Հայոց լեզու, գրականություն: 21. 05. 2019թ. Նախագծային աշխատանք: Ձայնագրություններ: Արևմտահայերեն: Միսաք Մեծարենց և Հովհաննես Թումանյան: Դասարանական աշխատանք: Տնային աշխատանք

Անանուն

Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,
ըսե՛, մասուր ու կանանչե
ցանկապատին շուքին նստած
վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է:
Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է.
ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար,
հովիկն անուշ երբոր փըչե…:
Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է
պարիկին, որ անցավ քովեդ,
հեզուկ ու սև սաթի վետվետ
ցայտք մը ձըգած իր քամակեն:
Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է
դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ,
ու ձայնին՝ որ զիս կը կանչե…:

 

Հայոց վիշտը

Հայոց վիշտը անհուն մի ծով
Անհուն մի ծով ահագին
Են սև ծովում տառապելով
Լող է տալիս իմ հոգին

Մեկ զայրացկոտ ծառս է լինում
Մինչ երկինքը կապուտակ
ՈՒ մեկ հոգնած սուզվում իջնում
Մինչ խորքերը անհատակ

Ոչ խորքերն է գտնում անվերջ
ՈՒ ոչ հասնում երկնքին
Հայոց վիշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին