Ի՞նչ է երջանկությունը…

Յուրաքանչյուր մարդ ինքն է սահմանում երջանկության իր բացատրությունը: Այսինքն, մենք ենք որոշում, թե ինչն է մեզ երջանկացնում ու որն է մեզ համար երջանկությունը: Միայն ինքներս կարող ենք որոշել, թե արդյո՞ք մենք երջանիկ ենք: Մարդն իրեն երջանիկ կարող է համարել այն ժամանակ, երբ ունենա մի նպատակ, որին հնարավորություն կունենա հասնելու: Երբ մարդն իր նպատակի համար անցնում է շատ բաների միջով ու հավատում, որ նպատակը մոտ է՝ նա քայլում է դեպի երջանկություն: Շատերը կարծում են, որ երջանիկ լինելու համար պետք է գումար, մեքենա, տուն, սակայն դա այդքան էլ այդպես չէ: Իրականում, մարդկանց երջանկացնում են միայն ու միայն զգացմունքները: Որքան էլ նյութական շատ կարևոր իր տաս մարդուն ու նա իրեն համարի երջանիկ, չեմ կարծում, որ այդքանով նա կհամարվի լիարժեք երջանիկ մարդ: Իսկ երբ մարդն անդադար ձգտում է, որ ինչ-որ բանի հասնի, օր ու գիշեր անդադար մտածում դրա մասին ու հանկարծ մի օր կատարվում է իր երազանքը…դա յուրաքանչյուրիս համար էլ լավագույն զգացողությունն է, երբ իրոք մեզ երջանիկ ենք զգում: Այսինքն, ըստ իս՝ նյութական ոչ մի իր չի կարող մեզ դարձնել ավելի երջանիկ, քան զգացմունքներն են, զգացողություններն ու անսպասելի լավ իրադարձությունները: Մարդը կարող է իրեն երջանիկ զգալ նաև այն պատճառով, որ ունի երազանքներ: Երբ մարդն ունենում է երազանքներ, որոնց ձգտում է հասնել՝ կարծես իր կյանքն իմաստավորվում է: Կարող է իրեն համարել երջանիկ մարդ, որովհետև ունի մի ուրախ երազանք, որին քայլ առ քայլ մոտենում է:

Ինքս ինձ համարում եմ երջանիկ մարդ, քանի որ ես էլ ունեմ շատ մեծ մի երազանք, որին ձգտում եմ հասնել: Ես ինքս էլ եմ շատ լավ գիտակցում, որ երազանքիս իրականացումը կախված է ինձնից ու անում եմ ամեն հնարավոր բան, որպեսզի հասնեմ նպատակիս: Երջանկանում եմ, երբ զգում եմ, որ ինձ մոտ ստացվում է անել այն ամենը, ինչ պահանջվում է երազանքս իրականացնելու համար: Եվ իրոք, ես երջանիկ եմ դառնում այն ժամանակ, երբ ինքս էլ շատ լավ հասկանում եմ, որ ինձ մոտ ստացվում է անել այն ամենը, ինչի մասին երազում էի:

Եվ ընդհանրապես, ըստ իս՝ յուրաքանչյուր մարդու երջանկացնում են հենց իր սեփական երազանքները, քանի որ յուրաքանչյուրիս երազանքներն էլ մեզ համար ուրախ են ու երկար ձգտումից հետո՝ հասնելով մեր նպատակին, ինքներս ենք հասկանում, թե իրականում ինչ է երջանկությունը: Ես կարծում եմ, որ երջանկությունը հեշտ չի տրվում: Այն իրենից ներկայացնում է երկար ու դժվար մի ճանապարհ, որով մարդն անցնում է մեծ սիրով:

