Հանրահաշիվ

Խնդիր 1։Երկու վագոններում միասին կա 30 տոննա ցորեն,վագոններից մեկում 6 տոննայով ավելի է քան մյուսում։Քանի՞ տոննա ցորեն կա վագոններից յուրաքանչյուրում։

2× = 30

1× = 15

15+6=21

15-6=19

Առաջինում 21,երկրորդում 19 6-ով քիչ

Խնդիր 2։Երկու գիրքը և մեկ տետրը միասին արժի 1300 դրամ։Որքա՞ն արժի մեկ տետրը և մեկ գիրքը,եթե գիրքը տետրից թանկ է 200 դրամով։

Գիրք — 500

Տետր — 300

800 դրամ

Խնդիր 3։Երեք արկղերում  միասին կա  120 կիլոգրամ խնձոր։Քանի՞ կիլոգրամ խնձոր կա արկղերից յուրաքանչյուրում,եթե  առաջին արկղում այնքան խնձոր կա,որքան երկրորդ և երրորդ արկղերում միասին։

Առաջին 60

Երկրորդ 30

Երրորդ 30

Լրացուցիչ տանը-Կազմել խնդիրներ,որոնք լուծվում են հավասարումների օգնությամբ և լուծել։

ՔԻՄԻԱՆ ԿՅԱՆՔ Է

Մածուն

  • Յուղ/Жиры — 3.6գ/г
  • Սպիտակուցներ/Белки — 3.8գ/г
  • Ածխաջրեր/Углеводы — 4.9գ/г

Յուղ

  • Հագեցված ճարպեր — 46գ/г
  • Ածխաջրեր — 0գ/г
  • Շաքար — 0գ/г
  • Պրոտեին — 0գ/г
  • Աղ — 0/գ/г

Գործնական քերականություն

  1. Տրված բառերը գոյականներ են: Շարունակի’ր տրված շարքերը՝ ըստ շարքերում ընդգրկված բառերի ընդհանրության:
  • ծառ, մարդ, շուն, նստարան, շենք, մայրիկ, կին, կատու, համակարգիչ, թևնոց:
  • բարեկամություն, ուրախություն, կյանք, հավատարմություն, վիշտ, գեղեցկություն, դառնություն, սեր:
  • բուժում, կարեկցանք, միտք, զարմանք, վազք, մարզանք, կուտակում:

Ո՞ր բառերն են կոչվում գոյականներ:

Գոյություն ունենալ արտահայտությունը ի՞նչ կապ ունի գոյական եզրույթի (տերմին) հետ:

Երկուսի արմատն էլ սկսվում են գոյ-ով

Այն բառերն են կոչվում գոյականներ, որոնք պատասխանում ենք ով, ովքեր, ինչ, ինչեր հարցերին: 

2. Շարունակի’ր հետևյալ գոյականների շարքը՝ ըստ բառերի ընդհանրության. 

  • Հայկ, Երևան, Հայաստան, Սևան, Անգլիա, Արարարտ, Վարդուհի, Գերմանիա, Ռուսաստան, Մեղրի:
  • քաղաք, բույր, առողջություն, ծառ, տերև, ծաղիկ, երկաթ, մարդ, խոտ

Գոյականները լինում են շոշափելի և զգալի: 

3. Շարունակի’ր հետևյալ գոյականների շարքերը՝ ըստ բառերի ընդհանրության: 

  • քար, տուն, մարդ, երեխա, սահադաշտ, այգի, մարգագետին, գյուղ, ձեռք, ոտք, ապակի, պատուհան:
  • ծիծաղ, հեգնանք, կատակ, սեր, ատելություն, շարժում, հավատարմություն:

Այն գոյականները, որոնք ……………………………………….. կոչվում են թանձրացական (նյութկան) գոյականներ:

Այն գոյականները, որոնք ……………………………………….. կոչվում են վերացական գոյականներ: 

4. Շարունակի’ր հետևյալ գոյականների շարքերը՝ ըստ բառերի ընդհանրության.

  • ձի, կատու, երկինք, համակարգչ, գրիչ, թուղթ, մատիտ, պայուսակ, տուն:
  • մարդ, ուսուցչուհի, Արամ, գոհար, Կարինե, կին, վաճառող, դարբին, գեղասահորդուհի, մարզիկ, Միլենա, Ասյա, Սաթինե, Էմմա:

Այն գոյականները, որոնք ……………………………………….. կոչվում են անձ ցույց տվող գոյականներ: 

Այն գոյականները, որոնք ……………………………………….. կոչվում են ոչ անձ ցույց տվող գոյականներ: 

2. Տրված գոյականները բաժանի’ր երկու խմբի՝ հիմնավորելով կատարածդ խմբավորումը.

նստարաններ, տառ, կատուներ, գրքեր, սար, դասարաններ, ծաղիկներ, ծառ, վարդ, մարդիկ, օձ, ոզնիներ, բազնոցներ, որդ, կատակ, զրույցներ:

Լրացրե’ք հետևյալ նախադասությունները:

Գոյականն ունի երկու թիվ՝……. և …….

Բառին Եր է ավելանում, երբ բառն ունի 1 վանկ

Բառին ներ  է ավելանում, երբ բառն ունի 1-ից ավել վանկ

Շեղումներ կանոնից՝

բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, կուռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ

Ո՞րն է այդ շեղումը և ինչո՞վ է բացատրվում:

 

Լրացուցիչ կրթություն

Կարդալ առակը և շարադրել առակի ասելիքը.

Համարձա՛կ եղիր, փորձի´ր

Թագավորն իր հպատակներին Գլխավոր հրապարակ հավաքեց, որպեսզի պարզի, թե նրանցից ով կարող է կառավարական պաշտոն զբաղեցնել:

-Իմ հպատակնե´ր,- նրանց դիմեց թագավորը,- ձեզ համար դժվար առաջադրանք ունեմ: Հուսով եմ, ինչ-որ մեկն այն կլուծի:

Նա նրանց մի հսկայական դռան կողպեքի մոտ առաջնորդեց:

-Սա իմ թագավորությունում եղած ամենամեծ կողպեքն է: Ձեզանից ո՞վ կարող է այն բացել,-հարցրեց թագավորը:

Ոմանք իսկույն հրաժարվեցին: Մյուսները՝ ժողովրդի կողմից իմաստունի հարգանք վայելողները, կարևոր դեմքով երկար կողպեքն ուսումնասիրեցին, ապա խոստովանեցին, որ չգիտեն ինչպես բացել: Դրանից հետո մնացածներն ասացին, որ առաջադրանքն իրենց ուժից վեր է: Միայն մի երիտասարդ մոտեցավ կողպեքին, ուշադիր զննեց այն, այնուհետև փորձեց տեղից շարժել և վերջապես, ցած քաշեց: Ա՜յ քեզ հրաշք, կողպեքը բացվեց: Այն ուղղակի կողպած չէր:
Թագավորը հայտարարեց.
-Դու արքունիքում կարևոր պաշտոն կզբաղեցնես, որովհետև հույսդ դնում ես սեփական ուժերիդ վրա և չես վախենում փորձել:

Առակի ասելիքն այն էր, որ պետք է հույսդ դնես քո ուժերի վրա և պատրաստ լինես փորձություններին: