Ինչպե՞ս հասնել երազանքներին…

Կարծում եմ՝ բոլորս էլ ունենք երազանքներ, որոնց իրականացմանը երկար ենք սպասում: Շատերը կարծում են, թե դրանք երբեք չեն իրականանա, մյուս մասն էլ հակառակն է մտածում: Կան մարդիկ, ովքեր նպատակասլաց են ու չեն հանձնվում, միշտ ձգտում են հասնել իրենց ուզածին: Նման մարդկանց մոտ իրոք ամեն բան կստացվի, իսկ հակառակը մտածողը երբեք ոչնչի չի հասնի կյանքում: Երազանքը իրական դարձնելու համար պետք է ամեն օր մեկ քայլ անել դեպի այն, քիչ-քիչ դու կհասկանաս, որ քո երազանքը դառնում է նպատակ, նպատակն էլ՝ իրականություն: Երբեք չպետք է մտածել, թե դու չունես բավարար ուժ և հնարավորություն, որ ինքդ կատարես քո երազանքը: Քեզ քո երազանքին ավելի մոտ կդարձնի քո ներքին հավատը: Այսինքն, եթե դու հավատաս ու ինքդ քո մեջ վերլուծելով գիտակցես, որ մոտ ես երազանքիդ, այն քեզ մոտ կստացվի: Երազանքներդ երբեք անկատար չեն մնա, եթե դու հավատաս քո ուժերին ու վստահ լինես ինքդ քո վրա: Նման կերպ շարժվելով՝ ինքդ կհամոզվես, որ դա իրոք այդպես է:

Գործնական քերականություն | 02.02.2022

1. Հետևայլ հատվածը ենթարկել խոսքիմասային վերլուծության.

Այդ տունը վաղուց, շա՜տ վաղուց է կանգնած անտառի մեջ։ Ես նրան հիշում եմ դեռ մանկությունից։ Այնտեղ, ուր փոշոտ խճուղին, ինչպես մի գորշ ժապավեն, օձապտույտ ոլորումներով, իմ ծննդավայրից վազում է դեպի Սևան, այնտեղից միշտ երևում է նա՝ անտառապատ սարի գլխին բազմած։

Այդ — ցուցական դերանուն
Տունը — գոյական, եզակի, ուղղական հոլով, որոշյալ, ան արտաքին հոլովում, թանձրացական, հասարակ, ոչ անձ
Վաղուց — ժամանակի մակբայ
Է — օժանդակ դերբայ
Կանգնած — հարակատար դերբայ
Անտառի — գոյական, եզակի, սեռական հոլով, անորոշ, ի արտաքին հոլովում, թանձրացական, հասարակ, ոչ անձ
Մեջ — կապ
Ես — անձնական դերանուն
Նրան — անձնական դերանուն, երրորդ դեմք, սեռական հոլով
Հիշում — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա
Եմ — օժանդակ դերբայ
Դեռ — ժամանակի մակբայ
Մանկությունից — գոյական, եզակի, բացառական հոլով, անորոշ, ան արտաքին հոլովում, վերացական, հասարակ, ոչ անձ
Այնտեղ — ցուցական դերանուն
Ուր — հարաբերական դերանուն
Փոշոտ — հարաբերական ածական
Խճուղին — գոյական, եզակի, ուղղական հոլով, որոշյալ, ու արտաքին հոլովում, թանձրացական, հասարակ, ոչ անձ
Ինչպես — հարաբերական դերանուն
Մի — անորոշ դերանուն
Գորշ — որակական ածական
Ժապավեն — գոյական, եզակի, ուղղական հոլով, անորոշ, ի արտաքին հոլովում, թանձրացական, հասարակ, ոչ անձ
Օձապտույտ — հարաբերական ածական
Ոլորումներով — գոյական, հոգնակի, գործիական հոլով, անորոշ, ան արտաքին հոլովում, թանձրացական, հասարակ, ոչ անձ
Իմ — անձնական դերանուն, սեռական հոլով
Ծննդավայրից — գոյական, եզակի, բացառական հոլով, անորոշ, ի արտաքին հոլովում, թանձրացական, հասարակ, ոչ անձ
Վազում է — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք
Դեպի — կապ
Սևան — գոյական, եզակի, ուղղական հոլով, անորոշ, ի արտաքին հոլովում, թանձրացական, հատուկ, ոչ անձ
Այնտեղից — ցուցական դերանուն, բացառական հոլով
Միշտ — ժամանակի մակբայ
Երևում է — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք
Նա — անձնական դերանուն
Անտառապատ — հարաբերական ածական
Սարի — գոյական, եզակի, սեռական հոլով, անորոշ, ի արտաքին հոլովում, թանձրացական, հասարակ, ոչ անձ
Գլխին — գոյական, եզակի, տրական հոլով, անորոշ, ի արտաքին հոլովում, թանձրացական, հասարակ, ոչ անձ
Բազմած — հարակատար դերբայ

2. Ընդգծված դերբայական դարձվածները վերածի՛ր երկրորդական նախադասությունների: Ո՞ր դերբայից ինչպիսի՞ դիմավոր ձևեր են ստացվում

Շտապ եզրակացություն անելիս կարելի է սխալվել:

Կարելի է սխալվել, երբ շտապ եզրակացություն ես անում:

Բնության հավասարակշռությունը խախտելիս պետք է մտածել հետևանքի մասին:

Պետք է մտածել հետևանքի մասին, երբ խախտում ես բնության հավասարակշռությունը:

Երկրի ձգողության ազդեցության տակ գտնվող բեռը կախենք թելից:

Այն բեռը, որը կախում ենք թելից, Երկրի ձգողության ազդեցության տակ է գտնվում:

Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում իրենց սխալները երբեմն շատ ուշ գիտակցող մարդկանց:

Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում այն մարդկանց, ովքեր իրենց սխալները երբեմն շատ ուշ են գիտակցում:

Կենդանաբանները հավաքեցին որսի ժամանակ խփված աղվեսները:

Կենդանաբանները հավաքեցին այն աղվեսներին, ովքեր որսի ժամանակ խփվել էին:

Դեպի մորուտը ուղղություն վերցրած հետախույզը կտրուկ թեքվեց դեպի լանջը:

Կտրուկ թեքվեց դեպի լանջը այն հետախույզը, ով դեպի մորուտը ուղղություն էր վերցրել:

3. Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:
Առանձնացրու դերանուններն ըստ տեսակի։

մենք, այստեղ, ե՞րբ, ամբողջը, դու, այն, ոչինչ,  ինքդ, այնչափ, մի քանի, ինչու՞, դուք, յուրաքանչյուր, ամեն մեկը, նա,  ոչ ոք, երբ, ամեն ինչ,  միմյանց

Անձնական դերանուններ — մենք, դու, ինքդ, դուք, նա

Ցուցական դերանուններ — այստեղ, այն, այնչափ

Փոխադարձ դերանուններ — միմյանց

Հարցական դերանուններ — ե՞րբ, ինչո՞ւ

Հարաբերական դերանուններ — երբ

Որոշյալ դերանուններ — ամբողջը, յուրաքանչյուր, ամեն մեկը, ամեն ինչ

Անորոշ դերանուններ — մի քանի

Ժխտական դերանուններ — ոչինչ, ոչ ոք

4. Բայերը կազմությամբ լինում են պարզ և ածանցավոր:
Առանձնացրու իրարից պարզ և ածանցավոր բայերը՝ գունավորելով ածանցավոր բայերի ածանցները։
նստել, փախչել, հանգստանալ, երգել, հեռանալ, վազեցնել, խաղալ, կարդալ, կոտրատել, մոտենալ, իջնել, նեղացնել, ուշանալ

Պարզ բայեր — նստել, երգել, խաղալ, կարդալ

Ածանցավոր բայեր — փախչել, հանգստանալ, հեռանալ, վազեցնել, կոտրատել, մոտենալ, իջնել, նեղացնել, ուշանալ

5. Գրե՛ք նախադասություններ բութի գործածմամբ։ Կարող եք օգտվել այ տեղեկատվությունից։

(Ստորոգյալի զեղչում) Ես տուն գնացի, նա՝ դպրոց:
(Ստորադասական շաղկապի զեղչում) Մայրս ասաց՝ համաձայն է:
(Դերբայական դարձվածից առաջ) Խոսքս չավարտած՝ չհամաձայնեց ինձ հետ ու նորից պնդեց ասածը:
(Թվարկում պարունակող զեղչում) Այդ խաղին մասնակցում էինք երկուսս՝ ես և եղբայրս:
(Բացահայտիչ կապակցություններում) Նա՝ հիվանդանոցի գլխավոր բժիշկը, ուշադիր զննել էր հիվանդին:
(Հետադաս ծավալուն որոշիչ) Միանգամից նկատեցի խանութը՝ գունավոր լույսերով և գեղեցիկ
դիզայնով: