Présidents de la France

Ես ուսումնասիրել եմ Ֆրանսիայի նախագահների գործունեությունն ու կյանքը: Գրել եմ վերջին 5 նախագահների մասին՝ խոսելով այդ ժամանակ տեղի ունեցող նախագահական ընտրությունների, նրանց քաղաքական գործունեության մասին: Պրեզենտացիայի հղումը՝https://mskh-my.sharepoint.com/:p:/g/personal/m-karina_mskh_am/EVVjLzVlIpFKmWNHiH3XkWABUxHNYU583emRHKv7OyerxQ

Կիլիկյան Հայաստանի ամրապնդումը: Հայոց թագավորության վերականգնումը

Պայքար Դաշտային Կիլիկիայի համար

Այսպես, Ռուբինյան պետության հետագա գոյատևման համար կարևոր էր Դաշտային Կիլիկիայի նաճումը: Հակառակ դեպքում լեռնային հայկական փոքրիկ պետությունը չէր կարող երկար գոյատևեր: Այս խնդիրը լուծելու համար Հայաստանը սկսեց պայքարել և՛ Բյուզանդիայի, և՛ խաչակիրների, և՛ սելջուկների դեմ:

Կոստանդինին հաջորդում է նրա որդին՝ Թորոս I-ը (1100-1129թթ.), ով Կիլիկյան Հայաստանի սահմաններն ընդարձակեց դեպի հարավ: 1104թ. գրավեց Սիս և Անավարզա (Անաբարզա) քաղաքները: Նա ամրացրեց Անավարզան և դարձրեց մայրաքաղաք: Թորոսն ամեն կերպ փորձում էր հույն Մանդալեի որդիներից լուծել Գագիկ II թագավորի սպանության վրեժը: 1111թ. նա ձերբակալեց ու մահապատժի ենթարկեց երբեք եղբայրներին: 1107թ. Իկոնիայի սելջուկները ներխուժեցին Կիլիկիա: Սակայն, Թորոսի և Գող Վասիլի զորքերը միացան իրար ու Բերդուսի մոռ տեղի ունեցած ճակատամարտում հաղթեցին թշնամուն:

Թորոս I-ին հաջորդողը եղավ նրա եղբայրը՝ Լևոն I-ը: Նա թագավորեց 1129-1137թթ.: Լևոնը նվաճեց Դաշտային Կիլիկիան: Նա 1132թ. բյուզանդացիներից գրավեց Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները: Այսպիսով՝ համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանը կարողացավ իր սահմանները հարավում հասցնել մինչև Միջերկրական ծով: Բյուզանդիան, չկարողանալով հաշտվել Կիլիկիայի կորստի հետ, իրենց կայսրին՝ Հովհաննես Կոմենոսին, ուղարկեցին այն հետ նվաճելու: 1137թ. Բյուզանդիայից մի մեծ բանակ կայսեր գլխավորությամբ հայտնվեց Դաշտային Կիլիկիայում: Նրանք գրավեցին Տարսոն, Ադանա, Մսիս և Անավարզա քաղաքները: Լևոնն ամրացավ Վահկա բերդում, որի պաշտպանությունը տևեց վեց ամիս: Վահկան ևս հանձնվեց: Լևոն I-ին, նրա կնոջն ու երկու որդիներին՝ Ռուբենին և Թորոսին, շղթայակապ տարան Կոստանդնուպոլիս: Կիլիկիայի հայկական պետությունը մի քանի տարով դադարեց գոյություն ունենալ: Լևոն I-ը հենց բանտում էլ մահացավ, իսկ Ռուբենին կայսեր հրամանով սպանեցին: Թորոսն ապրում ապրում էր այդ արքունիքում: Օգտվելով իր ազատ վիճակից՝ փախնում է ու վերադառնում Կիլիկիա՝ գլխավորելով հայ ժողովրդի ազատագրական պայքարը: Նրան են միանում իր երկու եղբայրները՝ Մլեհն ու Ստեփանեն, ովքեր մինչ այդ Հալեպում էին:

Թորոս II-ը (1145-1169թթ.) մի քանի տարվա ընթացքում վերացրեց Վահկան, Անավարզան, Մսիսը և Տարսոնը: Բյուզանդիան չէր հաշտվում Կիլիկիան կորցնելու մտքի հետ: 1152թ. բյուզանդական մեծ բանակը մտնում է Կիլիկիա ու պաշարում Մսիս քաղաքը: Սակայն, Թորոսը հակահարձակման է անցնում իր զորքով ու ջախջախում թշնամուն: Թորոս II-ը վերականգնեց հայկական պետությունը ու ստեղծեց 30 000-անոց բանակ: Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո հայոց կաթողիկոսությունը տեղից տեղ էր փոխվում, քանի որ մշտական նստավայր չուներ: Սակայն, Թորոսի թագավորության ընթացքում՝ 1151թ. հայոց կաթողիկոսի նստավայրը փոխադրվեց Հռոմկլա: Այնտեղ մնաց մինչև 1292թ.: Այսպես, հայկական պետության տարածքում հաստատվեց նաև հայոց կաթողիկոսությունը:

Թորոս II-ին հաջորդեց նրա եղբայր Մլեհը՝ 1169-1175թթ.: Այդ ժամանակ Դաշտային Կիլիկիան կրկին Բյուզանդիայի տիրապետության տակ էր: Միայն նրա արևելյան մի քանի շրջաններ խաչակիրներին էին պատկանում: Մլեհը պետք է ազատագրեր որոշ շրջաններ, որի նպատակով դաշնակցեց Հալեպի ամիրայի հետ: Խաչակիրներից հետ վերցրեց Դաշտային Կիլիկիայի արևելյան հատվածում գտնվող բերդերը: Մլեհը Բյուզանդիայից ազատագրեց Ադանա, Մսիս և Տարսոն քաղաքները, նաև ծովափնյա շրջանները: Նա բարեկարգեց Սիս քաղաքը, 1173թ. դարձրեց Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաքը: Այսպես, հայոց պետությունն էլ ավելի ամրապնդվեց ու հզորացավ: Շուտով, Մլեհին քայլերի համար հոգևորականներն ու բարձրաստիճան իշխանները դավադրաբար սպանեցին:

Մլեհի մահից հետո սկսեց թագավորել Ռուբենը՝ նրա եղբայր Ստեփանեի որդին: Ռուբեն III-ը թագավորում է 1175-1187թթ.: Ռուբենը գրավեց Կիլիկիայի արևմտյան շրջանները: Այսպես, Ռուբեն III-ի օրոք վերացվեցին բյուզանդական տիրապետության վերջին հենակետերը:

Քաղաքական իրավիճակը Մերձավոր Արևելքում XII-րդ դարի վերջին: Թագավորության հռչակումը

XII-րդ դարի վերջին տեղի ունեցան այնպիսի փոփոխություններ, որոնք դարձան շատ կարևոր Կիլիկյան Հայաստանի համար: Այդ ժամանակ ուժեղացել էր Եգիպտոսի Այուբյան սուլթանությունը: Սուլթան Սալահ ադ Դինը Ասորիքն ու Պաղեստինի մի մասը միացրեց Եգիպտոսին ու սկսեց պայքարել խաչակիրների դեմ: 1187թ. նա գրավեց Երուսաղեմը: Իկոնիայի սուլթանությունը և Եգիպտոսը դարձել էին Կիլիկյան Հայաստանի թշնամիները: Ինչպես նաև լարված էին Անտիոքի և Կիլիկիայի փոխհարաբերությունները:

Կիլիկյան Հայաստանը սկսում է կառավարել Ռուբենի եղբայր Լևոն II-ը (1187-1219թթ.): Միրիոկեֆալոնի ճակատամարտից հետո Բյուզանդիան վերջնականապես հրաժարվել էր Կիլիկյան Հայաստանից: Այդ ժամանակ (1189թ.) սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը՝ Երուսաղեմը գրավելու նպատակով: Լևոն II-ը կապեր հաստատեց խաչակիրների հետ ու համաձայնության եկավ նրանց հետ: Այսպես, Լևոնը խոստացավ օգնել նրանց, որի դիմաց խաչակիրների կայսրը համաձայնեց թագավոր հռչակել Լևոնին: Սակայն, արշավանքի ժամանակ կայսրը խեղդվեց Կիլիկիայի գետերից մեկում, մահացավ  ու նաև հետաձգվեց Լևոնի թագադրությունը:

Այդ ընթացքում առաջացած խնդիրները հարթելու նպատակով Լևոնին հրավիրեցին Անտիոք: Իրականում, նրանց նպատակը Լևոնին ձերբակալելն էր: Այդ ամենից խուսափելու համար Լևոնը հենց ինքը նշանակեց հանդիպման վայրը: Նա Անտիոքի իշխանին հրավիրեց իր մոտ ու ձերբակալեց: 1194թ. Սիս քաղաքում կնքվեց հաշտության պայմանագիր Կիլիկյան Հայաստանի և Անտիոքի միջև: Պայմանագրի համաձայն Հայաստանին հետ վերադարձրեցին Անտիոքի խլած տարածքները: Դրա դիմաց Լևոնն ազատեց Անտիոքի իշխանին: Բարեկամություն հաստատելու նպատակով, Անտիոքի կայսեր որդին և Լևոնի եղբոր (Ռուբենի) ավագ դուստրը՝ Ալիսը, ամուսնացան: Այն տղա զավակը, ով ծնվելու էր, կառավարելու էր Անտիոքն ու Կիլիկյան: Այս ամենով Լևոնը փորձում էր ստեղծել հայ-խաչակրաց միացյալ պետություն: XII-րդ դարի վերջին Կիլիկյան Հայաստանը համարվում էր Արևելքի ամենահզոր քրիստոնյա երկիրը:

Շուտով, Լևոնը բանակցություններ սկսեց Հռոմի պապի ու Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Հենրիխ VI-ի հետ: Հենրիխ VI-ը թագ ուղարկեց Լևոնին (1197թ.): Նրան թագ էր ուղարկել նաև Բյուզանդիայի կայսրը: Լևոնը 1198թ. հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի Մայր տաճարում օծվեց հայոց թագավոր: Նա հայոց պատմության մեջ մնաց որպես Լևոն Մեծագործ:

Homework 12.03.2022

exercises

a Rewrite the underlined phrase using the + an adjective.

The people who live in Spain (the Spanish) go to bed very late.

  1. The people from the Netherlands (Dutch) are very good at languages.
  2. The people who had injurjes (injuries) were taken to hospital.
  3. The system of reading for people who can’t see (the blind) is called Braille.
  4. The people from France (the French) enjoy eating good food.
  5. A nurse’s job is to look after the people who aren’t well (sick).
  6. I think the people from Switzerland (the Swiss) are very punctual.
  7. The worst season for people without a home (the homeless) is winter.
  8. There is a discount for students and people without a job (the unemployed).

b Write the adjectives in brackets in the right place.

a big car park (empty) — a big empty car park

  1. an attrective man (young) — an attrective young man
  2. dirty shoes (old) — dirty old shoes
  3. a leather jacket (purple / stylish) — a stylish purple leather jacket
  4. a tall woman (thin) — a thin tall woman
  5. a sandy beach (long) — a long sandy beach
  6. a new floor (lovely / wooden) — a lovely new wooden floor
  7. a smart suit (Italian) — a smart Italian suit
  8. beautiful eyes (big / dark) — a beautiful big dark eyes
  9. an old dog (black / friendly) — an old friendly black dog

Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում

Հայկական պետականության առաջացման նախադրյալները

Բագրատունյաց թագավորության անկումից հետո հայկական անկախ նոր պետականություն առաջացավ Կիլիկիայում: Այն գտնվում էր Փոքր Ասիայի հարավ-արևելքում: Հյուսիսում նրա տարածքը հասնում էր մինչև Տավրոսի լեռները, արևելքում՝ անցնում Ամանոսի (սև) լեռներով:

Այս տարածքը բաժանվում էր երեք մասի: Հյուսիսարևելյան շրջանը հատվածը, որը լեռնային էր՝ կոչվում էր Լեռնային Կիլիկիա: Հարավարևելյան շրջանը հայտնի էր Դաշտային Կիլիկիա անունով: Արևմտյան մասը, որն ուներ քարքարոտ բլուրներ, կոչվում էր Քարուտ Կիլիկիա: Նախկինում այս երկիրն անվանել են «Հայոց աշխարհ», «Կիլիկյան Հայաստան», իսկ խաչակիր մատենագիրները՝ «Հայաստան» և «Փոքր Հայք»: Սկզբնական շրջանում նորաստեղծ հայկական պետությունն ընդգրկում էր Կիլիկիայի միայն մի մասը, իսկ հետագայում էլ նաև իրենից դուրս շատ այլ շրջաններ: Ք.ա. I-ին դարում Տիգրան Մեծը նվաճեց և հայկական պետությանը միացրեց Կիլիկիայի արևելյան շրջանները: Վաղ ժամանակներից սկսած՝ հայերը բնակություն էին հաստատում Կիլիկիայում, իսկ X-րդ դարում նրանք արդեն զգալի թիվ էին կազմում այնտեղ: Այնտեղ հայերը հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, առևտրով ու լեռնային արդյունագործությամբ: XI-րդ դարի երկրորդ կեսին, հայերը մեծամասնություն էին կազմում Կիլիկիայի, Կապադովկիայի, Ասորիքի և Հյուսիսային Միջագետքի մի շարք շրջաններում: Հայերից բացի, Կիլիկիայում ապրում էին նաև հույներ, ասորիներ, արաբներ ու հրեաներ: Սակայն, հայերն ամենաշատն էին այնտեղ ու մեծ թիվ էին կազմում: Նրանք ապրում էին և՛ Լեռնային, և՛ Դաշտային Կիլիկիայում:

Հայկական իշխանությունների առաջացումը

Այս շրջաններում հայ իշխանների մի մասը ծառայության անցավ Բյուզանդական կայսրությունում: Այսպես Բյուզանդիան փորձում էր ամրապնդել կայսրության արևելյան սահմանները: Հայ իշխաններից մեկը՝ Ապլղարիպ Արծրունին, ով Սենեքերիմ Արծրունու հետ տեղափոխվել էր Սեբաստիա, 1042թ. նշանակվեց Կիլիկիայի կառավարիչ (ստրատեգոս): Արծրունուն էին հանձնվել Ադանա, Մսիս, Տարսոն քաղաքները, Լամբրոն և Պապեռոն բերդերը: Հետագայում Ապլղարիպ Արծրունին Լամբրոնը և շրջակա գյուղերը նվիրում է Գանձակից Կիլիկիա տեղափոխված Օշին իշխանին, որն ամուսնացել էր նրա աղջկա հետ: Այսպես Լամբրոն ամրոցում հաստատվում է Հեթումյան իշխանական տունը: Անիի Բագրատունյաց վերջին թագավորը՝ Գագիկ II-ը, հաստատվել էր Կիլիկիայի Պիզու քաղաքում: Հայ բնակչության, արքայական և իշխանական տների և հայոց եկեղեցու առկայությունը հիմք դարձավ, որպեսզի Կիլիկիայում վերականգնվի հայկական պետականությունը:

Շուտով Փիլարտոս Վարաժնունին, ով այդ շրջանում ծառայում էր բյուզանդական բանակում, Հյուսիսային Ասորիքում և Կիլիկիայի արևելյան շրջաններում հիմնադրում է ընդարձակ հայկական մի իշխանություն, որը գոյատևում է 1072-1090թթ.: Նրա կենտրոնը Մարաշ քաղաքն էր: Նա որոշ ժամանակ կարողացավ կանգնեցնել Սելջուկների առաջխաղացումը: Հյուսիսային Ասորիքում և Արևելյան Կիլիկիայում ուժեղ ու ընդարձակ մի իշխանություն հիմնադրեց նաև Գող Վասիլը: Նրա կենտրոնը Քեսուն քաղաքն էր: Այն գոյատևեց 1082-1117թթ.: Ճիշտ է, հայկական այս իշխանությունները շատ կարճ կյանք ունեցան, սակայն որոշ ժամանակ թույլ չտվեցին սելջուկներին ներթափանցել Կիլիկիա:

Հայկական պետության առաջացումը Կիլիկիայում

Ռուբենը, ով հայ իշխաններից էր, 1080թ. Լեռնային Կիլիկիայում հիմնադրում է հայկական մեկ այլ իշխանություն: Նա ամրացավ Կոռոմոզոլ բերդում: Կարճ ժամանակահատվածում հայերը կարողացան բյուզանդացիներից ազատագրել Լեռնային Կիլիկիայի մի մասը: Ռուբեն իշխանի հիմնադրած իշխանությունը կոչվում էր Ռուբինյան իշխանություն: Ռուբենին հաջորդեց նրա որդին՝ Կոստանդին I-ը: Նա կառավարեց 1095-1100թթ.: Այսպես, լուծվեց նաև կարևորագույն մի խնդիր՝ գահաժառանգության հարցը: Կոստանդինի օրոք հայկական իշխանությունն ամրապնդվեց ու հզորացավ: 1098թ. նա բյուզանդացիներից խլեց Լեռնային Կիլիկիայում հայտնի դարձած Վահկա բերդը և դարձրեց իշխանության կենտրոն:

Բյուզանդիայից բացի, Ռուբինյան իշխանության թշնամին էին դարձել նաև սելջուկները: Ուստի, Կոստանդինը ստիպված էր միաժամանակ պայքարել երկու թշնամիների դեմ: Խաչակրաց արշավանքների ժամանակ, երբ սելջուկներն անցնում էին արևելքով, պետք է անցնեին նաև Կիլիկիայով: 1097թ. խաչակիրների երկու բանակ մտավ երկիր և փորձեց նվաճել Դաշտային Կիլիկիայի քաղաքները: Շուտով սելջուկները Փոքր Ասիայում ստեղծեցին իրենց պետությունը՝ Իկոնիայի սուլթանությունը: Նրանք Կիլիկիայի համար դարձան շատ վտանգավոր հարևաններ: 1098թ. սելջուկները գրավեցին Եդեսիան և սպանեցին քաղաքի հայազգի կառավարիչ Թորոս Կուրապաղատին: Այստեղ հիմնեցին խաչակրաց առաջին պետությունը՝ Եդեսիայի կոմսությունը: Նույն թվականին խաչակիրները ստեղծեցին երկրորդ պետությունը՝ Անտոնիոքի իշխանությունը: 1099թ. նրանք նվաճեցին Երուսաղեմը և հիմնադրեցին Երուսաղեմի թագավորությունը:

Մանդալաթերապիայի դաս

Այսօր մեզ հյուր էր եկել ընկեր Քնարիկը, ում հետ անցկացրեցինք մեր մանդալաթերապիայի դասը: Սկզբում ծանոթացանք նրա հետ, հետո նա մեզ մի փոքր ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում մանդալան ու թե ինչ նշանակություն ունի այն: Մանդալան մի պատկեր է, որը կազմված է շրջանից: Ընկեր Քնարիկը մեզ ցույց տվեց տարբեր մանդալաներ: Նաև ասաց, որ ոչ մի անգամ չի կարող կրկնվել մարդու նկարած մանդալան, որ քանի որ այն կապված է մարդու ներաշխարհի, այդ պահին ունեցած նրա զգացողությունների հետ: Ըստ իս՝ շատ հետաքրքիր ստացվեց մեր հանդիպումը և շատ կցանկանայի, որ ընկեր Քնարիկը հաճախ այցելի և ներկա գտնվի մեր դասերին: Ես նկարեցի իմ մանդալան, որից հետո էլ ընկեր Քնարիկի հետ վերլուծեցինք նկարս ու նա ինձ ասաց իմ նկարի խորհուրդը: Ես հասկացա, թե ինչ խնդիրներ ունեմ կյանքում, ինչն է ինձ պակասում և ինչ է ինձ հարկավոր: Անկեղծ ասած, ես շատ տպավորված եմ, շատ հետաքրքիր էր ամեն պահը՝ և՜ մեր նկարելու ընթացքը, և՜ մեր վերլուծությունները, և՜ այդ պահին ունեցած իմ զգացողությունները: Մանդալան նկարելու ընթացքում սենյակում լռություն էր տիրում, ինչն էլ մեզ օգնում էր կենտրոնանալ նկարի վրա ու չշեղվել: Ընկեր Քնարիկը հարցերի միջոցով պարզեց, թե ինչ խորհուրդ ունի իմ նկարը և ինչու եմ ես հենց այդպես նկարել: Իրոք, շատ հետաքրքիր էր մեր քննարկման ընթացքը: Մեր քննարկումից հետո ես ինձ շատ հանգիստ էի զգում, սովորականից ավելի թեթև և ուրախ: Կարծում եմ, որ մեր հանդիպումը ընկեր Քնարիկի հետ շատ լավ և արդյունավետ անցավ: Բոլորս էլ ստացանք մեր անձնական խնդիրների լուծումները, քանի որ ընկեր Քնարիկը փորձում էր մեզ հասկանալ և տալ դրական խորհուրդներ:

Հայ գրականությունը. Մեր գրողները

Տարբեր տարիքում մեզ դուր են գալիս տարբեր գրողներ: Օրինակ, փոքր ժամանակ շատ էինք ընթերցում Թումանյան և համարում էինք, որ նա ամենալավ գրողն է: Այդ տարիքում մեզ էլ ավելի դուր էր գալիս իր ստեղծագործությունները, որովհետև գրում էր նաև փոքրերի համար: Ես վստահ եմ, որ այդ տարիքում մենք Թումանյանին ճանաչում էինք իր հեքիաթներով և ծանոթ չէինք նրա կյանքին: Ինչպես բոլորը, ես էլ շատ սիրել Թումանյանին ու մինչև հիմա էլ ինձ դուր է գալիս իր աշխատանքները: Սակայն, էլ ավելի սիրում եմ Եղիշե Չարենցի գործունեությունը: Եվ ոչ միայն նրա ստեղծագործություններն են ինձ շատ դուր գալիս, այլ նաև նրա անձնական կյանքը: Կարծում եմ՝ բոլորս էլ գոնե մեկ անգամ ընթերցել ենք Չարենց: Չարենցն իմ ամենասիրելի գրողներից է, քանի որ նրա ստեղծագործություններն ինձ շատ հարազատ են թվում: Իհարկե, այն պատճառով, որ դեռ մանկուց շատ եմ ընթերցել նրա ստեղծագործությունները ու միշտ հավանել եմ Չարենցին որպես բանաստեղծ: Ըստ իս՝ Եղիշե Չարենցը շատ հետաքրքիր է ստեղծագործում ու նրա գրական ոճը բավականին տարբերվում է մյուս գրողների ոճերից: Իսկ ինչո՞ւ եմ ամենից շատ հենց նրան սիրում: Դե, ինձ դուր են գալիս ոչ միայն նրա ստեղծագործությունները, այլ նաև սիրում եմ նրան որպես մարդ: Ինձ շատ է հետաքրքրում Չարենցի կյանքը, նրա ողջ գործունեությունը: Ես վստահ եմ, որ Եղիշե Չարենցն ամենասիրված հայ գրողներից մեկն է, քանի որ շատ գեղեցիկ ու յուրահատուկ բանաստեղծություններ ունի գրված: Ամենահետաքրքիրն այն է, որ մարդիկ այն հավանում էին մեկ դար առաջ ու մինչ այսօր դրանք մեզ դուր են գալիս: Այսինքն, փոխվել է սերունդը, սակայն դեռ չեն մոռացվել մեր գրողները ու նրանց աշխատանքները:

Գուրգեն Մահարին ասել է Չարենցի մասին. «Նա մեր մեծագույն բանաստեղծն է, մեծ է նրա ազդեցությունը մեր գրականության վրա, մեր երիտասարդության վրա»: Իհարկե, ես լիովին համաձայն եմ Գուրգեն Մահարու հետ, քանի որ Չարենցն իրոք շատ մեծ դեր ունի մեր հայ գրականության մեջ և շատերը նույնիսկ մեզ ճանաչում են նրանով և նրա նման շատ ուրիշ գրողներով, ինչպիսիք են՝ Թումանյանը, Տերյանը, Սևակը, Սարոյանը և այլն: Ես կարծում եմ, որ քանի դար էլ անցնի, ընթերցվելու են նրանց ստեղծագործությունները և ամեն անգամ կարդալուց զգալու ենք այն գեղեցկությունն ու սերը, որ նրանք ներդրել են գրելիս:

Գործնական քերականություն | 16.03.2022

1. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Քանի՛ տարի ապրում ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

Այստեղ պիտի ապրեմ, ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ես ապրել այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

2. Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա համակատար դերբայ (իս վրջավորությամբ):
Թվարկիր՝ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին։

Տրված նախադասություններին համակատար դերբայ ավելացնելով նախադասության սկզբից ջնջվում է «երբ»-ը և դերբայից հետո դրվող ստորակետը:

Երբ գետափին զբոսնում է, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ:

Գետափին զբոսնելիս հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ:

Երբ երկրորդ խողովակաշարն էին կառուցում, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու:

Երկրորդ խողովակաշարը կառուցելի պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու:

Երբ գետակն անցնում էր, որս անող մի գայլաձուկ տեսավ:

Գետակն անցնելիս որս անող մի գայլաձուկ տեսավ:

Երբ լսում էր ընկերոջ պատմությունը, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:

Ընկերոջ պատմությունը լսելիս փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:

Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:

Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատելիս կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:

Երբ փորձում էր, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել:

Փորձելիս ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել:

3. Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր և նախադասություններ կազմիր։ Դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Հարակատար դերբայը դարձավ դիմավոր բայ՝ սահմանական եղանակի վաղակատար անցյալ ժամանակաձևով:

Վաղուց հերքված վարկածը.

Վարկածը, որը վաղուց հերքվել էր:

Ցանքերի համար վտանգավոր դարձած արձրև.

Անձրևը, որը վտանգավոր էր դարձել ցանցերի համար:

մառախուղով պատված լեռնագագաթներ.

Լեռնագագաթները, որոնք պատվել էին մառախուղով:

ճանապարհորդի նկարագրված ջրվեժը.

Ջրվեժը, որը նկարագրել էր ճանապարհորդը:

դժվարին կացության մեջ ընկած մարդ.

Մարդը, ով ընկել էր դժվարին կացության մեջ:

գիշերները մեր այգին այցելած չորքոտանին.

Չորքոտանին, որը գիշերները այցելում էր մեր այգին:

անտառից սկիզբ առած վտակ.

Վտակը, որը սկիզբ էր առել վտակից:

4. Ընդգծված  ենթակայական դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Գիշերները մեր այգին այցելող չորքոտանի.

Չորքոտանին, որը գիշերները այցելում է մեր այգին:

անտառից սկիզբ առնող վտակ,

Վտակը, որը սկիզբ է առնում անտառից:

դժվարին կացության մեջ գտնվող մարդ.

Մարդը, ով գտնվում է դժվարին կացության մեջ:

ցանքերի համար վտանգավոր  դարձող անձրև.

Անձրևը, որը վտանգավոր է դարձել ցանցերի համար:

մառախուղով պատվող լեռնագագաթներ:

Լեռնագագաթները, որ պատվել են մառախուղով:

ջրվեժը նկարագրող ճանապարհորդ:

Ճանապարհորդը, որ նկարագրում է ջրվեժը:

5. Ընդգծված  անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին: Ի՞նչ փոփոխություններ կատարվեցին։

Անորոշ դերբայը դառնում է դիմավոր բայ՝ ըղձական եղանակ:

Կանգնեց անկյունում նրան` նորից տեսնելու նպատակով:

Կանգնեցրեց անկյունում նրան, որ նորից տեսնի:

Խնդրեց նամակը հասցնելու մասին:

Խնդրեց, որ նամակը հասցնի:

Մի քանի վարկյան շահելու համար վազեց:

Մի քանի վայրկյան վազեց, որ շահի:

Սպասեց հոսանքների բերելուն:

Սպասեց, որ հոսանքները բերի:

Մի քանի քայլ հեռանալով`  հանդիպեց:

Մի քանի քայլ հեռացավ, որ հանդիպի:

Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ:

Հոսանքի ուղղությամբ ցած վազեց, որ տեսնի:

6. Առանձնացրու բայի դիմավոր և անդեմ ձևերը։ Գրիր դիմավոր բայերի եղանակները։

Փորձելով ամեն ինչ պարզելու են, ու հանգիստ խղճով առաջ ենք գնալու:

Փորձելով — անդեմ բայ
Պարզելու են — սահմանական եղանակ
Գնալու ենք — սահմանական եղանակ

Փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ գնանք:

Փորձելով — անդեմ բայ
Պարզեն — ըղձական եղանակ
Գնանք — ըղձական եղանակ

Եթե ոչինչ չխանգարի, փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ  կգնանք:

Չխանգարի — ըղձական եղանակ, ժխտական ձև
Փորձելով — անդեմ բայ
Պարզեն — ըղձական եղանակ
Կգնանք — ենթադրական եղանակ

Փորձելով ամեն ինչ  պիտի պարզեն, ու պիտի  առաջ  գնանք, ուրիշ ելք չունենք:

Փորձելով — անդեմ բայ
Պիտի պարզեն — հարկադրական եղանակ
Պիտի գնանք — հարկադրական եղանակ
Չունենք — սահմանական եղանակ, ժխտական ձև

Փորձելով ամեն ինչ պարզե՛ք ու հանգիստ խղճով առաջ ենք գնացե՛ք:

Փորձելով — անդեմ բայ
Պարզե՜ք — հրամայական եղանակ
Գնացե՜ք — հրամայական եղանակ

7. Տրված նախադասությունը ենթարկիր շարահյուսական վերլուծության։

Ծառերի միապաղաղ կանչի մեջ այդ սպիտակ շենքը անցորդներին թվում է ինչ-որ խորհրդավոր բան։

Հողի բարելավումը: Վերացման հիմնական պատճառները

  • Ինչպե՞ս պայքարել հողի բարելավման համար:

Մենք ինքներս էլ կարող ենք մաքրել հողը, լավացնել հողի որակը, երբ այն մշակենք ճիշտ ձևով: Կարծում եմ, որ հողի բարելավման համար մեզ անհրաժեշտ են քիմիական և կենսաբանական նյութեր: Օրինակ՝ օգտագործել պարարտանյութեր, թունաքիմիկատներ և այլն: Այդպես կարող ենք լավացնել հողի որակը: Երկրորդը. Հողի որակը կբարելավվի, երբ մաքրենք հողում հավաքված աղբը, որը փչացնում է հողը և դրա որակը: Քարերից և անպետք խոտերից ազատվելով՝ կբարելավենք հողի որակը: Հողն էլ ավելի կբարելավվի, երբ կատարենք ռեկուլտիվացիոն աշխատանքներ (հողի վերականգնում):

աղբյուր՝ http://www.irtek.am/views/act.aspx?aid=103512

  • Հողի կորստի հիմնական պատճառները:

Շատ բաներ կարող են հանդիսանալ հողի կորստի հիմնական պատճառներ: Օրինակ՝ անձրևաջրերը: Երբ անձրևում է, հողն աստիճանաբար վերանում է, փոխվում է հողի որակը: Հողի կորուստ կարող է համարվել ոչ միայն հողի վերացումը, այլ նաև այն երևույթը, երբ հողը լրիվ կորցնում է իր որակը և այլևս ոչ մի ձև այն օգտագործել չի լինում: Հողի կորստի օրինակ է չոր կլիման: Այսինքն, երբ հողը ճաքում է չորությունից, կորցնում է որակը և այլևս այդտեղ ոչ մի բան աճեցնել չի լինում:

Հետաքրքիր փորձեր հողով՝ https://instrumentvistre.ru/hy/poznavatelno-issledovatelskii-proekt-pochva-zhivaya-zemlya.html

Գլոբալիզացիա

  • Ի՞նչ է գլոբալիզացիան:

Գլոբալիզացիան համաշխարհային առևտուրն է: Այն ապրանքների, ծառայությունների և տեխնոլոգիաների ազատ տեղաշարժն է:

  • Ո՞րն է ձեր ճանապարհը՝ գլոբալիստ, թե՞ հակագլոբալիստ (հիմնավորե՛ք ձեր ընտրությունը):

Կարծում եմ՝ ես և՜ հակագլոբալիստ եմ, և՜ գլոբալիստ: Օրինակ, ըստ իս՝ յուրաքանչյուր երկիր պետք է կրի իր ազգային հագուստը, այլ ոչ թե մենք ֆրանսիական ոճով հագնվենք: Չնայած, ամեն օր անհնար կլինի կրել տարազ, քանի որ շատ անհարմար կլինի այդպես: Մենք չպետք է վերացնենք կամ մոռացության տանք մեր մշակույթը, սակայն միայն մեր մշակույթից օգտվելը բարդ կլինի: Հետաքրքիր է, երբ ինչ-որ մեկին դուր է գալիս այլ երկրի հագուստը, մյուսին՝ ուրիշ երկրինը:

  • Ի՞նչ է տնտեսական գլոբալացումը, ի՞նչ երևույթներ կնշեք:

Տնտեսական գլոբալացումը համաշխարհային ապրանքների, ծառայությունների շարժն է: Տնտեսական գլոբալացումը արտադրության գլոբալացման մի մասն է կազմում: Այսինքն, երբ այն մեզ հնարավորություն է տալիս տարբեր երկրներից ձեռք բերել նույն ապրանքը, սակայն տարբեր գներով և տարբեր որակի: Տնտեսական գլոբալացումը մեկ համաշխարհային շուկայի ստեղծումն է:

  • Որո՞նք են քաղաքական գլոբալացման դրական և բացասական կողմերը:

Սա այն գործընթացն է, որով զարգանում է գլոբալ քաղաքական համակարգը: Քաղաքական գլոբալացումը ունի մի շարք թերություններ և առավելություններ: Այս գործընթացի թերությունն այն է, որ բնակչության մի մասը վախենում է, որ իրենց ազգային ինքնությունն ու մշակույթը կջնջվի: Առավելությունն այն է, որ քաղաքական գլոբալիզացիան նպաստում է միջազգային օրենսդրության փոփոխության վրա:

  • Գլոբալիզացիան կյանքի ո՞ր ոլորտներում է դրսևորվում:

Կարծում եմ, որ գլոբալիզացիան դրսևորվում է կյանքի բոլոր ոլորտներում: Օրինակ՝ քաղաքական, մշակութային, տնտեսական ոլորտներում:

Աղբյուր՝ https://hy.nsp-ie.org/globalizacion-politica-3334