Չարենց և Արփենիկ. մի սիրո պատմություն

Չարենցը շատերով է հրապուրվել: Նրա անձնական կյանքը եղել է բուռն ու արկածային:  Նրա սիրելի կանանց անուններից շատերը մեզ հայտնի են՝ Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան, սակայն նրանցից միայն մեկի անունն ու մահվան տարեթիվը Չարենցը դաջեց իր կրծքավանդակի ձախ կողմում՝ սրտի մոտ:

Արփենիկ Տեր-Աստվածատրյանը Գողթն գավառից էր,  1920-ին եկել էր Երևան և սկսել աշխատել հատուկ խնդիրներ ունեցող երեխաների հետ: Հենց այդտեղ էլ հանդիպել են Արփենիկն ու Չարենցը:

Չարենցի դեմ հարուցվում է քրեական գործ, և նա հայտնվում է բանտում: Սակայն դեկտեմբերի վերջին օրերին կտրուկ վատանում է արդեն Երևան վերադարձած Չարենցի կնոջ՝ Արփենիկի առողջական վիճակը: Նրա մոտ բարդություններ են ի հայտ գալիս, և 1927-ի հունվարի 1-ին Արփենիկը մահանում է: Չարենցին ազատ են արձակում բանտից՝ կնոջ հուղարկավորությանը մասնակցելու համար: Արփենիկը թաղվում է Երևանի Մլերի գերեզմանատանը, որը ներկայիս Կոմիտասի պանթեոնի տարածքն է:

Չարենցը սարսափելի ծանր տարավ Արփենիկի մահը։ Ինչպես ականատեսներն են վկայում, թափորի ողջ ընթացքում նա հոգեկան ծանրագույն վիճակում էր գտնվում:

Թողնել մեկնաբանություն