1. Գրի՛ր երկրորդական նախադասությունների տեսակները և բարդ նախադասությունները պարզեցրու։
- Մայրիկը բարկացել է, որովհետև (ինչո՞ւ) դու ծաղիկները չես ջրել։
պատճառի պարագա, երկրորդական նախադասություն
- Չնայած (չնայած ինչի՞ն) դասերը վաղուց վերջացել էին, տղան դեռ տուն չէր եկել։
զիջման պարագա, երկրորդական նախադասություն:
- Իմացա արդեն, (ի՞նչ) որ նամակ ես ստացել։
ուղիղ խնդիր, երկրորդական նախադասություն:
- Գնացել էր Եղեգնաձոր, (ինչո՞ւ) որպեսզի այցելի տատիկին։
նպատակի պարագա, երկրորդական նախադասություն:
- Որպեսզի (ի՞նչ նպատակով) հաջողության հասնես, կարդա այնքան, (որքա՞ն) ինչքան քո ընկեր Արտակն է կարդում։
նպատակի պարագա, երկրորդական նախադասություն:
Չափ ու քանակի պարագա, երկրորդական նախադասություն:
2. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:
Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր, երբներանգ:
Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրփուր, երփներանգ:
Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր, ճամբա:
Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամփուր, ճամփա:
Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:
Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղթ:
Դ. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա, քրգջալ, թարգմանություն, մարգարե:
Դ. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արքա, քրքջալ, թարգմանություն, մարգարե:
Ե. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել, սգավոր, նորոգել, մուգ, ավաք:
Ե. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հագնել, սգավոր, նորոգել, մուգ, ավագ:
Զ. Արդար, դրդել, զվարդ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ, վաղորդյան, շքերդ, օրիորդ:
Զ. Արդար, դրդել, զվարթ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արթնանալ, վաղորդյան, շքերթ, օրիորդ:
Է. Ընդամենը, խնդիր, շանդահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօդևան, բացօդյա:
Է. Ընդամենը, խնդիր, շանթահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօթևան, բացօթյա:
3. Բացատրիր հետևյալ բառերի գրությունը.
Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք ստացած, խոցված):
ի-ին գումարվել է ա-ն ու դարձել է ե
4. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:
5. Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:
— Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:
-Թագավո՜ր, անհնար է քո ցանկությունն իրագործել, ուրիշ բան հրամայի՜ր:
Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:
Արքայի դեմքին նայելու համար էր այդչափ երկար ճանապարհն անցել:
Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու աշխարհքով մեկ լինում:
Փոքրիկներն իրենք իրենց պարում էին, հետո պտտվում, իրենց համար ծափահարում և երջանկնում:
Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը:
Լույսը բացվում է. սարի այն կողմում բարձրանում է արևը:
Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում:
Գարնանային մի երեկո դռան դիմաց նստած զրուցում էինք:
— Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս:
— Եթե ցանկանում եք, որ չմահանամ,- ասում է արքան,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու ելնեմ տեղիցս:
6. Տրված բարդ բառերի երկրորդ արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
Բառապաշար, վիրաբույժ, միամիտ, սևահոգի, մանրազնին, սրբատաշ, մազապուրծ, փայտահատ, մթնկա, դյուրահավան, մրրկածեծ, որմնադիր:
Բառագիտություն, վիրահատություն, միաձայն, սևահեր, մանրավաճառ, սրբապատկեր, մազախուրձ, մթածածկ, փայտամշակույթ, դյուրաբեկ, մրրկահողմ, որմնանկար: