Կենդանիների իրավունքների հիմնահարցը

Ես կարծում եմ, որ ինչպես մարդիկ, այդպես էլ կենդանիներն ունեն իրավունքներ: Ճիշտ է, չեն կարող մարդկանց և կենդանիների իրավունքները լինեն լրիվ հավասար, սակայն չպետք է մարդկանց պատճառով ոտնահարվեն կենդանիների իրավունքները ու դրանց հետևանքով տուժեն միայն ու միայն կենդանիները: Օրինակ, երբ մարդիկ արտադրում են կոսմետիկա և այն փորձարկում կենդանիների վրա: Այս որոշումը միանգամայն սխալ է և ես կարծում եմ, որ չի կարելի նման կերպ վարվել կենդանիների հետ: Միանշանակ, ճագարը չի կարող արտահայտել իր կարծիքն ու ասել այն, ինչ ուզում է: Սակայն դա մեզ ոչ մի իրավունք չի տալիս, որ կենդանու հետ այդպես վարվենք: Կան մարդիկ, ովքեր որոշակի գումարի դիմաց համաձայնվում են, որ իրենց վրա կատարեն փորձարկումներ: Ուղղակի, մարդիկ ման են գալիս ավելի շահավետ տարբերակ, քանի որ կենդանու վրա փորձարկելն ավելի հեշտ է ու այդ տարբերակով շատ գումար են խնայում: Ես կարծում եմ, որ ինչքան էլ գումար խնայելը շատ մեծ առավելություն է, պետք չէ հաշվի չառնել կենդանու իրավունքներն ու նման քայլի դիմել: Դա միանգամայն սխալ է:

Թողնել մեկնաբանություն