Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որն 301 թվականին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Աշխարհում ամենահին՝  Հայ Առաքելական եկեղեցու առաջին առաջնորդն էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։  Այս պատմական իրադարձությունը տեղի է ունեցել հայոց մեծագույն արքաներից մեկի՝ Տրդատ III-ի օրոք։  Գ Մեծ Արշակունին (287—330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն:  Ավելի քան 1700 տարի քրիստոնեությունը չափազանց կարևոր դեր է խաղացել հայ ժողովրդի ձևավորման մեջ: Կրոնը եղել է հայ ժողովրդի նույնականացման անբաժանելի մասը և փոխել է պատմության ընթացքը: Քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչելու պատմությունը ծավալվում է երկու կարևոր կերպարների շուրջը՝ Տրդատ III թագավորի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի:

Գիտե՞ք, որ գարուն է արդեն…

Գիտե՞ք, որ գարուն է արդեն…Շատերս «գարուն» ասելով պատկերացնում ենք բնությունը, քանի որ հենց այս եղանակին է բնությունն իսկապես արթնանում ու շունչ առնում, ծառերը ու ծաղիկները ծաղկում են, բնությանը տալով նոր գեղեցկություն: Ես նույնպես այս եղանակը շատ եմ սիրում. Այն մեզ թույլ է տալիս զբոսնել այգով, շփվել ընկերների հետ: Սակայն, գարնանը անձրևոտ օրեր հաճախ են լինում: Ըստ իս՝ գարնան անձրևոտ օրերը էլ ավելի են գեղեցկացնում եղանակը: Անձրևներից հետո նոր շունչ է առնում բնությունը:

Արտաշես և Արտավազդ

Արտաշեսի մահից հետո թագավորում է որդին՝ Արտավազդը։ Նա իր բոլոր եղբայրներին, բացառությամբ Տիրանի, արտաքսում է Այրարատից, որպեսզի Այրարատի արքունի կալվածքում ոչ մի արքայազն չբնակվի։ Նա միայն Տիրան եղբորն է մոտը պահում, իբրև իրեն փոխանորդ, որովհետև ինքը զավակ չուներ։

Բայց Արտավազդը գտնվում էր հոր՝ Արտաշեսի անեծքի տակ։

Արտաշեսի մահվան ժամանակ շատերն են հոժարակամ սպանվում իրենց սիրելի թագավորի համար և, շատ կոտորածներ են լինում, Արտավազդը վրդովվում է և դիմում հորը.

1․ Ի մահուանն Արտաշիսի բազում կոտորածք լինէին ըստ օրինի հեթանոսաց. դժուարի, ասեն, Արտավազդ` ասելով ցհայրն.

Մինչ դու գնացեր,
Եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար,
Ես աւերակացս ում թագաւորեմ:

Արտաշեսը անիծում է որդուն հետևյալ խոսքերով.

2․ Վասն որոյ անիծեալ զնա Արտաշիսի` ասաց այսպէս.

Եթէ դու յորս հեծցիս
ՅԱզատն ի վեր ի Մասիս,
Զքեզ կալցին քաջք, տարցին
ՅԱզատն ի վեր ի Մասիս.
Անդ կայցես եւ զլոյս մի տեսցես:

Շատով կատարվում է հոր անեծքը։ Մի անգամ Մասսի փեշերին որսի դուրս գալիս, քաջքերը բռնում են Արտավազդին, շղթայում, բանտարկում են Մասիսի քարանձավներից մեկում։ Երկու շուն շարունակ կրծում են Արտավազդի շղթաները, որպեսզի նրան ազատեն կապանքներից։ Արտավազդը իրեն թափ է տալիս, ջանում է փշրել շղթաները, դուրս գալ քարանձավից և աշխարհը կործանել։ Ամբողջ տարվա ընթացքում շների կրծոցից շղթաները բարակում են և տարեմուտին դառնում անգամ մազի չափ։ Սակայն յուրաքանչյուր տարեմուտի երեկոյան, այսինքն՝ Նավասարդի (հին նոր տարվա) սկզբին դարբինները երեք անգամ կռանները հարվածում են սալին, որի հետևանքով Արտավազդի շղթաները կրկնակի հաստանում են ու ամրանում, և Արտավազդը այլևս չի կարողանում դուրս գալ քարանձավից։ Մինչև վերջերս էլ, դարբինները հետևելով հին սովորության, յուրաքանչյուր կիրակնամուտի, երեք-չորս անգամ մուրճով հարվածում էին սալին, որպեսզի Արտավազդի շղթաներն ամրանան:

Ըստ հին ավանդության, երբ Արտավազդը ծնվել է, Աժդահակի սերնդի վիշապազուն կանայք կախարդել են նրան, գողացել են Արտավազդին օրորոցից և նրա փոխարեն դև են դրել։

10.03.2021 | Գործնական քերականություն

  1. Խմբավորել դերանուններն ըստ տեսակների.
    ինքս, որ, ոչ մեկը, ինչ, որքան, դրանով,  նա, ուրիշ, ամբողջ, ոչինչ, այսքան, ինչ—որ, ինչո՞ւ, ե՞րբ, իրենք, այսպես, իրար, ամեն ինչ, ո՞վ,  իմ, միմյանց, յուրաքանչյուրը, մի քանի

Անձնական դերանուն — ինքս, դրանով, իրենք, իմ
Հարցական դերանուն — ո՞ր, ի՞նչ, որքա՞ն, ինչո՞ւ, ե՞րբ, ո՞վ
Ժխտական դերանուն — ոչ մեկը, ոչինչ
Ցուցական դերանուն — նա, այսքան, այսպես
Անորոշ դերանուն — ուրիշ, ինչ-որ, մի քանի
Որոշյալ դերանուն — ամբողջ, ամեն ինչ, յուրաքանչյուրը
Փոխադարձ դերանուն — իրար, միմյանց

  1. Գրիր 5-ական ածանցավոր գոյական, մակբայ, ածական, թվական

Ածանցավոր գոյական
Տնակ, դերասան, ամառանոց, վառարան, պահեստ:
Ածանցավոր մակբայ
Նպանապես, լրիվ, մեղմորեն, շեշտակի, թեթևակի:
Ածանցավոր ածական
Թանկագին, ցավալի, ջրային, ծաղկավետ, կարմրավուն, թղթե, հարգելի:
Ածանցավոր թվական
Երրորդ, մեկական, երեսուն, չորրորդ, տասական, իննսուն:

  1. Տրված նախադասությունը ենթարկիր բառակազմական, ձևաբանական, շարահյուսական վերլուծության:
    Ավին մի հետքով գնաց և հենց որ բլրակի գլուխը բարձրացավ, տեսավ երկու աղվես։

Բառակազմական վերլուծություն

Ավին — պարզ բառ
Հետք — արմատ
Գնալ — պարզ բառ
Բլրակ — արմատ + ածանց
Գլուխ — արմատ
Բարձրանալ — պարզ ածանցավոր
Երկու — պարզ բառ
Աղվես — պարզ բառ

Ձևաբանական վերլուծություն

Ավին — գոյական, ուղղական հոլով
Մի — անորոշ դերանուն
Հետքով — գոյական, գործիական հոլով
Գնաց — դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ
Եվ — շաղկապ
Հենց որ —
Բլրակի — գոյական, սեռական հոլով
Գլուխը — գոյական, ուղղական հոլով
Բարձրացավ —
Տեսավ —
Երկու — քանակական թվական
Աղվես — գոյական, հայցական հոլով

Արտաշես և Սաթենիկ

Այս նույն ժամանակներում ալանները կովկասյան բոլոր լեռնականների հետ միաբանվելով և Վրաց աշխարհի կեսը գրավելով, մեծ բազմությամբ գալիս տարածվում են Հայոց աշխարհով մեկ։ Ալանների ներխուժման դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքերը և ելնում պատերազմի։ Ալանները հայոց զորքերի ճնշումից փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում Կուր գետը և բանակ դնում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Գետը դառնում է թշնամի երկու բանակների սահմանաբաժանը։

Հայոց և ալանների զորքերի ընդհարման ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանների թագավորը ստիպված հաշտություն է խնդրում։ Նա պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա, միաժամանակ առաջարկում երդմամբ դաշինք կնքել, որ դրանից հետո ալանների կտրիճները այլևս չեն ասպատակի Հայոց աշխարհը։ Արտաշեսը հրաժարվում է պատանի արքայազնին վերադարձնել։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը, ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր մոտ, նրա բանակում, գալիս կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ դարավանդի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին.

Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս,
Որ յաղթեցիր քաջ ազգին Ալանաց՝
Տալ զպատանիդ.
Զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց՝
Զայլոց դիւցազանց զարմից բառնալ զկենդանութիւն,
Կամ ծառայեցուցանելով ի ստրկաց կարգի պահել,
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել։

Արտաշեսը լսելով այս իմաստուն խոսքերը, գնում է գետափ և տեսնելով չքնաղ կույսին, սրտանց ցանկանում է նրան կին առնել։ Իսկույն կանչում է իր դայակ Սմբատին, նրան հայտնում իր սրտի փափագը։ Միաժամանակ նա Սմբատին հայտնում է, որ կին առնելով ալաննեըի արքայադստերը, ինքը դաշինք և ուխտ կկնքի երկու քաջ ազգերի միջև և պատանուն խաղաղությամբ կվերադարձնի։

Սմբատը հավանություն է տալիս Արտաշեսի առաջարկին, անմիջապես մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ, առաջարկում ալանների օրիորդ Սաթենիկին կնության տալ Արտաշեսին։

Ալանների թագավորն ասում է.
Եւ ուստի տացէ քաջն Արտաշէս
Հազարս ի հազարաց և բիւրս ի բիւրուց
Ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս Ալանաց։

Երբ Արտաշեսին հայտնում են Սաթենիկին կնության առնելու այս թանկ պայմանները, այնժամ

Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,
Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
Եւ անցեալ որպէս զարծուի սրաթև ընդ գետն,
Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն՝
Ընկէց ի մէջք օրիորդին Ալանաց,
Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
Արագ հասուցանելով ի բանակն իւր։

Արտաշեսը բռնությամբ առևանգելով գեղեցիկ Սաթենիկին, բերում է Արտաշատ, մեծ ու շքեղ հարսանիք հրավիրում, հետը ամուսնանում։ Հարսանիքի ժամանակ, ըստ արքայական սովորության, երբ Արտաշեսն իբրև փեսացու մտնում է դահլիճը՝ գլխին ոսկե դրամներ են շաղ տալիս, իսկ երբ Սաթենիկն է մտնում ամուսնական առագաստը՝ մարգարիտներ են գլխին թափում։ Եվ այնքան վսեմ ու շքեղ էր այս տեսարանը, որ գուսանները երգել են այն հետևյալ ձևով.

Տեղ ոսկի տեղայր
Ի փեսայութեանն Արտաշիսի,
Տեղայր մարգարիտ
Ի հարսնութեան Սաթինկանն։

Արտաշեսը Սաթենիկին դարձնում է իր կանանց մեջ առաջինը։ Սաթենիկից ծնվում է Արտավազդը և ուրիշ շատ զավակներ։

15.03.2021 | Գործնական քերականություն

1․ Ի՞նչ հնչյունափոխություններ են կատարվել․
երկրագունդ, շջան, նստավայր, կուրացուցիչ, գարնանային, լուսնյակ, ցրտադիմացկուն
Երկրագունդ — ի-ն սղվել է և ավելացել է, նստավայր — ի-ն փոխվել է ը, կուրացուցիչ — ույ-ը փոխվել է ու, գարնանային — ու-ն սղվել է, լուսնյակ — ույ-ն փոխվել է ու, ցրտադիմացկուն — ու-ն փոխվել է ը:

2. Կատարիր բառակազմական վերլուծություն․
ալարկոտ, կղզյակ, գնդասեղ, մտադրություն,այգեգործ, գինեվաճառ, ձնծաղիկ, վերելակ, ելևէջ, երբևիցե, վայրէջք

Ալարկոտ — արմատ + ածանց, Կղզյակ — արմատ + ածանց, Գնդասեղ — արմատ + արմատ, Մտադրություն — արմատ + ածանց, Այգեգործ — արմատ + արմատ, Գինեվաճառ — արմատ + արմատ, Ձնծաղիկ — արմատ + արմատ, Վերելակ — արմատ + ածանց, ելևէջ — արմատ + ածանց, երբևիցե — արմատ + հոդակապ + ածանց, վայրեջք — արմատ + արմատ:

3․ Թվական
Գրի՛ր 3-ական քանակական, կոտորակային, բաշխական թվականներ

Երեք, մեկ, յոթ:

Երեք չորրորդ, երկու երրորդ, մեկ երրորդ:

Երեք-երեք, մեկ-մեկ, երկու-երկու:

4․ Ածական

Գրի՛ր որակական ածականներ՝ իրենց համեմատության աստիճաններով։
Գրի՛ր հարաբերական ածականներ։

Բարի աղջիկ — ավելի բարի աղջիկ, ամենաբարի աղջիկ:

Գեղեցիկ մեքենա — ավելի գեղեցիկ մեքենա, ամենագեղեցիկ մեքենա:

Լավ տուն — ավելի լավ տուն, ամենալավ տուն, լավագույն տուն:

Բրդե հագուստ, սառցե դղյակ, սառը հյութ:

4․ Շարահյուսորեն վերլուծիր հետևյալ նախադասություն։
Ճապոնացի տասնիննամյա մի ծառայող հուլիսյան մի կիրակի օր բարձրանում էր Մուկաբակի լեռը:

Ճապոնացի —

Տասնիննամյա —

Ծառայող —

Հուլիսյան —

Կիրակի օր —

Բարձրանում էր —

Մուկաբակի —

Լեռը —

5․ Ձևաբանորեն վերլուծիր հետևյալ նախադասությունը։
 Ջուրն ընկնելիս կորցնում էր գիտակցությունը և ուշքի էր գալիս գահավիժող ջրվեժի կենտրոնում աճած միայնակ սոճու ճյուղերից կախված:

Ջուրն — գոյական, հայցական հոլով
Ընկնելիս — համակատար դերբայ
Կորցնում էր — սահմանական եղանակ, վաղակատար անցյալ
Գիտակցությունը — գոյական, ուղղական հոլով
Եվ — շաղկապ
Ուշքի —
Գալիս էր — սահմանական եղանակ, վաղակատար անցյալ
Գահավիժող — ենթակայական դերբայ
Ջրվեժի — գոյական, սեռական հոլով
Կենտրոնում — գոյական, ներգոյական հոլով
Աճած — հարակատար դերբայ
Միայնակ — հարաբերական ածական
Սոճու —
Ճյուղերից — գոյական, սեռական հոլով
Կախված —
հարակատար դերբայ

Չարենցյան շաբաթ

Ուսումնական նախագիծ՝

Վերնագիր՝ Չարենցյան շաբաթ

Մասնակիցներ՝ Ես և ընտանիքիս անդամները

Ժամկետ՝ 21.03.21 — 27.03.21

Նպատակ՝ Տարբեր հետազոտական, ստեղծագործական աշխատանքների, ռադիոնյութերի, տեսանյութերի իրականացում ընտանիքիս անդամների մասնակցությամբ: Ծանոթացում Չարենցյան ստեղծագործություններին, կյանքին:

Ընթացք՝ Հետաքրքիր և ուսումնական կադրեր:

Արդյունք՝ Ամփոփում բլոգում ռադիոնյութի, շարադրանքի, տեսանյութի տեսքով:

Ուսումնական ծրագիր՝

21.03.21

Չարենցյան ընթերցում՝ «Գիտե՞ք, որ գարուն է արդեն» ( Կարինա )

Չարենցյան ընթերցում՝ «Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել» ( Կարինա )

Չարենցյան ընթերցում՝ «Էլի գարուն կգա» ( Կարինա )

22.03.21

Չարենցյան կյանքը և գործունեությունը՝ ռադիոնյութ ( Կարինա )

Չարենցյան ընթերցում՝ «Ո՞վ կհանդիպի…» ( Կարինա )

23.03.21

Չարենցյան ընթերցում՝ «Հայաստանին» ( Կարինա )

Չարենցյան ընթերցում՝ «Հայրենիքում» ( Կարինա )

Չարենցյան ընտանեկան ընթերցում՝ «Ես իմ անուշ Հայաստանի» ( Կարինա և Հենրի )

24.03.21

Չարենցյան ընթերցում՝ «Երկիր Նաիրի» հատված ( Կարինա )

Չարենցն իմ կյանքում՝ ստեղծագործական գրավոր աշխատանք ( Կարինա )

25.03.21

Չարենցյան հետազոտական աշխատանք՝ Եղիշե Սողոմոնյանը որպես «Եղիշե Չարենց». Գրական անվան պատմություն ( Կարինա )

26.03.21

Չարենցյան մտքերի ընթերցում՝ ռադիոնյութ ( Կարինա, Էդուարդ և Հենրի )

Չարենց և Արփենիկ. մի սիրո պատմություն ( Կարինա )

27.03.21

Չարենցյան շաբաթվա ամփոփում՝ գրավոր վերլուծում, քննարկում ( Կարինա )

Չարենցյան շաբաթ

Ուսումնական նախագիծ՝

Վերնագիր՝ Չարենցյան շաբաթ

Մասնակիցներ՝ Ես և ընտանիքիս անդամները

Ժամկետ՝ 21.03.21 — 27.03.21

Նպատակ՝ Տարբեր հետազոտական, ստեղծագործական աշխատանքների, ռադիոնյութերի, տեսանյութերի իրականացում ընտանիքիս անդամների մասնակցությամբ: Ծանոթացում Չարենցյան ստեղծագործություններին, կյանքին:

Ընթացք՝ Հետաքրքիր և ուսումնական կադրեր:

Արդյունք՝ Ամփոփում բլոգում ռադիոնյութի, շարադրանքի, տեսանյութի տեսքով:

Ուսումնական ծրագիր՝

21.03.21

Չարենցյան ընթերցում՝ «Գիտե՞ք, որ գարուն է արդեն» ( Կարինա )

Չարենցյան ընթերցում՝ «Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել» ( Կարինա )

Չարենցյան ընթերցում՝ «Էլի գարուն կգա» ( Կարինա )

22.03.21

Չարենցյան կյանքը և գործունեությունը՝ ռադիոնյութ ( Կարինա )

Չարենցյան ընթերցում՝ «Ո՞վ կհանդիպի…» ( Կարինա )

23.03.21

Չարենցյան ընթերցում՝ «Հայաստանին» ( Կարինա )

Չարենցյան ընթերցում՝ «Հայրենիքում» ( Կարինա )

Չարենցյան ընտանեկան ընթերցում՝ «Ես իմ անուշ Հայաստանի» ( Կարինա և Հենրի )

24.03.21

Չարենցյան ընթերցում՝ «Երկիր Նաիրի» հատված ( Կարինա )

Չարենցն իմ կյանքում՝ ստեղծագործական գրավոր աշխատանք ( Կարինա )

25.03.21

Չարենցյան հետազոտական աշխատանք՝ Եղիշե Սողոմոնյանը որպես «Եղիշե Չարենց». Գրական անվան պատմություն ( Կարինա )

26.03.21

Չարենցյան մտքերի ընթերցում՝ ռադիոնյութ ( Կարինա, Էդուարդ և Հենրի )

Չարենց և Արփենիկ. մի սիրո պատմություն ( Կարինա )

27.03.21

Չարենցյան շաբաթվա ամփոփում՝ գրավոր վերլուծում, քննարկում ( Կարինա )

11.03.2021 | Գործնական քերականություն

  1. Հիմնավորեք հետյալ պնդումը,
    Այլաձև հոլովումների ենթարկվում են աղջիկ, սեր, դուստր բառերը, ինչպես նաև սովորաբար այլ հոլովումների ենթարկվող որոշ բառեր՝ հույս, լույս, սուգ, պատիվ, կայսր, փախուստ, գալուստ, հանգիստ, կորուստ, աստված:

Աղջկա — այլաձև հոլովում
սիրո — այլաձև հոլովում
դստեր — այլաձև հոլովում
հուսո — այլաձև հոլովում
լուսո — այլաձև հոլովում
սգո — այլաձև հոլովում
պատվո — այլաձև հոլովում
կայսեր — այլաձև հոլովում
աստծո — այլաձև հոլովում
փախստյան — այլաձև հոլովում
գալստյան — այլաձև հոլովում
հանգստյան — այլաձև հոլովում
կորստյան — այլաձև հոլովում

  1. Հիմնավորեք հետևյալ պնդումը՝ բերելով օրինակներ:
    Նախադասության մեջ ուղղական հոլովով դրվում են ենթական, ստորոգյալի մաս կազմող բառը, գոյականական անդամի որոշիչ լրացումը, կոչականը:

Աղջիկը վազում է: — Աղջիկը՝ ենթակա
Նա բժիշկ է: — բժիշկ՝ ստորոգելի
Ուսուցչուհի Հասմիկը ավարտեց դասը: Ուսուցչուհի՝ որոշիչ
Ա’ստղ, ընկիր ինձ համար: Ա’ստղ՝ կոչական

  1. Տրված նախադասությունը վերլուծեք ձևաբանորեն և շարահյուսորեն:
    Փոքրիկը առավոտները արթնանալուն պես ժամերով հենվում էր պատշգամբի ճաղին ու կարոտով նայում, թե արդյո՞ք բակում չի երևում ծերունին:

Ձևաբանական վերլուծություն

Փոքրիկը — գոյականաբար օգտագործված ածական
Առավոտները — գոյական, տրական հոլով
Արթնանալուն — անորոշ դերբայ
Պես — կապ
Ժամերով — գոյական, գործիական հոլով
Հենվում — սահմանական եղանակ, անցյալ կատարյալ
Պատշգամբի — գոյական, տրական հոլով
Ճաղին — գոյական, տրական հոլով
Ու — շաղկապ
Կարոտով — գոյական, գործիական հոլով
Նայում — սահմանական եղանակ, անկատար անցյալ
Թե — շաղկապ
Արդյո՞ք — հարցական դերանուն
Բակում — գոյական, ներգոյական հոլով
Չի երևում — սահմանական եղանակ, անկատար ներկա, ժխտական խոնարհում
Ծերունին — գոյական, հայցական հոլով

Շարահյուսական վերլուծություն

Փոքրիկը — ենթակա
Առավոտները — ժամանակի պարագա
Արթնանալուն պես — ժամանակի պարագա
Ժամերով — ժամանակի պարագա
Հենվում էր — սրոտոգյալ
Պատշգամբի — հատկացուցիչ
Ճաղին — հանգման անուղղակի խնդիր
Կարոտով — ձևի պարագա
Նայում — ստորոգյալ
Բակում — տեղի պարագա
Չի երևում — ստորոգյալ
Ծերունին — ենթակա

Քանի՞ նախադասությունից է կազմված այս բարդ նախադասությունը: Գրեք այդ նախադասությունները:

09.03.2021 | Գործնական քերականություն

  1. Բայի ածանցները

Առանձնացնել պարզ, սոսկածանցավոր, պատճառական, կրավորական, բազմապատկական բայերը:

փախչել, բերել, բերել տալ , զնգզնգալ, թռչել, երդվել, հեռանալ, նստել, վազեցնել, կարդալ, կոտրատել, կառուցվել, կտրարտել, իջնել, հանգչել, հանգստանալ, մետենալ, նեղվել, սիրահարվել,

Սոսկացանցավոր-փախչել, թռչել, հեռանալ, նստել, իջնել, հանգչել, հանգստանալ, մետենալ։
Պատճառական-վազեցնել,
Կրավորական-երդվել

  1. Հայերենն ունի 6 ձայնավոր և 30 բաղաձայն հնչյուն:
    Հայերենն ունի 39 տառ, 36 հնչյուն
  2. Կատարել բառակազմական վերլուծություն

ամենափրկիչ — ածանց + արմատ
բացահայտ — արմատ + հոդակապ + արմատ
գերադասել — արմատ + հոդակապ + արմատ + ածանց
ծաղկահովիտ — արմատ + հոդակապ + արմատ
նստավայր — արմատ + հոդակապ + արմատ
ստորերկրյա — ածանց + արմատ + ածանց
դասացուցակ — արմատ + հոդակապ + արմատ + ածանց
երեսուն — արմատ + ածանց

  1. Կատարել ձևաբանական վերլուծություն

հինգերորդ — դասական թվական
ազգովին — մակբայ, մակբայակերտ ածանց
կատակել — անորոշ դերբայ
շարժում — գոյական
նորություն — գոյականակերտ ածանց, գոյական
վազք — գոյական
ընդհանուր — ածականակերտ ածանց
կծու — որակական ածական
մարդ — գոյական

  1. Կատարել շարահյուսական վերլուծություն.

Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար օրերին արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։

Բարձր է — բաղադրյալ ստորոգյալ
Մթնաձորի — հատկացուցիչ
Սարերը — ենթակա
Ամռան — ժամանակի պարագա
Երկար օրերին — որոշիչ
Արևը — ենթակա
Մի քանի ժամ — չափ ու քանակի պարագա
Լույս է տալիս — բաղադրյալ ստորոգյալ
Անտառներին — հանգման անուղղակի խնդիր