Գործնական քերականություն | 16.02.2022

1. Տրված նախադասությունը ենթարկի՛ր ձևաբանական և շարահյուսական վերլուծության։

Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին։

Ձևաբանական վերլուծություն

Լուսնյակ — հարաբերական ածական
Գիշերներին — գոյական, տրական հոլով, հոգնակի, թանձրացական, վա արտաքին հոլովում, հասարակ, ոչ անձ
Երբ — ստորադասական շաղկապ
Գյուղը — գոյական, ուղղական հոլով, եզակի, թանձրացական, ի արտաքին հոլովում, հասարակ, ոչ անձ
Քնած — հարակատար դերբայ
Բեզարած — հարակատար դերբայ
Մրափով — գոյական, գործիական հոլով, եզակի, թանձրացական, ի արտաքին հոլովում, հասարակ, ոչ անձ
Հովը — գոյական, ուղղական հոլով, եզակի, թանձրացական, ի արտաքին հոլովում, հասարակ, ոչ անձ
Սառնություն — գոյական, հայցական հոլով, եզակի, թանձրացական, ա ներքին հոլովում, հասարակ, ոչ անձ
Բերում — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ
Ցերեկվա — գոյական, սեռական հոլով, եզակի, թանձրացական, վա արտաքին հոլովում, հասարակ, ոչ անձ
Շոգից — գոյական, բացառական հոլով, եզակի, թանձրացական, ի արտաքին հոլովում, հասարակ, ոչ անձ
Խանձված — հարակատար դերբայ
Դաշտերին — գոյական, տրական հոլով, հոգնակի, թանձրացական, ի արտաքին հոլովում, հասարակ, ոչ անձ

Շարահյուսական վերլուծություն

Լուսնյակ — որոշիչ
Գիշերներին — հանգման անուղղակի խնդիր
Երբ — ժամանակի պարագա
Գյուղը — ենթակա
Քնած էր — ստորոգյալ
Բեզարած — որոշիչ
Մրափով — ձևի պարագա
Հովը — ենթակա
Սառնություն — ուղիղ խնդիր
Բերում էր — ստորոգյալ
Ցերեկվա — հատկացուցիչ
Շոգից — պատճառի պարագա
Խանձված — որոշիչ
Դաշտերին — հանգման անուղղակի խնդիր

2. Տրված բառերը ենթարկի՛ր բառակազմական վերլուծության․

լուսաբաց, տեղահանություն, ցատկոտել, երեխա, սառնություն, ճանապարհ, զինվորական, ժողովուրդ, ձյունոտ, լուսնյակ, մոտեցնել։

Լուսաբաց — լույս (արմատ), ա (հոդակապ), բաց (արմատ)՝ բարդ բառ
Տեղահանություն — տեղ (արմատ), ա (հոդակապ), հանել (արմատ), ություն (վերջածանց)՝ բարդ ածանցավոր բառ
Ցատկոտել — պարզ բառ
Երեխա — պարզ բառ
Սառնություն — սառը (արմատ), ություն (վերջածանց)՝ պարզ ածանցավոր բառ
Ճանապարհ — պարզ բառ
Զինվորական — զինվոր (արմատ), ական (վերջածանց)՝ պարզ ածանցավոր բառ
Ժողովուրդ — ժողով (արմատ), ուրդ (վերջածանց)՝ պարզ ածանցավոր բառ
Ձյունոտ — ձյուն (արմատ), ոտ (վերջածանց)՝ պարզ ածանցավոր բառ
Լուսնյակ — լուսն (արմատ), յակ (վերջածանց)՝ պարզ ածանցավոր բառ
Մոտեցնել — պարզ բառ

3. Գրի՛ր տրված դերբայների անունները՝ վազելիս, գրելու, զարմացել, կարդացած, խաղում, երգել, սպառող, պատմի։ Առանձնացրու կախյալ և անկախ դերբայները։

Վազելիս — համակատար դերբայ (անկախ)
Գրելու — ապակատար դերբայ (կախյալ)
Զարմանալ — անորոշ դերբայ (անկախ)
Կարդացած — հարակատար դերբայ (անկախ)
Խաղում — անկատար դերբայ (կախյալ)
Երգել — անորոշ դերբայ (անկախ)
Սպառող — ենթակայական դերբայ (կախյալ)
Պատմի — ժխտական դերբայ (կախյալ)

4. Նախադասությունները լրացրու.

Անկախ են այն դերբայները, որոնք ունեն ինքնուրույն կիրառություն:

Կախյալ են այն դերբայները, որոնք չունեն ինքնուրույն կիրառություն: