Հայոց պատմություն

2.Հայաստանից ո՞վ մասնակցեց Նիկիայի տիեզերական ժողովին: Ի՞նչ գի տեք այդ ժողովի մասին: Ի՞նչ է «Հավատո հանգանակը»/դասագիրք Հայոց պատմություն, էջ15, Միջին դարերի պատմություն, էջ 11, օգտվել նաև համացանցից/

Ս.Գրիգորի որդին՝  Արիստակես Եպիսկոպոսը, մասնակցում է քրիստոնեական եկեղեցու 325թ. Նիկեայի առաջին տիեզերական ժողովին: 

  • Ժողովը դատապարտում է Արիոսի վարդապետությունը՝ հայտարարելով այն հերետիկոսություն։
  • Ժողովը մշակում է դավանաբանական բանաձև, որը հայտնի է Նիկիական հանգանակ անունով։
  • Ժողովն ամրագրում է ժամանակի միակ առաջնային Կաթողիկոսական աթոռի` Վաղարշապատի աթոռի գերակայությունը այլ աթոռների նկատմամբ։
  • Ժողովը ֆիքսում է Զատիկը տոնելու ժամանակը՝ գարնանային արևահավասարից անցած առաջին լիալուսնից հետո ընկած առաջին կիրակին։

Քրիստոնեական հավատո հանգանակները սկզբնապես՝ II-IIIդարերի ընթացքում օգտագործվում էին Մկրտության խորհրդի ժամանակ։ Ավելի ուշ՝ V դարում, Հանգանակը սկսվեց գործածվել Սուրբ Պատարագի մեջ, որպեսզի հավատացյալների համար ուղղափառ դավանանքի հիշեցում։

3.Խոսրով Կոտակի արտաքին , ներքին քաղաքականությունը:/գրավոր, դասագիրք էջ16, նաև օգտվել համացանցից/

Տիրանն ամեն կերպ աշխատեց խուսանավել երկու պետությունների միջև՝ բարեկամություն պահպանելով կայսրության և նորմալ հարաբերություններ՝ Սասանյան արքունիքի հետ: Տիրանը շարունակեց հոր սկսած թագավորական իշխանությունն ուժեղացնելու քաղաքականությունը: Նրա հրամանով գրեթե ամբողջությամբ բնաջինջ արվեցին Ռշտունիները, Արծրունիները և այլ նախարարական ընտանիքներ: Առաջին երկու Ընտանիքներից փրկված մեկական տղաները հետագայում Մամիկոնյանների օգնությամբ վերստացան իրենց տիրույթները: Ըմբոստ նախարարների դեմ Տիրան թագավորի սկսած պայքարում կարևոր դեր ունեցավ հայր-մարդպետը: Նա ձգտում էր, պատժելով անհնազանդ նախարարներին, ուժեղացնել թագավորական իշխանությունը:

Հայոց լեզու սեպտեմբերի 24

Ազատություն

Ազատությունը մարդուն անհրաժեշտ է: Մեր երկրում ես ինձ ազատ եմ զգում: Դպրոցում էլ եմ ինձ ազատ զգում: Նաև զգում եմ բակում ընկերներիս հետ խաղալուց: Եթե դու անազատության մեջ ես, ապա քո ապրելը իմաստ չունի: Ես կարծում եմ ազատությունը այն է, որ բոլորը ուզում են ունենալ: Ազատությունը այն է, երբ որ ոչ ոքի չես ենթարկվում:

Լրացուցիչ կրթություն

Դուրս գրել բոլոր գոյականները՝ գրելով նրա ուղիղ ձևը , թիվը (եզակի է, թե՞ հոգնակի), հատո՞ւկ է, թե՞ հասարակ, վերացակա՞ն է, թե՞ թանձրացական, անձ է ցույց տալիս, թե՞ ոչ անձ,

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողվում։

Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Հիմա էլ Մթնաձորում մուգ կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։

Մթնաձոր -եզակի, հատուկ, վերացական, ոչ անձ

Արահետ-եզակի, հասարակ, թանձրացական, ոչ անձ

ձյուն-եզակի, հասարակ, թանձրացական, ոչ անձ

գարուն-եզակի, հասարակ, վերացական, ոչ անձ

մարդ-եզակի, հասարակ, թանձրացական, անձ

ոտք-եզակի, հասարակ, թանձրացական, ոչ անձ

անտառներ-հոգնակի, հասարակ, թանձրացական, ոչ անձ

ծառեր-հոգնակի,  հասարակ, թանձրացական, ոչ անձ

արջեր- հոգնակի, հասարակ, թանձրացական, ոչ անձ

չոբան- եզակի,  հասարակ, թանձրացական,  անձ

գայլեր- հոգնակի,  հասարակ, թանձրացական, ոչ անձ

դունչ-եզակի,  հասարակ, թանձրացական, ոչ անձ

լուսնյակ- եզակի,  հասարակ, թանձրացական, ոչ անձ

վարազներ-հոգնակի,  հասարակ, թանձրացական, ոչ անձ

ժանիք- եզակի,  հասարակ, թանձրացական, ոչ անձ

հող-եզակի,  հասարակ, թանձրացական, ոչ անձ

կաղիններ-հոգնակի,  հասարակ, թանձրացական, ոչ անձ

աշխարհ-եզակի,  հասարակ, վերացական, ոչ անձ

անկյուն-եզակի,  հասարակ, թանձրացական, ոչ անձ

օրեր-հոգնակի, հասարակ, վերացական, ոչ անձ

դինոզավր-եզակի,  հասարակ, թանձրացական, ոչ անձ

քարածուխ-եզակի,  հասարակ, թանձրացական, ոչ անձ

շերտեր-հոգնակի,  հասարակ, թանձրացական, ոչ անձ

բույսեր-հոգնակի,  հասարակ, թանձրացական, ոչ անձ

սողուններ-հոգնակի,  հասարակ, թանձրացական, ոչ անձ

մաշկ-եզակի,  հասարակ, թանձրացական, ոչ անձ

խլեզներ-հոգնակի,  հասարակ, թանձրացական, ոչ անձ

քարեր-հոգնակի,  հասարակ, թանձրացական, ոչ անձ

արև-եզակի,  հասարակ, թանձրացական, ոչ անձ

փոր-եզակի,  հասարակ, թանձրացական, ոչ անձ

երակ-եզակի,  հասարակ, թանձրացական, ոչ անձ