Հայոց պատմություն

Տանը

ՙՙՔրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն՚՚թեման /բանավոր, Հայոց պատմության դասագիրք,7-րդ դասարան, էջ 11-13/

III դարի վերջին Մեծ Հայքի թագավորությունը հայտնվել էր քաղաքական բարդ պայմաններում: Սրվել էին պարսկա-հռոմեական հարաբերությունները: Ինչպես հիշում եք 296 թվականին պարսից արքա Ներսեհը պատերազմ սկսեց Հռոմի դեմ: Ռազմական գործողությունների ոլորտում ընդգրկվեցին Հայաստանի և Հյուսիսային Միջագետքի տարածքները: Ներսեհը պարտությունը կրեց և ստիպված էր հաշտության պայմանագիր կնքել Հռոմեացիների հետ: Իրավիճակը Հայաստանի համար փոխվեց:

Ներկայացնել Քրիստոնեւթյան ՝ պետականորեն ընդունման պատմական նշանակութունը/գրավոր/

Հայաստանում քրիստոնեության հռչակումը որպես պետական կրոն ազգապահպան մեծ նշանակություն ունեցավ։ Դարեր շարունակ Հայ եկեղեցին եղել է ազգային միասնականության հոգևոր և գաղափարական գրավականը։

Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումից հետո ավանդաբար պահպանվեցին հնուց եկած շատ տոներ, որոնցից են Ամանորը, Խաղողօրհնեքը, Տրնդեզը, Նավասարդը, Բարեկենդանը և այլն… Մեծ վերելք ապրեց հայկական ճարտարապետությունը։ Նախաքրիստոնեական ճարտարապետության ոճերի համադրմամբ առաջացավ եկեղեցաշինությունը, ստեղծվեցին խաչքարեր։ Հայ եկեղեցաշինության գոհարները հարստացրեցինհամաշխարհային մշակույթի գանձարանը։

Ով էր Գրիգոր Լուսավորիչը,  ինչ գիտես Սուրբ Էջմիածնի կառուցման և անվանակոչության մասին:

Գրիգոր Լուսավորիչը եկեղեցական, քաղաքական գործիչ էր, Հայոց եպիսկոպոսապետ։ 287թ.-ին Գրիգոր Լուսավորիչը քարոզչական առաքելությամբ վերադառնում է Մեծ Հայք։ Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեությունն էր տարածում։ Նրա շնորհիվ էլ 301 թ.-ին քրիստոնեությունը առաջինը Հայաստանում հռչակվեց որպես պետական կրոն։

Ըստ ավանդության Գրիգոր Լուսավորիչը երազ է տեսնում, որ Քրիստոսը երկնքից իջնում է, և ըստ այդ ամենի էլ առաջացավ Էջմիածին անվանումը ՝ Իջավ Միածինը։

Բացի Մայր տաճարից Էջմիածնում այլ ինչ եկեղեցիներ կան ում անուններովեն դրանք կոչվում/ գրավոր/

Տարածքում կան մի քանի եկեղեցիներ, որոնցից են Սբ. Հռիփսիմեն և Սբ. Գայանեն։

Հայոց լեզու սեպտեմբերի 25

Յուրաքանչյուր բառի իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ. գտի՛ր երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:

Ա.Դասագիրք — դաս անելու գիրք

հեռագիր — հեռվից եկող գիր

արոտավայր — արոտ անելու վայր

լրագիր — լուրերի գիր

ծառաբուն — ծառերի բուն

մրգաջուր — մրգի ջուր

մրջնաբույն — մրջույնների բույն

ծաղկեփունջ — ծաղիկներով փունջ

միջնապատ — մեջտեղի պատ

Բ.Վիպագիր — վեպի գիր

մեծատուն — մեծ տուն

զինակիր — զենք կրող

ժամացույց — ժամ ցույց տվող

կողմնացույց — կողմ ցույց տվող

երգահան — երգել հանով

քարահատ — քարը հատող

պատմագիր — պատմություն գրող

քանդկագործ — քանդակ գործող:

2. Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:

Օրինակ`

Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:

Ա.Դասագիրք — դասագրքեր

հեռագիր — հեռագրեր

արոտավայր — արոտավայեր

լրագիր — լրագրեր

ծառաբուն — ծառաբներ

մրգաջուր — մրգաջրեր

մրջնաբույն — մրջնաբներ

ծաղկեփունջ — ծաղկափնջեր

միջնապատ — միջնապատեր

Բ.Վիպագիր — վիպագրեր

մեծատուն — մեծատներ

զինակիր — զինակիրներ

ժամացույց — ժամացույցներ

կողմնացույց — կողմնացույցներ

երգահան — երգահաններ

քարահատ — քարահատներ

պատմագիր — պատմագրեր

քանդկագործ — քանդակագործներ

3.Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:

Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:

Բոլոր նավապետներն էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:

Մեզ ասացին, որ բոլոր ժամացույցները հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:

Ասում են, որ շնաձուկները արյան հոտն է հրապուրում:

Այդ տարածքում աշխատող կետորսները հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:

Ցուցադրվող բանաձևերը այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:

4.Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:

Ամերիկացի վիճակագիրները պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահները ու հողագործները: Երկրորդ տեղում գյուղական նամակատարներն են: Հաջորդը մատուցողները ու բուժքույրներն են: Նրանցից  զգալիորեն քիչ են քայլում ոստիկանները, հետախույզները ու  պահակները: Ամենից քիչ քայլում են նահանգապետները ու նախարարները: