Գրականություն սեպտեմբերի 27

1.  Տրված մակդիրները տեղադրիր այնպես, որ հետևյալ բանաստեղծության պատկերներն ամբողջանան, և  հանգավորումը վերականգնվի.

դեղնափրփուր, անծայր, թափուր, դեղին

Արարատյան դաշտում անծայր

Դեղին ծով են դարձել դարձյալ,

Այգիներ ու պարտեզ,

Եվ ծովի մեջ դեղնափրփուր, 

Արագիլի բույնը թափուր, 

Նավակ լինի կարծես:

2. Համաձա՞յն ես հետևյալ մտքի հետ: Պատասխանդ հիմնավորիր` բերելով համապատասխան օրինակներ:

Գրական հերոսներն իրենց բնույթով լինում են կամ դրական, կամ բացասական:

Դրական հերոսներն իրենց գեղեցիկ հատկանիշներով արթնացնում են սեր, համակրանք և իրենց հետևելու, նմանվելու ցանկություն:

Բացասական հերոսները մարմնավորում են կյանքի վատ, արատավոր կողմերը:

Ես համաձայն եմ այս մտքի հետ: Եթե մարդը դրական է, ապա նա կարող է ամեն դեր տանել: 

Գրականություն 26 սեպտեմբեր

  1. Գրել մտքերը  հետևյալ թեմայով. «Սովորողների պատիժը, դրանց ազդեցությունը»:

Ուսուցիչները երեխաներին պատժում են, որպեսզի նույն սխալը չկրկնեն: Պատժի մի քանի տեսակներ կան: Օրինակ՝ անկյուն կանգնեցնելը, ծնող կանչելը, բոլորից առանձին նստացնելը, ճամփորդություւններից զրկելը և այլն: Տանը երբ ես կամ եղբայրս ջղայնացնում ենք մայրիկին կամ հայիկին, նրանք մեզ կամ զրկում են բակում խաղալուց, կամ պաղպաղակից են զրկում, կամ էլ չիպսից: Երբ տանը ճաշը չեմ ուզում ուտել, հայրիկս բարկանում է, և միանգամից ուտում եմ: Կամ երբ առավոտյան չեմ ուզում գնալ դպրոց, ասում են, որ ամեն ինչից կզրկեն: 

  1. Ուղղակի խոսքը դարձրո´ւ անուղղակի.

  2. 1. Մայրս ինձ հարցրեց, թե որտե՞ղ եմ պահել  մեր կախարդական շղթան:

    2. Աղվեսն ագռավին խնդրեց, որ երգի, որովհետև շատ լավ է երգում:

    3. Արջն աղվեսին ասում էր, որ նա աշխարհի ամենասիրուն աղվեսն է:

    4. Պապս ասաց, որ նրա իմացած միակ լեզուն հայերենն է:

    Եղբայրս ասաց, որ նա շատ լավ էլ խոսում է ծառ ու ծաղկի հետ, կենդանիների հետ էլ:

    5. Տղան ասաց, որ նա չգիտի, թե նրանք քանի լեզու գիտեն, բայց նրա հայերենը շատ լավ հասկանում են:

Լրացուցիչ կրթություն

Ավ. Իսահակյան  «Եղնիկը»