Գրականություն տնային 19.09.2018

 

Սիրել բաց աճքերով: Խորխե Բուկա
Ես մի հեքիաթ գիտեմ, որն ուզում եմ քեզ նվիրել:
Լինում է, չի լինում մի փոքրիկ գյուղում մի մարդ է լինում: Նա ջրավաճառ է լինում: Այդ ժամանակներում ջուրը ծորակից չէր հոսում. այն հանում էին կամ ջրհորների խորքից, կամ էլ վերցնում էին խորը գետից: Նա, ով չէր ուզում ինքնուրույն ջուր որոնել, ստիպված էր այն առնել ջրավաճառի կավե մեծ կուժերից: Նրանք շրջում էին գյուղից գյուղ՝ հետները տանելով անգին հեղուկը:
Մի անգամ, առավոտյան կուժերից մեկը ճաք տվեց, ու ջուրը սկսեց կաթել ամբողջ ճանապարհին: Երբ ջրավաճառը հասավ գյուղ, գնորդներն ամեն անգամվա պես տասը մետաղադրամով առան աջ կուժի միջի ամբողջ ջուրը, և միայն հինգ մետաղադրամ տվեցին այն կուժի ջրին, որը լիքն էր կիսով չափ:
Նոր կուժ առնելը շատ թանկ կնստեր ջրավաճառի վրա, այդ պատճառով նա որոշեց ճանապարհն անցնել արագ՝ վնասի չափը նվազեցնելու համար:
Երկու տարի շարունակ տղամարդը ջուր էր տանում գյուղ և ստանում իր տասնհինգ մետաղադրամը:
Մի անգամ նա գիշերն արթնացավ կամացուկ ձայնից:
— Է՛յ…է՜յ:
— Ո՞վ կա այստեղ,-հարցրեց տղամարդը:
— Ես եմ:
Ձայնը գալիս էր ճաքած կուժից:
— Ինչո՞ւ դու ինձ արթնացրիր այս ժամին:
— Ինձ թվոմ է՝ եթե ես քեզ հետ խոսեի օրը ցերեկով, վախը քեզ կխանգարեր ինձ հետ խոսել…Իսկ ինձ հարկավոր է, որ դու ինձ լսես:
— Ի՞նչ ես ուզում:
-Ես ուզում եմ քեզնից ներողություն խնդրել: Ճաքը, որից ջուրը հոսում է, առաջացել է ոչ իմ մեղքով: Բայց ես գիտեմ, թե այն որքան է քեզ վշտացրել: Ամեն օր, երբ դու հոգնած հասնում ես գյուղ և իմ բերածի դիմաց ստանում ես ուղիղ կես գին, քիչ է մնում ես պայթեմ արցունքներից: Ես գիտեմ, որ դու կարող ես ինձ նոր կուժով փոխարինել կամ էլ շպրտել, բայց, մեկ է, դու ինձ չես շպրտում: Դրա համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել և մեկ անգամ ևս ներողություն խնդրել քեզանից:
— Զավեշտ է, որ դու ինձնից ներողություն ես խնդրում,- քրթմնջաց ջրավաճառը: Առավոտ շուտ մենք երկուսով զբոսանքի կգնանք: Ես ուզում եմ քեզ մի բան ցույց տալ:
Ջրավաճառը նորից ընկղմվեց քնի մեջ մինչև լուսաբաց: Երբ հորիզոնին երևաց արևը, նա վերցրեց ճաքած անոթն ու ուղղվեց դեպի գետը:
-Նայի՛ր,-ասաց նա հասնելով մի տեղի, որտեղից երևում էր ամբողջ քաղաքը: Ի՞նչ ես դու տեսնում:
— Քաղաք,-պատասխանեց անոթը:
— Էլ ի՞նչ ես տեսնում,- հարցրեց տղամարդը:
— Չգիտեմ…: Ճանապարհ,-կասկածելով ասաց կուժը:
-Ճի՛շտ է: Իսկ հիմա նայիր արահետին: Ի՞նչ ես տեսնում:
— Ես տեսնում եմ չոր հող և քարեր՝ ճանապարհի աջ կողմում ու ծաղիկների շարք՝ ձախ կողմի վրա,- ոչ այնքան վստահ ասաց կուժը՝ չհասկանալով, թե ինչ է իրենից ուզում իր տերը:
— Տարիներ շարունակ ես անցել եմ այս ձանձրալի, անուրախ ճանապարհով, ջուր եմ տարել գյուղ և երկու կուժի ջրի դիմաց ստացել նույն մետաղադրամները… Բայց մի անգամ ես նկատեցի, որ քեզ վրա ճաք է առաջացել, և ջուրը քչանում է: Քեզ նոր կուժով փոխարինել ես չէի կարող, բայց իմ գլխում ուրիշ գաղափար ծնվեց. ես գնեցի գույնզգույն ծաղիկների սերմեր և ցանեցի դրանք ճանապարհի երկու կողմերում: Ամեն անգամ, երբ ես անցնում էի այդ ճանապարհով, քեզնից հոսող ջուրը ոռոգում էր արահետի ձախ կողմը: Այդպես առաջացավ այս գեղեցկությունը:
Ջրավաճառը դադար տվեց, նայեց իր հավատարիմ կուժին ու հարցրեց. «Եվ դո՞ւ ես ինձնից ներողություն խնդրում: Մի՞թե նշանակություն ունեն այն մի քանի ավել մետաղադրամները, երբ քո շնորհիվ, քո ճաքի շնորհիվ իմ ճանապարհը զարդարում են այս վառվռուն ծաղիկները՝ ուրախություն պարգևելով իմ աչքերին: Այդ ե՛ս պետք է քեզ շնորհակալություն հայտնեմ քո սքանչելի ճաքի համար:
Ես հուսով եմ, ավելի շուտ՝ համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս հեքիաթը:
Առաջադրանք
1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
ա) Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրի՛ր մտքերից մեկը և ընտրությունդ հիմնավորի՛ր.
• Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:
• Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:
Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:
• Մարդու հնարամտությունը սահման չունի:

