Կիսամյակային հաշվետվություն բոլոր առարկաներից

Այս կիսամյակի ընթացքում շատ աշխատանքներ եմ կատարել յուրաքանչյուր առարկայից: Կներկայացնեմ այն աշխատանքները, որոնք ինձ համար ամենից հետաքրքիրն ու ստացվածն են: Ի տարբերություն անցած տարիների, այս տարի ավելի հաճույքով ու ոգևորությամբ եմ աշխատում, քանի որ առարկաների ընտրությունն իմն է: Ես ընտրել եմ այնպիսի առարկաներ, որոնք ինձ մասնագիտությանս մեջ պետք են գալու:

Հայոց լեզու

Ես շաա՜տ եմ սիրում հայոց լեզուն, այն միշտ համարում եմ իմ ամենասիրելի առարկան դպրոցում: Իհարկե, ամենաշատ աշխատանքներս հայոց լեզվից են: Ունեմ շատ քերականական, նախագծային աշխատանքներ, շարադրություններ, թարգմանչական նախագծեր և այլն: Այս ուսումնական տարվա սկիզբ ինքս կազմել եմ մի ուսումնական թարգմանչական նախագիծ, որն ամփոփել եմ իմ կատարած թարգմանություններով: Նախագծի հղումը՝ Այստեղ:

Հաջորդ ամենահաջողված նախագիծս, որն իրականացրել եմ այս կիսամյակի ընթացքում, «Ձմեռային շարադրություններ»-իս փաթեթն է: Ես շատ եմ սիրում ձմեռը և միշտ մոտիվացվում եմ ձմռան ամեն մի օրով: Իմ էմոցիաները շարադրել եմ, մշակել ու դարձրել մի նոր ձմեռային նախագիծ: Նախագծի հղումը՝ Այստեղ:

Ես շաա՜տ եմ սիրում, երբ կատարում ենք ձևաբանական վերլուծություններ, շարահյուսական և բառակազմական աշխատանքներ: Աշխատանքներս այս առարկայից շատ շատ են ու չեմ կարող բոլորը ներկայացնել, այդ պատճառով կտեղադրեմ ուսումնական բաժնիս հղումը: Հղումը՝ Այստեղ:

Գրականություն

Գրականության յուրաքանչյուր դասից հետո շատ նոր բաներ եմ սովորում, որոնք մինչ այդ չգիտեի: Մենք շատ շատ ենք ընթերցում: Ընթերցում ենք և՜ համաշխարհային և՜ հայ գրականություն: Այնքա՜ն են ինձ դուր գալիս մեր դասերը, որ ընդհանրապես չեմ ձանձրանում: Ամեն դասին ունենում ենք միասնական քննարկումներ, որով էլ ամփոփում ենք մեր աշխատանքը: Դեռ չի եղել այնպիսի մի ստեղծագործություն, որն ընթերցելուց հետո միասին չքննարկենք: Ինձ դուր է գալիս լսել բոլորի կարծիքը: Հետաքրքիր է, թե մյուսները ինչ են մտածում ստեղծագործության մասին ու արդյո՞ք ես ճիշտ եմ ընկալել պատմվածքի իմաստը: Ես շատ եմ սիրում մեր գրականության «Կիրակնօրյա ընթերցարան» բաժինը: Ամեն կիրակի մենք նախօրոք ընթերցում ենք պատվածքը, որ ունենանք քննարկում: Գրականության բաժնի հղումը՝ Այստեղ:

Մաթեմատիկա

Այս ուսումնական տարվա ընթացքում սկսել եմ բավականին սիրել մաթեմատիկան: Ինձ սկսել են դուր գալ մաթեմատիկական բանաձևերը, վարժությունները: Ինձ շատ է դուր գալիս 10-րդ դասարանի մաթեմատիկան՝ հանրահաշվի մեր անցած թեմաները:

Պատմություն

Մենք նորից սկսել ենք ուսումնասիրել հայոց պատմությունը: Ինչը, որ անցնում էինք պատմությունից այս ուսումնական տարվա առաջին կիսամյակում, դա մեր անցածի կրկնողությունն էր: Ամենից շատ սիրում եմ «Բագրատունիներ» թեման, քանի որ այդ ժամանակաշրջանում տեղի են ունեցել նշանավոր իրադարձություններ ու գրանցվել մեր պատմության մեջ: Պատմությանս բաժնի հղումը՝ Այստեղ:

Էկոլոգիա

Ես շատ եմ սիրում այս առարկան, քանի որ դասերը շատ հետաքրքիր են անցնում: Ամեն դասին մենք քննարկում ենք տարբեր թեմաներ բնության և աշխարհի մասին: Քննարկումից հետո տանն ամփոփում ենք այն՝ կատարելով հետազոտական աշխատանքներ թեմայի շուրջ: Գրում ենք մեր տեսակետը, վերլուծում քննարկվող թեման և այլն: Ինձ ամենից շատ դուր եկավ «ջուր» թեման: Մենք կազմել էինք մի ցուցակ, որտեղ գրված էր, թե օրական քանի լիտր ջուր ենք ծախսում: Մենք դիտում ենք տարբեր էկոլոգիական ֆիլմեր ու վերլուծում դրանք: Էկոլոգիայի բաժինը՝ Այստեղ:

Հասարակագիտություն 1

Ընկեր Դիանայի հետ հասարակության ժամին քննարկում ենք տարբեր թեմաներ, որոնք շատ են հանդիպում առօրյայում: Մեր դասարանական քննարկումներն իրոք շատ հետաքրքիր են անցնում: Մենք պատկերացնում ենք մի քանի իրավիճակներ, որոնք կարող են տեղի ունենալ ամեն օր յուրաքանչյուրիս կյանքում: Արդեն լրիվ հասկանալով թեման՝ ասում ենք մեր կարծիքը ու տանը կարողանում հեշտությամբ վերլուծել մեր դասարանական աշխատանքը: Ամենից շատ ինձ դուր էր եկել «երջանկություն» թեման: Դասարական քննարկման ժամանակ յուրաքանչյուրս ասում էինք, թե ինչն է մեզ երջանկացնում: Հասարակագիտության բաժնիս հղումը՝ Այստեղ:

Հասարակագիտություն 2

Ընկեր Ազնիվի հետ հիմնականում քննարկում էինք «գեղեցկություն» թեման: Այս թեման ամեն դասին մենք փորձում էինք ընկալել տարբեր տեսանկյուններից: Իսկ հիմա մենք ընկեր Սամվելի հետ քննարկում ենք լրիվ ուրիշ թեմաներ, որոնք ինձ ավելի են դուր գալիս, քան դասագրքի թեմաներն էին: Հասարակագիտության բաժնիս հղումը՝ Այստեղ:

Անգլերեն

Ես շատ եմ կարևորում անգլերենն իմ դասացուցակում, քանի որ այն ինձ նաև հետագայում է հարկավոր լինելու: Մենք շատ ենք կատարում քերականական աշխատանքներ, կարդում ենք տարբեր տեքստեր ու միասին քննարկում դրանք: Ինձ շատ դուր եկավ մեր նախագիծը, որն իրականացրել էինք անցած կիսամյակի ընթացքում: Յուրաքանչյուրս պետք է ընտրեինք մեզ հետաքրքրող մի թեմա ու պատրաստեինք ռադիո: Անգլերենի բաժնի հղումը՝ Այստեղ:

Ֆրանսերեն

Ֆրանսերենն իմ ամենասիրելի առարկաներից է, քանի որ ինձ շատ է դուր գալիս այս լեզուն ու սիրով եմ կատարում հանձնարարությունները: Բացի սովորելուց մենք նաև մի քանի անգամ միասին ճամփորդել ենք: Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը դեպի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան: Թանգարանում շատ հետաքրքիր էր պատմվում յուրաքանչյուր փաստ Սարյանի մասին: Շատ ենք ընթերցել ֆրանսերեն բանաստեղծություններ, կատարել ենք քերականական շատ աշխատանքներ, թարգմանել ենք տեքստեր և այլն: Նույնիսկ ունեցել ենք խոհանոցային մի նախագիծ, որն ամփոփել ենք ֆրանսիական ուտեստներ պատրաստելով: Ֆրանսերենի բաժնի հղումը՝ Այստեղ: