Հայոց լեզու, գրականություն: 22. 05. 2019թ. Նախագծային աշխատանք: Հովհաննես Թումանյան: Ձայնագրություն: Դասարանական աշխատանք

ԱՂԹԱՄԱՐԻ ԿՂԶՈՒՄ

Սըրտիս խորքերեն
Հովեն թե ծովեն
Մի ձեն եմ լըսում.
Ո՛նց է մի աղջիկ
Մեղմ ու հանդարտիկ
Անվերջ արտասվում։

Կոպիտ աշխարհ է,
Մարդը միշտ չար է,
Կյանք է կործանում,
Կյանքն էլ կործանված
Որ անցավ գնաց,
Էլ ետ չի դառնում…

Սըրտիս խորքերեն
Հովեն թե ծովեն
Մի ձեն եմ լըսում.
Ո՛նց է մի աղջիկ
Մեղմ ու հանդարտիկ
Անվերջ արտասվում։

«Թամա՜ր… Ա՜խ, Թամա՜ր…»
Իզո՜ւր… ոչ մի բառ…
Չի պատասխանում։
Սերը որ կորավ,
Սիրտը որ մեռավ,
Արցունքն է մնում…

Սըրտիս խորքերեն
Հովեն թե ծովեն
Մի ձեն եմ լըսում.
Ո՜նց է մի աղջիկ
Մեղմ ու հանդարտիկ
Անվերջ արտասվում…

Հայոց լեզու, գրականություն: 22. 05. 2019: Նախագծային աշխատանք: Տնային աշխատանք: Հովհաննես Թումանյան: Ձայնագրություն

ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐ

Սիրում էի երբեմըն քեզ…
Այժըմ ևս տակավին
Իմ սրտումը դու ապրում ես,
Բայց ոչ ուժով քո նախկին։

Առաջ հընչում էիր մաքուր,
Որպես աղոթք իմ հոգում,
Որպես սիրո նախանձ և հուր՝
Տաք արյունս բորբոքում։

Այժմ՝ որպես վաղուց մեռած
Բարեկամի հիշատակ,
Կամ մանկության օրով սիրած
Մի հին երգի եղանակ…

Քո անունըդ այժմ տալիս,
Էլ «հոգյակ» չեմ ես ասում,
Չեմ աշխատում քուն մտնելիս,
Որ քեզ տեսնեմ երազում։

Բայց զարմանքով երբեմնապես,
Մտածում եմ ակամա,
Ինչո՞ւ էլ դու սիրելի չես,
Ինչո՞ւ ես քեզ մոռացա…