բ) «Ես հուսով եմ, ավելի շուտ՝ համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս հեքիաթը»: Ինչո՞ւ է պատմող հերոսը հեքիաթը քեզ նվիրում:
?

Հայոց լեզու սեպտեմբերի 19 դասարանում

Մի մեծ ցանկապատի հետևում ապրում էր մի համերաշխ ընտանիք: Գարնանը նրանք պատվում էին ծաղիկներով, իսկ ամռանը լավ բերք էին տալիս: Երբ հայտնվեց ընկույզենին, սկսեց գլուխ գովալ:

-Ո՞վ է ասել, որ ես պետք է մնամ այս ցանկապատի ետևում: Ես ուզում եմ, որ իմ ճյուղերը ծաղկեն: 

Շուտով նա բերք տվեց: Բոլոր ընկույզները քաղում էին, և ով ցաձրահասակ էր, քարով կամ փայտով էր փորձում: Այդպես նրա ճյուղերը և տերևները պոկվեցին: 

Բոլոր ծառերի բերքը պահպանվեց, բացի ընկույզենուց:

Այս առակի ասելիքն այն էր, որ պետք չէ մեածամիտ լինել, հակառակ դեպքում  դու կզրկվեց ամեն ինչից: 

Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան: Ֆիզիկական երևույթներ

1) Որն է ֆիզիկական մեծություն

 1.վայրկյանը  2.ատոմը

3.թռիչքը  4.սնդիկը

 

2. Որն է ջերմային երևույթը

1.կապարի հալվելը         2.որոտը

3.գնդի գլորվելը        4.աղավնու թռիչքը

 

3.Որն է  մեխանիկական երևույթը

1.ջրի եռալը   2.որոտը

3. կայծակը   4.ճոճանակի տատանվելը

 

4.Որն է  ձայնային  երևույթը

1.լամպի թելիկի շկացումը   2.մարմնի անկումը

3.տերևների սոսափյունը       4.մոլորակի շարժումը

 

5.Որն է էլեկտրական երևույթը

1.արձագանքը   2.էլեկտրոսալիկի տաքանալը

3.նետի թռիչքը        4.մարմնի լողալը

 

6.Որն է լուսային երևույթը

1.ամպերի շարժվելը          2.որոտը

  3.աստղերի առկայծումը     4.արտույտի երգելը

2) Գրավոր պատասխանել էջ 7-ի հարցերին:

  •  Բնությունը այն ամենի ամբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն: Բնության մեջ տեղի ունեցող փոփոխություն: Ֆիզիկա նշանակում է բնություն: Ֆիզիկան ուսումնասիրում է մեխանիկական, ջերմային, էլեկտրական, ատոմային, մագնիսական, միջուկային և լուսային երևույթներ: Դրանք կոչվում են ֆիզիկական երևույթներ: Օրինակ՝ ջրի սառելը, ավտոմեքենայի շարժվելը, կայծակը և այլն: Մեզ շրջապատող բոլոր առարկաները: Օրինակ՝ Աթոռը, գրիչը, տունը, տետրը, համակարգիչը և այլն: Այն ինչից բաղկացած են ֆիզիկական մարմինները, կոչվում է նյութ: Օրինակ՝ փայտ, ավազ, ոսկի, երկաթ, պլասմաս, ապակի և այլն: Այն ամենը ինչ գոյություն ունի տիեզերքում, կոչվում է մատերիա: Նյութը մատերիայի տեսակներից է: Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է:

3) Պատրաստեք տեսանյութ ձեր շրջապատում,առօրյայում հանդիպած ֆիզիկական երևույթների վերաբերյալ: Նկարագրեք,մեկնաբանեք,եզրակացրեք, դրեք բլոգներում,հղումը ուղարկեք ինձ` g.mkhitaryan @mskh.am

Ֆիզիկական փորձ

4) Էջ 8,9,10 -ից ընտրիր քեզ հետաքրքրող որևէ ֆիզիկ,պատրաստիր նյութ նրա կյանքի և գործունեության մասին:

5) Վ.Ի.Լուկաշիկի խնդրագրքից՝վարժություններ 1-ից 13-ը

1. Նշեցե՜ք, թե հետևյալ բառերից որն է (ֆիզիկական մարմին) հասկացության (նյութ) հասկացությանը. ինքնաթիռ, տիեզերանավ, պղինձ, ինքնահոս գրիչ, ճենապակի, ջուր, ավտոմեքենա:

Ֆիզիկական մարմիններ-Ինքնաթիռ, տիեզերանավ, ավտոմեքենա, ճենապակի

Նյութ-Պղինձ, ջուր, ինքնահոս գրիչ

2. Բերե՜ք ֆիզիկական մարմինների օրինակներէ, որոնք բաղկացած են՝ ա) միևնուայն նյութից, բ) տարբեր նյութերից, բայց նույն անվամբ և նույն նպատակին ծառայող:

Ֆիզիկական մարմինների օրինակներ, որոնք բաղկացած են միևնուայն նյութից-Սեղանը և աթոռը պատրաստված է փայտից, ամանը և բաժաը պատրաստված է ճենապակուց, վզնոցը և թևնոցը պատրաստված է ոսկուց: 

Ֆիզիկական մարմինների օրինակներ, որոնք բաղկացած են տարբեր նյութերից, բայց նույն անվամբ և նույն նպատակին ծառայող-Արձանը պատրաստված է պղնձից կամ բրոնզից, շքանշանը պատրաստված է ոսկուց կամ արծաթից, խաղալիքը պատրաստված է երկաթից կամ պլասմասայից: 

3. Ի՞նչ ֆիզիկական մարմիններ կարելի է պատրաստել ապակուց, ռետինից, փայտից, պողպատից, լասմասայից:

Ապակուց կարելի է պատրաստել ծաղկաման կամ հայելի

Ռետինից կարելի է պատրաստել գնդակ

Փայտից կարելի է պատրաստել պահարան կամ դուռ

Պողպատից կարելի է պատրաստել աթոռ կամ սեղան

Պլասմասայից կարելի է պատրաստել շիշ կամ աման

4. Ի՞նչ նյութերից է բաղկացած հետևյալ մարմինները. մկրատը, բաժակը, ֆուտբոլի գնդակի օդափուչիկը, բահը, մատիտը:

Մկրատ-երկաթ, բաժակ-պլասմասա, մատիտ-փայտ, բահ-երկաթ: 

5. Տետրում գծեցե՜ք աղյուսակն ու դրա մեջ զետեղեցե՜ք հետևյալ բառերը. կապար, որոտ, ռելսեր, ձյունաբուք, այլումին, լուսաբաց, բուք, Լուսին, սպիրտ, մկրատ, սնդիկ, ձյան գալը, սեղան, պղինձ, ուղղաթիռ, նավթ, եռում, ձյունահողմ, կրակոց, ջրհեղեղ:

Ֆիզիկական մարմին-Մկրատ, սեղան, ուղղաթիռ, ռելսեր, սնդիկ

Նյութ-Այլումին, պղինձ, սպիրտ

Երևույթ-Լուսաբաց, բուք, ձյան գալը, եռում, կրակոց, ջրհեղեղ, որոտ, ձյունաբուք

6. Բերե՜ք մեխանիկական երևույթների օրինակներ:

Մարդկանց քայլելը, Երկիր Մոլորակի պտտվելը Արեգակի շուրջ

7. Բերե՜ք ջերմային երևույթների օրինակներ:

Ջրի եռալը, սառույցի հալվելը

8. Բերե՜ք ձայնային օրինակներ:

9. Բերե՜ք էլեկտրական երևույթների օրինակներ:

10. Բերե՜ք մագնիսական երևույթների օրինակներ:

Երբ մագնիսը կպնում է երկաթի

11. Բերե՜ք լուսային օրինակներ:

Լամպի վառվելը, արևի ծագելը

12. Թվարկեցե՜ք երկու-երեք ֆիզիկական երևույթներ, որոնք տեղի են ունենում թնդանոթով կրակելիս:

Ջերմային երևույթներ

Մեխանիկական երևույթներ

Ձայնային օրինակներ