Հայոց լեզու, գրականություն: 15 մայիսի: Նախագծային աշխատանք: Տասը փաստ ԹԵՅԻ մասին: Տնային աշխատանք

Թեյը առաջին անգամ ներկայացվել է պորտուգալացի քահանաներին և չինացի առևտրականներին 16- րդ դարում, երբ այն դեռ կոչվում էր չա։ Թեյի պահպանման ժամկետները շատ կարևոր է պահպանել։ Պահպանման համար անհրաժեշտ է հեռու պահել արևի ուղիղ ճառագայթներից, ջերմությունից և խոնավությունից։ Թեյը պարզապես պետք է պահել սենյակային ջերմաստիճանում։ Սև թեյը տուփերով կարելի է պահել մինչև 2 տարի, իսկ կանաչ թեյը ավելի քան 1 տարի։ Փաթաթված տերևները ավելի երկար կարելի է պահպանել, քան բաց տերևներով պահպանվածը։ Բոլոր թեյերի պահպանման ժամկետները կարելի է երկարացնել, եթե օգտագործվում են հատուկ թթվածնային փաթեթներ (բացառությամբ կանաչ թեյի )։

  1. Թեյն օգնում է ազատվել գլխացավից:
  2. Օգնում է պայքարել ալկոհոլամոլության դեմ. համարվում է սթափեցնող միջոց:
  3. Թեյն օգնում է տապի ժամանակ առավել հեշտությամբ հաղթահարել շոգը:
  4. Նիհարել ցանկացողներին օգտակար կլինի իմանալ, որ այս հրաշալի ըմպելիքը հագեցնում է քաղցի զգացողությունը:
  5. Ավելորդ նյարդային անհանգստության ժամանակ հանգստացնում է նյարդերը, ազատում է սթրեսից:
  6. Թեյը նպաստում է ճարպոտ սննդի մարսողությանը:
  7. Օրգանիզմից դուրս է հանում թունավոր և վնասակար նյութերը:
  8. Բարձրացնում է աշխատունակությունը:
  9. Նպաստում է մտավոր աշխատանքին և բարձրացնում ինտելեկտուալ կարողությունները:
  10. Հրաշալի ըմպելիքը պահպանում է երիտասարդությունն ու երկարացնում կյանքը:

Հայոց լեզու, գրականություն: Տնային աշխատանք: 14. 05. 2019թ. Նախագծային աշխատանք: Տասը փաստ COCA COLA-ի մասին

1.Coca-Cola-ն զբաղեցնում է ամբողջ շուկայի 3.1տոկոսը,այսինքն աշխարհում 55 միլիարդ բաժին ըմպելիքնեից բացի խմելու ջրից 1.7 միլիարդը բաժին է ընկնում հենց Coca-Cola-ին:

2.Coca-Cola-ն այնքան տարատեսակ ըմպելիքներ է արտադրում,որ դրանք բոլորը փորձելու համար ,եթե ամեն օր խմել մեկ տեսակը,ապա հարկավոր կլինի 9 տարի,Coca-Cola-ն արտադրում է ըմպելիքներ ավելի քան 500 բրենդերի անվան տակ:

3.Ընկերության կարմրասպիտակ լոգոն ճանաչում է աշխարհի 94տոկոսը,նաև ընկերությունը նշում է որ Coca-Cola արտահայտությունը երկրորդն է աշխարհում ОК-ից հետո:

4.Յուրաքանրյուր մարդ օգտագործում է ընկերության որևէ արտադրանքը ամենաքիչը չորս օրը մեկ անգամ:

5.Coca-Cola-ն ամեն օր օգտագործում է 300 հազար տոննա ալյումին իր հանրահայտ ալյումինե շշերը պատրաստելու համար:և սա միայն ամերիկյան շուկայի համար,Coca-Cola-ն օգտագործում է ԱՄՆ-ի օրական արտադրվող ալումինի 17.4%:

6.Coca-Cola-ն գովազգի համար ծախսում է ավելի շատ,քան այնպիսի գիգանտ ընկերություններ,ինչպիսիք են Apple և Microsoft ընկերությունները:

7.1903 թվականին  Coca-Cola-ի յուրաքանչյուր շիշ պարունակում էր 60մգ կոկաին:Ընկերությունը այն վաճառում էր որպես հանգստացնող դեղամիջոց ցանկացաց նյարդային խանգարման դեմ:Այժմ էլ Coca-Cola-ն իր ըմպելիքների մեջ ավելացնում է կոկաինի տերևներ,որից որ ստանում են հանրահայտ կոկաինը:

8.Օրթոֆոսֆորական թթու-սա է Coca-Cola-ի ակտիվ բաղադրամասը:Հայտնի փաստ է որ ԱՄՆ-ում ոստիկանները միշտ մեքենայում ունենում են coca-cola-իերկու շիշ որպեսզի վթարներից հետո մաքրեն արյունը ճանապարհից:

9.Ամեն օր ընկերությունը օգտագործում է 290 միլիարդ լիտր ջուր իր արտադրանքը պատրաստելու համար:Հետաքրքիր է նաև, որ 2 լիտր ջրից ստացվում է 1 լիտր կոլա:

10.Չնայած ինչպես հայտնի է կոլան սառը օգնագործվող ըմպելիք է,Հոնկոնգում այն օգտագործում են նաև տաքացված վիճակում հարբուխը բուժելու համար:Կոլայով երբեմն բուժում են մեդուզայի խայթոցից ախտահարված մաշկի հատվածը:

Հաշվետվություն ֆրանսերենից

Որպես ընտրության գործունեություն ես ընտրել եմ ֆրանսերեն: Փոքր ժամանակ ես ֆրանսիայում սովորել եմ ֆրանսերեն թվերը և տառերը, նաև երգել ենք մի քանի երգեր: Երբ որ ես եկա և Հայաստանում մեծացա, հիշեցի իմ մանկությունը Ֆրանսիայում: Մայրիկիս խորհուրդով ես գնացի ֆրանսերենի: Արդեն երկու տարի է ես հաճախում եմ ֆրանսերենի: Ինձ Ֆրանսերենը հաճույք է պատճառում: Ես կարծում եմ, որ ֆրանսերենը ամենագեղեցիկ, ամենասիրելի և ամենալավ լեզուներից մեկն է:

ֆրանսերենի դասաժամին մենք նկարում ենք սկեչեր, կարդում և թարգմանում ենք տարբեր նյութեր, սովորում ենք տարբեր Ֆրանսերեն երգեր, ծանոթանում ենք ֆրասիական խոհանոցի հետ և պատրաստում շատ համով ուտելիքներ:

Շարունակել կարդալ “Հաշվետվություն ֆրանսերենից”