2+3 = 1*2*3 = 6