Հասարակական աշխարհագրություն

  1. Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը

Դարեր շարունակ աշխարհագրությունն ուսումնասիրել է միայն բնությունն ու բնական երևույթները: Ըստ էության այդ ուսումնասիրությունը կատարողը եղել է բնական (ֆիզիկական) աշխարհագրությունը: Սակայն, երբ վերածննդի ժամանակաշրջանում հայտնագործվեցին նոր տարածաշրջաններ, ինչպես նաև զարգացան արդյունաբերությունն ու տրանսպորտը, աշխարհագրության կազմում հիմնադրվեց նոր ենթաճյուղ` տնտեսական աշխարհագրությունը, որն սկսեց ուսումնասիրել տնտեսության տեղաբաշխման հարցերը: Տնտեսական աշխար-
հագրության զարգացման արդյունքում աշխարհագրությունը դադարեց պարզ` միայն բնական գիտություն լինելուց և դարձավ բարդ գիտություն, տարբերվելով մյուս բոլոր գիտություններից: Այսպես օրինակ` եթե կենսաբանությունն ու ֆիզիկան մտնում են բնական գիտությունների մեջ, իսկ պատմությունն ու տնտեսագիտությունը` հասարակական, ապա աշխարհագրության մի
ենթաճյուղը` բնական (ֆիզիկական) աշխարհագրությունը մտնում է բնական գիտությունների, իսկ մյուսը` տնտեսական աշխարհագրությունը` հասարակական գիտությունների մեջ: Այսպիսով` աշխարհագրությունը միակն է, որ միաժամանակ և՛ բնական, և՛ հասարակական գիտություն է:

2.Որո՞նք են ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրները:

Ներկայումս հասարակական աշխարհագրության գլխավոր խնդիրներն են.
ա) առավելագույն խորությամբ ուսումնասիրել և ճանաչել մադու շրջակա միջավայրի ինքնազարգացման և ինքնակառավարման սահմանները, որպեսզի մարդու տնտեսական գործունեությունը կազմակերպվի այնպես, որ երբեք չխախտվեն այդ սահմանները և շրջակա միջավայրը պահպանվի այնպիսի վիճակում, որը հնարավորություն կընձեռի մարդկությանը մշտապես ապահովել անհրաժեշտ բնական ռեսուրսներով
բ) խորը ուսումնասիրել բնակչության և տնտեսության տեղաբաշխումը և ապա` գնահատել, այսինքն` որոշել, թե այդ տեղաբաշխումն ինչքանո՞վ է ճիշտ և ինչքանո՞վ է նպաստում երկրի հասարակական զարգացմանը: Այդ գնահատման համար օգտագործվող չափորոշիչը տնտեսության տեղաբաշխման արդյունավետությունն է, որն արտահայտում է, թե որքա՞ն նյութեր, էներգիա, աշխատաժամանակ և դրամ է ծախսվել և դրա դիմաց ի՞նչ արդյունք է ստացվել

գ) կանխատեսել բնության վրա մարդու գործունեության ազդեցության բոլոր հնարավոր հետևանքները: Այս խնդիրն առավել կարևորվեց այն պատճառով, որ բնության վրա անխոհեմ ազդեցության հետևանքով Երկրագնդի տարբեր մասերում առաջացան բազմաթիվ բացասական երևույթներ: Դրանցից են, օրինակ` Սևանա և Արալյան լճերի ջրի մակարդակների իջեցումն ու դրա հետևանքով առաջացած էկոլոգիական ծանր իրավիճակը կամ էլ` Աֆրիկայի անապատային տարածքի ընդարձակումը սավաննաների տարածքի հաշվին: Այսպիսով` XX դ. կեսից հետո փոփոխվել են հասարակական աշխարհագրության դերն ու խնդիրները. սոսկ աշխարհագրական փաստեր նկարագրող գիտությունից աշխարհագրությունը
դարձել է դրանք բացատրող, ինչպես նաև` մարդկության համամոլորակային և տարածաշրջանային հիմնախնդիրների լուծմանը մասնակցող գիտություն:
Հասարակական աշխարհագրությունը սերտորեն կապված է հարակից մի շարք գիտությունների հետ և օգտվում է դրանց դրույթներից ու հետազոտություններից: Դրանցից են` օրինակ` տնտեսագիտությունը, պատմությունը, սոցիոլոգիան, քաղաքագիտությունը, ժողովրդագրությունը:

3.Նշեք 5 բնական և 5  հասարակական գիտություն, որո՞նք կապ ունեն աշխարհագրության հետ: Հնարավորության դեպքում ցույց տվեք այդ կապը:

Բնական

Ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն, ճշգիրտ մաթեմատիկա

Հասարակական

Տնտեսագիտություն, էկալոգիա, սոցալոգիա, քաղաքագիտություն, ժողովրդագիտություն:

Պատմություն

Արատես

13-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ: Վանքում 1303 թվականին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արք. Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մեկնութիւն ժողովողին» աշխատությունը: Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր:

Կառուցվածք

Արատեսի վանքի Սբ. Սիոն միանավ թաղածածկ եկեղեցին (10-րդ դար) ունի երեք ավանդատուն՝ խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից: Նրանից հարավ Ս. Աստվածածին եկեղեցին (11-րդ դար) է, որը մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է: Նրա և Ս. Սիոն եկեղեցու միջև 13-րդ դարում կառուցվել է քառակուսի հատակագծով, արևելքում՝ զույգ ավանդատներով գավիթ: Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից 1270 թվականին Հայրապետ աբեղան գավիթ է կառուցել (ճարտարապետ Սիրանես)՝ փոխհատվող կամարների կիրառմամբ իրականացված ծածկով, որի կենտրոնում շթաքարային մշակումով երդիկով գմբեթն է (քանդվել է 1970-ական թվականներին): Վանքին 1073 թվականին ոմն Արտավազդ նվիրել է Եղեգիսի այգին և կալվածքներ: 1220 թվականին իշխան Վասակ ԽաղբակյանըԱրատեսի վանքի պատին արձանագրել է Վայոց ձորի ամրոցների ազատագրման փաստը: