Հայոց լեզու, գրականություն: Մայիսի 7: Նախագծային աշխատանք

Նախագծերի իրականացում.

  • «Թարգմանում ենք» ամսագիր
  • «Չաչանակ» մեդիա-բլոգ
  • «Գրական մեդիա» ամսագիր
  • «Լուսատիտիկ»
  • տեսագրում ենք Վ. Տերյանի, Հովհ. Թումանյանի, Եղ. Չարենցի բանաստեղծություններից
  • գարնանային օրագիր
  • առաջարկում եմ կարդալ
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • ռադիոթատրոն
  • գրաբարյան ընթերցումներ
  • կարդում ենք արևմտահայերեն, միջին հայերեն
  • կարդում և ձայնագրում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ (ռուսերենից, անգլերենից…)
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
  • այլ նախագծեր

Պահպանե՛նք ու չաղտոտե՛նք մեր մոլորակը

Մենք Երկիր մոլորակի բնակիչներն ենք, բայց աղտոտում ենք չգիտակցելով, որ մեր ապագան ենք վտանգի տակ դնում: Մի քանի տարի հետո արդեն օդը շատ կեղտոտ կլինի և բոլորը կգիտակցեն, թե ինչ են արել: Մենք պետք է սիրենք մեր մոլորակը, որպեսզի մեր պատանիները, հասակակիցները և ինչու՞ ոչ, մենք էլ առողջ, լավ և լուսավոր ապագա ունենանք: Մենք չենք հասկանում, որ մեր շրջապատը աղտոտելով մեզ և մեր հարազատներին ենք վնաս տալիս: Մենք ենք մեր մոլորակի բնակիչները և հենց մենք ենք պարտավոր մաքուր և գեղեցիկ պահել այն: Երկիր մոլորակում շատ գեղեցիկ վայրեր կան, բայց մեր պատճառով նրանց գեղեցկությունը կորում է: Մենք փչացնում ենք նրա ողջ գեղեցկությունը աղտոտելով նրա շուրջը: Երկիր մոլորակի մի բնակիչ կառուցում է նրանց, իսկ մյուսը փչացնում և տգեղացնում: Եթե մենք մաքուր չպահենք մեր մոլորակը, էլ ո՞վ պետք է դա անի: Հույս ունեմ, որ հասկացաք ձեր սխալը: Եկեք պահպանե՛նք ու չաղտոտե՜նք մեր մոլորակը!

-Մի սպանեք ինձ: Դուք եկել եք իմ տուն, աղտելով և սպանելով միջավայրը: Իսկ հիմա ի՞նձ եք ուզում սպանել: Դուք շատ վատ մարդիկ եք:
Որսորդները զարմացած պատասխանեցին.
-Մենք քեզ չենք սպանի, այլ հակառակը: Մենք ներողությունը կխնդրենք, կհավաքենք մեր թափած աղբը և լուռ կհեռանանք, քանի որ այս անտառը մեր մոլորակի գեղեցկությունն է, բնությունը և մաքուր օդը: Մենք գիտակցում ենք մեր արած անփույթությունը բնությանը խոստանալով, որ էլ այդպիսի բան չի կրկնվի:
Այսպիսինն էր մեր հեքիաթը: Որոսորդները հասկանալով իրենց սխալը լուռ հեռացան, իսկ աղվեսը հասկացավ, թե ինչ լավ բան է արել մեր մոլորակի համար: Չէ որ նա իր կյանքը վտանգի տակ դնելով գնաց և որսորդներին ասաց, որ այդպիսի բան չանեն: Որսորդները կարող էին նրան ամեն վարկյան սպանել, բայց նրանք էլ հասկացան, որ աղվեսն էլ է բնության մի մասնիկ և նա էլ պետք է ապրի: