Թումանյանի նամակը Ավ. Իսահակյանին

«…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չեևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չեևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով…
Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում- չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»:

Գործնական քերականություն | 24. 02. 2022

1. Գրի՛ր երկրորդական նախադասությունների տեսակները և բարդ նախադասությունները պարզեցրու։

  • Մայրիկը բարկացել է, որովհետև (ինչո՞ւ) դու ծաղիկները չես ջրել։

պատճառի պարագա, երկրորդական նախադասություն

  • Չնայած (չնայած ինչի՞ն) դասերը վաղուց վերջացել էին, տղան դեռ տուն չէր եկել։

զիջման պարագա, երկրորդական նախադասություն:

  • Իմացա արդեն, (ի՞նչ) որ նամակ ես ստացել։

ուղիղ խնդիր, երկրորդական նախադասություն:

  • Գնացել էր Եղեգնաձոր, (ինչո՞ւ) որպեսզի այցելի տատիկին։

նպատակի պարագա, երկրորդական նախադասություն:

  • Որպեսզի (ի՞նչ նպատակով) հաջողության հասնես, կարդա այնքան, (որքա՞ն) ինչքան քո ընկեր Արտակն է կարդում։

նպատակի պարագա, երկրորդական նախադասություն:

Չափ ու քանակի պարագա, երկրորդական նախադասություն:

2. Ստուգի՛ր՝  տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր, երբներանգ:

Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրփուր, երփներանգ:

Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր, ճամբա:

Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամփուր, ճամփա:

Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:

Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղթ:

Դ. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա, քրգջալ, թարգմանություն, մարգարե:

Դ. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արքա, քրքջալ, թարգմանություն, մարգարե:

Ե. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել, սգավոր, նորոգել, մուգ, ավաք:

Ե. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հագնել, սգավոր, նորոգել, մուգ, ավագ:

Զ. Արդար, դրդել, զվարդ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ, վաղորդյան, շքերդ, օրիորդ:

Զ. Արդար, դրդել, զվարթ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արթնանալ, վաղորդյան, շքերթ, օրիորդ:

Է. Ընդամենը, խնդիր, շանդահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօդևան, բացօդյա:

Է. Ընդամենը, խնդիր, շանթահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօթևան, բացօթյա:

3. Բացատրիր հետևյալ բառերի գրությունը.

Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք ստացած, խոցված):

ի-ին գումարվել է ա-ն ու դարձել է ե

4. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

5. Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:

— Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:

-Թագավո՜ր, անհնար է քո ցանկությունն իրագործել, ուրիշ բան հրամայի՜ր:

Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:

Արքայի դեմքին նայելու համար էր այդչափ երկար ճանապարհն անցել:

Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու աշխարհքով մեկ լինում:

Փոքրիկներն իրենք իրենց պարում էին, հետո պտտվում, իրենց համար ծափահարում և երջանկնում:

Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը:

Լույսը բացվում է. սարի այն կողմում բարձրանում է արևը:

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում:

Գարնանային մի երեկո դռան դիմաց նստած զրուցում էինք:

— Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս:

— Եթե ցանկանում եք, որ չմահանամ,- ասում է արքան,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու ելնեմ տեղիցս:

6. Տրված բարդ բառերի երկրորդ արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

Բառապաշար, վիրաբույժ, միամիտ, սևահոգի, մանրազնին, սրբատաշ, մազապուրծ, փայտահատ, մթնկա, դյուրահավան, մրրկածեծ, որմնադիր:

Բառագիտություն, վիրահատություն, միաձայն, սևահեր, մանրավաճառ, սրբապատկեր, մազախուրձ, մթածածկ, փայտամշակույթ, դյուրաբեկ, մրրկահողմ, որմնանկար: