Սպարտա՝ հզոր քաղաք-պետություն

Սպարտա քաղաք

Սպարտան հզոր քաղաք-պետություն էր հին Հունաստանում։ Սպարտային նաև կոչում էին Լակեմեդոն։ «Սպարտա» անունը բացատրվում է երկու կերպով։ Առաջին բացատրությունը կապվում է քաղաքի հիմնադիր Սպարտոնի անվան հետ։ Մյուս ստուգաբանությամբ՝ առաջացել է Սպարտայի անունից, որը Լակեդեմոնի կինն էր։ Սպարտա պետությունը հիմնադրվել է մ. թ. ա. 6-րդ դարի վերջին՝ Պելոպոնեսյան միության կողմից, որը դարձել էր Հունաստանի գերիշխող ուժը։ Սպարտան միշտ կառավարում էին երկու թագավորներ։ Իկարկե, նրանք հաճախ էին փոփոխվում։ Որպես կանոն, թագավորի տարիքը չպետք է գերազանցեր 60 տարեկանը: Երբ պատերազմ էր տեղի ունենում, թագավորներից մեկը կռվին էր մասնակցում, իսկ մյուսը՝ մնում երկրում:

Սպարտացիներ

Ասում են, որ սպարտացիներն առաջացել են դորիացիներից: Փոքր հասակում, երբ տեսնում էին, որ տղան տկար է ու թույլ, նրան դեն էին նետում անդունդը: Սակայն, ըստ հնագետների ուսումնասիրության, ոչ մի մարդու ոսկոր չի գտնվել այն անդունդում, որտեղ դեն էին նետում երեխաներին: Աղջիկները պարտադիր կառք էին վարում ու մասնակցում օլիմպիական խաղերին: Սպարտացիները շատ էին պատերազմում, այդ պատճառով տղաները տարբերակ չունեին չպատերազմելու: Սպարտացի զինվորներն ունեին ընտրության հնարավորություն՝ հաղթել կամ մեռնել: Երբ զինվորը զոհվում էր, նրան բերում էին վահանի վրա:

Թողնել մեկնաբանություն