Հայոց լեզու տնային

Գնում եմ ապագա

Մի անգամ ես արթնացա մի ուրիշ վայրում: Մեքենաները օդում էին, տները նույնպես: Եթե մարդ ուզում է դուրս գալ տնից, ապա նա կանչում է ինքնաթիռ, որպեսզի նա իջնի ներքև: Ես մտա խանութ և տեսա մի մարդու, որը ուզում էր գնել ամենավերևում դրված շորը: Դա շատ բարձր էր, հավանաբար նա չէր կարող վերցնել այն: Խանութի աշխատողը ռոբոտ էր: Նա թռավ օդ և վերցրեց այդ շորը: Ես շատ զարմացա: Հետո գնացի այդ խանութի կողքի սրճարան: Այնտեղ շատ հետաքրքիր ուտեստներ կային: Ես նստեցի սեղանի շուրջ: Այդ պահին ինձ մոտեցավ մատուցողը և տվեց մենյուն: Սրճարանում կար շատ տարօրինակ ուտեստներ: Ես պատվիրեցի ելակով դդում: Երբ պատվերը բերեցին ես համտեսեցի, բայց ավելի լավ կլիներ, որ չհամտեսեի: Ես մեկ բաժակ ջուր պատվիրեցի, որպեսզի միջի ելակը լվանամ և ուտեմ: Հետո գնացի կենդանաբանական այգի: Մոտեցա արջին: Նա վանդակում չէր: Ծիծաղելի կթվա, բայց նա գայլի հետ բոքս էր պարապում: Նա այնպես հարվածեց գայլին, որ գայլը սատկեց: Այդ պահին ես գնացի մի տեղ: Մի բարձր տեղ էր: ես ցատկեցի, բայց այդպես էլ տեղ չհասա:

Հայոց լեզու դասարանում

• Կետադրել հետևյալ նախադասությունները.

Ես կմասնակցեմ երեկույթին, եթե մայրիկս թույլ տա:
Եթե մայրիկս թույլ տա, ես կմասնակցեմ երեկույթին:

Ես կգամ բակ խաղալու, եթե դասերս շուտ ավարտեմ:
Եթե դասերս շուտ ավարտեմ, ես կգամ բակ խաղալու:

Ես գիրք կկարդամ, եթե ազատ ժամանակ ունենամ:
Եթե ազատ ժամանակ ունենամ, ես գիրք կկարդամ:
Եթե ես կախարդական փայտիկ ունենայի
Եթե ես կախարդական փայտիկ ունենայի, կկախարդեի չար մարդկանց սրտերը, և նրանք կդառնային շատ բարի: Կկառուցեի շատ տներ, շենքեր և գեղեցիկ շինություններ: Թափառական հիվանդ շներին կտայի կերակուր և կբուժեի: Այնպես կանեի, որ իմ բոլոր թշնամիները մեռնեին: Հայաստանը կդարձնեի ամենամեծ երկիրը: Նաև կկատարեի բոլորի երազանքները: Այդպես ես կդառնայի աշխարհահրչակ բարեգործ: