Հունական դիցաբանություն

Հունական դիցաբանությունը շատ գեղեցիկ է ու միաժամանակ նաև շատ յուրահատուկ ու հետաքրքիր:

Հերա աստվածուհի

Հերան ամսուսնության, ընտանիքի, մայրության և բարոյական մաքրության աստվածուհին էր: Նա Դեմետրայի, Հեստիայի, Հադեսի և Պոսեյդոնի քույրն էր՝ Քրոնոսի և Հռեայի երրորդ դուստրը: Հերան համարվում է Օլիմպիական 12 աստվածներից մեկը: Համարվել է վերին աստվածուհի, ով շատ խանդոտ էր ու կռվարար: Հերայի ամուսինը՝ Զևսը, միշտ դավաճանում էր կնոջը և ուրիշ կանանցից շատ երեխաներ ուներ: Չնայած դրան, նա միշտ ենթարկվում էր Զևսին: Միշտ կռիվներ էին առաջանում իր խանդի պատճառով ու հաճախ Զևսը բարկանում էր: Երբ Հերան նոր էր ծնվել, մայրը նրան տարավ ալեհեր օվկիանոսի մոտ, որ այնտեղ մեծանա: Նրան Թեմիսն էր դաստիրակում: Երկար ապրելով Օլիմպոսից հեռու՝ լռության ու հանգստության մեջ, մի օր Զևսը տեսավ նրան ու սիրեց: Նա սիրահարվեց Հերային ու փախցրեց: Հերան համարվում էր հունական դիցաբանության մեջ ամենահզոր աստվածուհին: Նրան երկնքից կախել էր Զևսը:

Թողնել մեկնաբանություն