Սեպտեմբերի 6

Տանը

Հետազոտական աշխատանք

  1. Համեմատել Հայաստանում և Եվրոպայում քրիստոնեության տարածման ընթացքը;

Քրիստոնեությունը Հայաստանում

Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերության արարողությանը, քանի որ քրիստոնյա էր։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (որն այժմ հայտնի է «Խոր վիրապ» անունով), որ սահմանված էր մահապարտների համար։

Տրդատ Մեծ թագավորը, Աշխեն թագուհին և թագավորի քույր Խոսրովդուխտը

Գրիգորից բացի Մեծ Հայքում քրիստոնեության տարածմանը և պետական կրոն դառնալուն էապես նպաստել են Հռիփսիմյանց կույսերը: Ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի կույսեր էին, ովքեր հալածվել էին Դիոկղետիանոս կայսեր կողմից և փախել արևելք: Նրանց թվում էին սուրբ Հռիփսիմեն, Սուրբ Գայանեն, Սուրբ Շողակաթը, սուրբ Նունեն և այլք՝ տարբեր տվյալներով մինչև 40 հոգի։ Նրանցից Նունեն (Նինո) հիմնադրում է վրաց եկեղեցին։ Կույսերը նախ երկրպագում են Քրիստոսի տնօրինական տեղերին (Պաղեստինի սուրբ վայրեր) և ապա Եդեսիայի վրայով անցնում Մեծ Հայք՝ հաստատվելով Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ՝ հնձաններում։ Տրդատը ցանկանում է ամուսնանալ Հռիփսիմե կույսի հետ, սակայն մերժում է ստանում։ Ի պատասխան դրա՝ 300 թվականին հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել:

Կույսերի նահատակությունից հետո հայոց արքան ջղային ծանր հիվանդություն է ստանում։ Ավանդույթի համաձայն՝ այդ հիվանդությունը որակվում է խոզակերպությամբ։ Թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, մի քանի անգամ երազ է տեսնում, որ Տրդատին կարող է բուժել միայն Արտաշատում բանտարկված Գրիգորը։ Նրան ազատում են բանտարկությունից և հանդիսավոր կերպով ընդունում մայրաքաղաք Վաղարշապատում։ Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Տրդատ Գ-ն և ողջ արքունիքը մկրտվում են. քրիստոնեությունը հռչակում է պետական կրոն:

Նոր հիմնադրված քրիստոնեությունը ժողովրդի մեջ տարածելու համար Հայաստանում պետք է ստեղծվեր հոգևորականության համակարգ։ Դասակարգման գագաթին՝ հոգևոր հովիվներից վեր, պետք է լիներ գլխավոր հովվապետը։ Ձեռնադրման համար հայոց եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը հանդիսավորությամբ ուղարկվում է Կապադովկիայի վարչական կենտրոն Կեսարիա քաղաքը, որտեղ ժամանակին կրթություն էր ստացել։ Կապադովկիայի եպիսկոպոսները քաղաքի եպիսկոպոս Ղևոնդի գլխավորությամբ Գրիգորին ձեռնադրում են Հայաստանի եպիսկոպոս։ Մեծ Հայքում նրա օծումը պետք է իրականացներ Փոքր Հայքի (մ.թ.ա. 1-ին դարից՝ հռոմեական պրովինցիա) Սեբաստիա քաղաքի Պետրոս եպիսկոպոսը։ Ագաթանգեղոսի վկայությամբ, երբ հայոց քահանայապետը վերադառնում է Վաղարշապատ, Տրդատ Մեծը նրան բազմեցնում է իր արքունիքի երկրորդ գահին։ Գրիգորը հայ եկեղեցու նվիրապետությունը կազմակերպում է ժամանակի պետական վարչական կառուցվածքի համաձայն՝ յուրաքանչյուր նախարարության համար մեկական եպիսկոպոս՝ թվով 36, իսկ ինքը շուտով ստանում է Հայոց Հայրապետ անունը։ Եկեղեցական ժողովներում եպիսկոպոսներից 18-ը նստում էին հայրապետի աջ, և մյուս 18-ը՝ նրանից ձախ կողմերում։ Վաղարշապատում կառուցվում է մայր եկեղեցի, և այն դառնում է հայոց կաթողիկոսանիստը։ Կաթողիկոսն ու թագավորը քանդում են Հայաստանի գրեթե բոլոր հեթանոսական տաճարները. կանգուն են մնում Գառնիի հեթանոսական տաճարը և Նեմրութ լեռան դիցապաշտարանը:

Տրդատին է վերագրվում կաթողիկե եկեղեցու հիմնադրումը Վաղարշապատում։ Նա մահացավ 330 թվականին։ Նրանից մի քանի տարի առաջ Մանեա այրք կոչվող վայրում մահացել էր մենակյացության անցած Գրիգոր Լուսավորիչը:

 

Քրիստոնեությունը Ռուսաստանում

Ռուսիայի մկրտությունը, Հին Ռուսիայում քրիստոնեության ընդունում որպես պետական կրոն, իրականացված X դարի վերջին իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի կողմից։ Աղբյուրները տալիս են հակասական տեղեկություններ քրիստոնեության ընդունման ճիշտ ժամանակաշրջանի վերաբերյալ։ Ավանդաբար հետևելով մատենագրության ժամանակագրությանը այդ իրադարձությունը տեղի է ունեցել 988 թ., որը և համարվում է Ռուս Եկեղեցու պաշտոնական պատմության սկիզբը (որոշ հետազոտողներ կարծում են, որ Ռուսաստանի քրիստոնեության ընդունումը (մկրտությունը) տեղի է ունեցել ավելի ուշ՝ 990 թ. կամ 991 թ.)։ Մի շարք հեղինակների կողմից տերմինը ընդունվում է որպես քրիստոնեության տարածման գործընթաց Ռուսաստանում XI-XII դարերում։

250px-Крещение_Руси

  1. Նկարագրել ավատատիրության ձևավորմանը նպաստող կարևորագույն իրադարձությունները;

 

http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_the_establishment_of_feudal_system

http://findarmenia.org/arm/history/19/134/135

http://findarmenia.org/arm/history/19/134/136

http://findarmenia.org/arm/history/19/134/137

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/6004

https://bararanonline.com/ֆեոդալիզմ

Հայոց լեզու

Իմ կյանքի ժամերը

Ես իմ կյանքի ժամերը ապրում եմ սիրով: Մարդկանց հետ վարվում եմ այնպես, ինչպես կուզեի ինձ հետ վարվեին: Ես միշտ փորձում եմ ձգտել ավելին: Երբ դիմացինը օգնության կարիք ունի, ես նրան սիրով օգնում եմ: Երբեք մի թաքցրու քո միջի բարությունը: Եթե դու բարի ես, ապա միշտ լավին ես արժանի: Փորձիր ամեն ինչում առաջինը լինել: