Կալան

Կալանը փորձեր կատարելու համար է: Կա նաև պլասմասայից կալան, բայց դրա վրա չենք կարող տաքացումներ կատարել: Կալանը կազմված է տակդիրից, մետաղաձողից, օղից, սեղմակից և թաթից:

Անվտանգության կանոնները քիմիայի լաբորատորիայում

Աշխատելու  ընդհանուր  կանոնները.

  1. Ուշադիր  լսեք  ուսուցչին  և  կատարեք  նրա  ցուցումները
  2. Քիմիայի  կաբինետում  պիտի  աշխատել  արտահագուստով, ձեռնոցներով  և  ակնոցներով: Արգելվում  է  սնունդ  ընդունել
  3. Աշխատանքային  սեղանը  պիտի  մաքուր  պահել, չպիտի  լինեն  ավելորդ  առարկաներ, որոնք  տվյալ  աշխատանքին  չեն  վերաբերվում
  4. Աշխատանքը  ավարտելուց  հետո  մաքրեք  և  կարգի  բերեք  աշխատանքային  սեղանը
  5. Խստիվ  արգելվում  է  կատարել  փորձեր, որը  չի  վերաբերվում  տվյալ  աշխատանքին, ձեռքերով  վերցնել  նյութերը, փորձել  նյութերի  համը:

Քիմիական  նյութերի  հետ  վարվելու  կանոնները.Փորձեր  կատարելու  համար  դուք օգտագործելու  եք  տարբեր  նյութեր, որոնք  գտնվում  են  փակ  տարաներում, իսկ  հեղուկ նյութերը  փակ  անոթներում:

  1. Փորձեր  կատարելու  համար  վերցրեք  նյութերի  փոքր  բաժիններ: Պինդ  նյութերից  սովորաբար  պահանջվում  է  թեյի  գդալի  ¼  չափ, իսկ  հեղուկներից` 1-2 մլ:
  2.  Նյութերից  վերցնելու  ժամանակ  ամանների  խցանները  սեղանի  վրա  դրեք  շրջված, այսինքն  այն  մասով, որը  չի  մտնում  ամանի  մեջ:
  3. Մի թողեք  նյութերով  ամանների  բերանը  բաց, նյութից  նմուշ  վերցնելուց  հետո  ամանի  բերանը  փակեք  և  դրեք  տեղը
  4. Չօգտագործված  նյութերը  չի  կարելի  հետ  լցնել  մաքուր  նյութի  վրա, այլ  լցրեք  այդ  նպատակների  համար  հատուկ  նախատեսված  անոթի  մեջ:
  5. Օգտվեք  միայն  այն  նյութերից, որոնց  վրա  գրված  են  անունները  և  որոնք  դրված  են  ձեր  սեղանի  վրա:
  6. Պինդ  նյութերը  ամանից  վերցրեք  միայն  չոր  գդալիկով  կամ  փորձանոթով: Մինչև  նյութերը  փորձանոթի  մեջ  յցնելը`  ստուգեք  կոտրված  չէ  արդյո՞ք  փորձանոթի  հատակը  կամ  ճաքած  չէ՞ արդյոք:
  7. Փորձեր  կատարելիս  միշտ  օգտագործեք  մաքուր  լաբորատոր  ամանեղեն:

Նախազգուշացումներ1.Աշխատելիս  նյութերը  չթափեք  ձեռքերին  և  հագուստին,հատկապես  հիմքերը  և  թթուները:

2.Փորձանոթում  լուծույթը  տաքացնելիս  կամ  եռացնելիս  անհրաժեշտ  է  օգտվել  բռնիչից:Փորձանոթի  բերանը  չի  կարելի  պահել  ոչ  իր  և  ոչ  էլ  լաբորատորիայում  ներկաների կողմը:

3.Մի  թեքվեք  դեմքով  դեպի  փորձանոթի  բերանը, որտեղ  եռում  է  լուծույթը, այն  կարող  է ցայտել  ձեր  դեմքին:

4.Նյութերի  հոտը  որոշելու  նպատակով  չի կարելի անոթը  մոտեցնել  դեմքին, այլ  ձեռքի ափով  շարժում  կատարեք  անոթի  բերանից  դեպի  քիթը:

5.Թթուները  ջրով  նոսրացնելիս (հատկապես  խիտ  ծծմբական  թթուն) հիշեք  հետևյալ կանոնը, պետք  է  թթուն  բարակ  շիթով  դանդաղ  լցնել  սառը  ջրի  մեջ  խառնելով:

     Առաջին  օգնություն. 1. Առաջին  օգնությունը  ցույց  տալ  միայն  ուսուցչի  կամ  լաբորանտի մասնակցությամբ:

  1. Մաշկի  կամ  հագուստի  վրա  թթու  թափելիս`  այդ  տեղը  լվացեք  ջրի  շիթով  2–3 րոպե այնուհետև  մշակեք 2–3 %-անոց

նատրիումի  հիդրոկարբոնատի (խմելու  սոդայի)  կամ  ամոնիակի  լուծույթով:

  1. Մաշկի  կամ  հագուստի  վրա  ալկալու  թափվելիս  անմիջապես  այդ  տեղը լվացեք  մեծ  քանակով  ջրով, հետո  բորաթթվի

 

կամ  քացախաթթվի  1–2%-անոց  լուծույթով, վերջում  թրջոց  դրեք   կալիումի պերմանգանատի  1–2%-անոց  լուծույթով:

Սպիրտայրոցի կառուցվածքը և նյութերի տաքացումը սպիրայրոցի վրա

Սպիրտայրոց (սպիրտային լամպ)

download (1)

1. Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ) 
2. սկավառակով խողովակ 
3. բամբակե պատրույգ 
4. թասակ Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչ ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: 
Չի կարելի այն վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով: Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360օC է: 
 Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները: ! 
Հիշե՛ք Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ:
 Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով: