Հին Չինաստանի դինաստիաները

Հին Չինաստանի դինաստիաները

Հին Չինաստանի հնագիտությունը պատկերացում է տալիս պատմական իրադարձությունների մասին, որոնք թվագրվում են մ.թ.ա. չորս ու կես հազարամյակ, մոտավորապես մ.թ.ա. 2500-ին: Սովորաբար վերաբերում է Չինաստանի պատմության իրադարձություններին ՝ ըստ դինաստիայի, որին պատկանում էին այդ ժամանակաշրջանի հնագույն իշխանները: Հին Եգիպտոսը մեկ այլ երկարատև հասարակություն է, որի համար մենք օգտագործում ենք դինաստիաներ (և թագավորություններ) ՝ իրադարձությունների ժամադրելու համար: Դինաստիկ Չինաստանը սահմանվում է որպես մի ժամանակաշրջանը, երբ հզոր ընտանիքները ղեկավարում էին Չինաստանի մեծ մասը:

Այս շարքում ներկայացված է չինական դինաստիաների ժամանակագրությունը.

Բրոնզե դարի դինաստիաներ

  • Xia (մ.թ.ա. 2070–1600)
  • Էրլիտու (մ.թ.ա. 1900–1500)
  • Շանգ (մ.թ.ա. 1600–1046)
  • Ժո (մ.թ.ա. 1046–256)

Վաղ կայսերական ժամանակաշրջան

  • Քին (մ.թ.ա. 221–207)
  • Հան (մ.թ.ա. 206 — մ.թ.ա. 8)
  • Xin (մ.թ.ա. 8–23)
  • Երեք թագավորություն (200–280)
  • Վեց դինաստիա (222–589)
  • Հարավային և Հյուսիսային դինաստիաներ (586–589)

Ուշ կայսերական ժամանակաշրջան

  • Սուի (մ.թ. 581–618)
  • Թանգ (618–907)
  • Հինգ դինաստիա (907–960)
  • Տաս թագավորություն (902–979)
  • Երգ (960–1279)
  • Յուան (1271–1568)
  • Մինգ (1568–1644)
  • Qing (1641–1911)

XIA (HSIA) ԴԻՆԱՍՏԻԱ

Կարծում են, որ բրոնզե դարի Xia դինաստիան տևել է մ.թ.ա. մոտավորապես 2070 թվականից մինչև 1600 թվականները: Դա առաջին դինաստիան է, որը հայտնի է լեգենդների միջոցով, քանի որ այդ դարաշրջանից գրավոր գրություններ չկան: Այն ժամանակվա հայտնիներից շատերը գալիս են հին գրություններից, ինչպիսին է Գրառումներ Մեծ պատմիչի մասին-ը. Քանի որ դրանք գրվել են Xia դինաստիայի անկումից հազարավոր տարիներ անց, պատմաբանների մեծամասնությունը ենթադրում է, որ Xia դինաստիան առասպել է: Այնուհետև, 1959-ին, հնագիտական ​​պեղումները վկայեցին դրա պատմական իրականության մասին:

ՇԱՆ ԴԻՆԱՍՏԻԱ

Ենթադրվում է, որ Շանգի դինաստիան, որը նաև կոչվում է «Յին դինաստիա», սկիզբ է առել մ.թ.ա. 1600–1100 թվականներին: Թանգ Մեծը հիմնել է դինաստիան, և թագավոր Zhոուն եղել է իր վերջին կառավարիչը. ասում են, որ ամբողջ դինաստիան ընդգրկել է 31 թագավոր և յոթ մայրաքաղաք: Շան դինաստիայի գրավոր գրառումները պարունակում են որակի ոսկորներ, կրիայի կճեպների վրա թանաքով գրված չինական վաղ ձևեր և հնագիտական ​​տեղանքներից վերականգնված եզների ոսկորներ: Դրանք պահվում էին չինական գրերի վաղ ձևերով կենդանիների կեղևների և ոսկորների վրա:

Աղբյուրը՝ Այստեղ:

Վահան Տերյան. «Երկիր Նաիրի» ժողովածու

  1. Ներկայացրեք «Երկիր Նաիրի» ժողովածուն՝ կարևորելով.
  • բովանդակությունը,

Տերյանը շատ է սիրել իր հայրենիքը ու շատ բանաստեղծություններ է նվիրել Հայաստանին: «Երկիր Նաիրի» ժողովածուն ինձ շատ դուր եկավ, յուրաքանչյուր բանաստեղծություն յուրահատուկ էր, հուզիչ ու շատ կարևոր բոլորիս համար: Կարևոր էր նրանով, որ ժողովածուի ամեն մի բանաստեղծության մեջ Տերյանը կրկնում էր «Հայաստան» անունն ու ցույց տալիս, թե ինքն ինչքան է սիրում իր հայրենիքը: Կարծես ամեն մի տողով փորձում էր աշխարհին ապացուցել, որ ինչքան էլ հայը միշտ դառնություն ու ցավ է տեսել, միշտ պատերազմել է ու կռվել թշնամու դեմ՝ նա կանգուն է ու չի պատրաստվում վերանալ աշխարհի երեսից: Տերյանն իր բանաստեղծություններում շատ ինքնավստահ էր, հստակ ու հպարտ էր գրում: Կարծես իր բանաստեղծություններով փորձում էր հայերին ուժ տալ ու հասկացնել, որ պետք չէ հանձնվել, ինչքան էլ փոքր ենք և ունենք թշնամիներ: Այս ժողովածուի բանաստեղծություններում Տերյանը շատ էր Հայաստանը համեմատում այլ երկրների հետ ու ցույց տալիս, որ իր հայրենիքն ամենալավն է: Ես լիովին համաձայն եմ Տերյանի հետ, քանի որ նրա յուրաքանչյուր բանաստեղծություն լրիվ անկեղծ է գրված: Նա բացահայտ խոսում էր հայերի տեսած ցավերի մասին, սակայն նաև վստահ էր, որ Հայաստանը բոլորից առավել է:

  • բառապաշարը /համեմատեք մյուս շարքերի հետ/
  • տրամադրությունը:

Կարծում եմ, որ «Երկիր Նաիրի» ժողովածուն շատ հաջողված է ու հետաքրքիր: Ամեն բանաստեղծության մեջ կարծես Տերյանը տխուր էր ու հուսահատված: Այս շարքում արտացոլվում էր Տերյանի հայրենասիրական հոգին: Արևմտյան Հայաստանի մասին հոդվածը կարդալուց հետո ասես լիովին ընկալեցի, թե ինչ էր փորձում հասկացնել բոլորին Տերյանն իր բանաստեղծություններով: Նա կարծես կոտրված լիներ այդքան մեծ տանջանքներից ու բանակցություններից հետո: Չէի պատկերացնում, որ Տերյանն այսքան շատ է սիրել Հայաստանը:

Բրեստ-Լիտովսկում մեկնարկված հաշտության բանակցությունները: Վահան Տերյանի մասնակցությունը

  1. Կարդացե՛ք հոդվածը՝ առանձնացնելով. ձեզ հետաքրքող հատվածները:

«Ինձ առաջարկում են պաշտոն Ազգային գործերի մինիստրության մեջ եւ Արտաքին գործերի մինիստրության մեջ: Դեռ չեմ որոշել: Երեւի Ազգային գործերի մինիստրության մեջ կվերցնեմ պաշտոն հայկական մասում աշխատելու նպատակով»:

Սա Լենինի դիվանագիտական խորամանկ պատասխանն էր Տերյանին, իսկ ահա Ստալինն առանց վարանելու Տերյանի երեսին ասաց. «Մենք իսկույն եւեթ կկարգադրենք, որ զորքերը հեռանան…»:

Վերջինս իր այդ վերաբերմունքը բնավ չէր թաքցնում եւ բացահայտ ասում էր, որ 1905 թվականին իր ձերբակալության մատնիչը Ստալինն էր, քանի որ միայն նա գիտեր իր թաքնվելու վայրը: 

 Իսկ Տերյանը թերեւս առաջին անգամ սկսեց գիտակցել, որ հայապաշտպան քաղաքականություն բոլշեւիկներից սպասել պետք չէ: Պատահական չէ, որ հետագա նամակներում Լենինին հիշատակելիս Տերյանն արդեն գրում է Ղենին՝ ծաղրելով առաջնորդի լեզվական արատը:

Ոչ այդ տվյալները, ոչ էլ տեղեկագիրը ներկայացնելու հնարավորություն նա այդպես էլ չունեցավ, ավելին՝ հաշտության այդ պայմանագրով հայերը կորցրին Արեւմտյան Հայաստանը: Իսկ պայմանագիրը ստորագրողներից մեկը Լեւ Կարախանն էր (Լեւոն Կարախանյան):

Բրեստում Տերյանը տեղեկանում է նաեւ, որ ռուսական զորքերը մասսայաբար լքում են Արեւմտյան Հայաստանը՝ վերադառնալով Ռուսաստան, քանի որ ռուսական կառավարությունը հողեր էր բաժանում զինվորներին: Փաստորեն Լենինը Տերյանին տված իր խոստումը չէր պահել:

Ի դեպ, Տերյանին հեգնականորեն «армяшка» անվանողն այն նույն Տրոցկին էր, որ ընդամենը 5 տարի առաջ իր «Андраник и его отряд» հոդվածում անթաքույց կերպով հիացմունք էր հայտնել Նժդեհի եւ Անդրանիկի մասին՝ վերջինիս մասին գրելով. «Հայերը նրան ենթարկվում են, թուրքերը նրանից վախենում են, սուլթանական զորախմբերը հետեւում են նրան կրնկակոխ… Զորախմբի հոգին Անդրանիկն է… Նա հիասքանչ է…»:

 Նրա տրամադրությունն ու ապագայի հանդեպ տեսլականը դառնում են մռայլ ու հոռետեսական: Եղբորն ուղղված նամակում նա գրում է. «Այս անիծեալ հեղափոխությունն ամեն ինչ կործանեց եւ դեռ շարունակում է կործանել: Չգիտեմ այս ամենի վերջն ի՞նչ է լինելու»:

Առաջին կնոջը՝ Սուսաննային ուղղված նամակում Բրեստ-Լիտովսկից հետո նա գրել է. «Ես իմ պարտքն եմ համարում, որքան էլ ծանր լինի, դիմանալ դրան, տոկալ եւ տվյալ պահին չլքել պոստս: Հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց հնարավորություն կունենամ հանգիստ խղճով գալ քեզ մոտ: Որքան էլ ծանր եւ դժվարին լինի, դու ինձ կհասկանաս, Լյուլինկա, եւ չես ուզենա իմ խղճի վրա բարդել մի բան, որը հետո կդառնա իմ եւ քո ամբողջ կյանքի անեծքը, ուստի եւ ինձ հնարավորություն կտաս ազնիվ վարվելու, պարտքս կատարելու եւ մնալու մաքուր, անբիծ խղճով»: