«Երկիր Նաիրի» ժողովածու. Վահան Տերյան

Վերնագիր՝ «Երկիր Նաիրի»

Մասնակիցներ՝ Մանուկյան Կարինա

Ժամկետ՝ փետրվարի 15-20

Նպատակ՝ ձեռք բերել Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» շարքի բանաստեղծությունների ռադիո տարբերակը: Ուսումնասիրել բանաստեղծությունները, վերլուծել դրանք:

Իրագործվող քայլեր՝ ուսումնասիրել Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» բանաստեղծությունների շարքը, ընտրել լավագույնները, վերլուծել դրանք, ձայնագրել, մշակել ու հրապարակել բլոգում:

Ամփոփումը՝ ուսումնական բլոգում

Օգտակար աղբյուրներ՝ 1

Վերացման եզրին գտնվող կենդանիներ. ՀՀ Կարմիր գիրք

Մանուլ

Մանուլ կենդանատեսակը նման է տնային կատվին: Ունի 2-5 կգ քաշ: Սովորական կատվից տարբերվում է իր փոքր ու լայն գլխով, շատ խիտ մազածածկով, կարճ ու հաստ թաթերով: Այս կենդանատեսակի աչքերը դեղին են: Մանուլը տարածված է Կենտրոնական և Միջին Ասիայում, Արևելյան Անդրկովկասից և արևմտյան Իրանից մինչև Անդրբայկալ, Մոնղոլիա, Հարավ-Արևմտյան Չինաստան։ Մանուլները հիմնականում բնակվում են անտառներում և տափաստանային շրջաններում: Նորածին մանուլի երկարությունը մոտ 12 սմ է, իսկ քաշը՝ 300 գ։ Նորածինները կույր են։ Նրանք հասունանում են 10-12-րդ օրը։

Մանուլը շատ հազվադեպ հանդիպող կենդանի է, թվաքանակն էլ գնալով նվազում է։ Այժմ գրանցված է Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում, որպես վերցման եզրին գտնվող կենդանի: Հայտնի չէ, թե քանի մանուլ է մնացել: Կենդանու ոչ հստակ թվաքանակը գալիս է նրա թաքնված կենսակերպի պատճառով: Մանուլի որսը միանշանակ արգելված է:

Աղբյուր՝ Վիքիպեդիա

Վայրի հնդկահավ

Վայրի հնդկահավը նույնպես գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում: Այս կենդանատեսակը վերացած չէ, սակայն ոչնչացման եզրին է գտնվում: Վայրի հնդկահավը պատկանում է փասիանների ընտանիքին: Տարածված է Հարավային և Արևելյան Թուրքիայում, Փոքր Կովկասի և Անդրկովկասի լեռներում, ինչպես նաև Ադրբեջանում և Հյուսիսարևմտյան Իրանում։ Հայաստանում հանդիպում է համարյա բոլոր բարձրալեռնային տեղերում՝ ժայռային հատվածներում: Վայրի հնդկահավերը սնվում են բուսականությամբ: Այն համարվում է խոցելի տեսակ, իսկ թվաքանակը հայտնի չէ: Այս կենդանատեսակը հիմնականում գտնվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներում:

Աղբյուր՝ Վիքիպեդիա

10-րդ դասարանի հասարակագիտություն առաջադրանքներ. փետրվարի 14-18

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  • Ի՞նչ գիտեք «փողի» մասին:

Փողը կարող է փոխանակվել շատ ապրանքների հետ, երբ մարդը գնում է մի իր իր ունեցած գումարով: Կարծում եմ, որ այս դարում փողը շատ մեծ նշանակություն ունի բոլորի համար, քանի որ դրա բացակայության արդյունքում շատերս չենք կարող օգտվել շատ բաներից: Օրինակ՝ մենք չենք ունենա փող, որ գնենք հաց, ուտելիք: Չենք կարող գնել հագուստ, տան համար անհրաժեշտ ապրանքները և այլն: Այսինքն, մեզ անհրաժեշտ յուրաքանչյուր նյութական բան ձեռք ենք բերում փողով: Ահա, թե ինչի համար է փողը կարևոր բոլորիս համար:

  • Ի՞նչ ճանապարհ է անցել մարդկությունը մինչև «փողի» գաղափարի ստեղծումը:

Նախկինում մարդիկ միմյանց հետ փոխանակում էին իրենց ունեցած պետքական իրերը: Այդպես կարողանում էին ձեռք բերել այն ամենը, ինչ նրանց հարկավոր էր: Երևի նաև եղել է մի ժամանակաշրջան, երբ յուրաքանչյուր տարածք կամ գյուղ ունեցել է իր ապրանքի գնի չափանիշը: Օրինակ՝ երեք կիլոգրամ միսը հավասար է եղել ութ կիլոգրամ խնձորին: Դրանից հետո, որպես վճար մարդկանց տալիս էին որոշ քանակությամբ ոսկի: Ոսկու միջոցով մարդիկ գնում էին իրեր ու նույն եղանակով վաճառում իրենց ունեցած ապրանքները: Այդպես, ոսկին պտտվում էր ամբողջ տարածքով: Դե, արդեն դրանից հետո ի հայտ եկավ փողը: Կարծում եմ, որ ոսկին ու փողը նույն արժեքն ունեն, քանի որ փողով մենք կարող ենք գնել փողի արժեքին հավասար ոսկի:

  • Ինչպիսի՞ն կլինի աշխարհը առանց փողի:

Ես չեմ կարող պատկերացնել աշխարհն առանց փողի: Ամեն բան իրար կխառնվի, քանի որ մինչ այդ յուրաքանչյուր ծառայություն և ապրանք ուներ իր որոշված գինը: