Հաշվետվություն ֆրանսերենից

Որպես ընտրության գործունեություն ես ընտրել եմ ֆրանսերեն: Փոքր ժամանակ ես ֆրանսիայում սովորել եմ ֆրանսերեն թվերը և տառերը, նաև երգել ենք մի քանի երգեր: Երբ որ ես եկա և Հայաստանում մեծացա, հիշեցի իմ մանկությունը Ֆրանսիայում: Մայրիկիս խորհուրդով ես գնացի ֆրանսերենի: Արդեն երկու տարի է ես հաճախում եմ ֆրանսերենի: Ինձ Ֆրանսերենը հաճույք է պատճառում: Ես կարծում եմ, որ ֆրանսերենը ամենագեղեցիկ, ամենասիրելի և ամենալավ լեզուներից մեկն է:

ֆրանսերենի դասաժամին մենք նկարում ենք սկեչեր, կարդում և թարգմանում ենք տարբեր նյութեր, սովորում ենք տարբեր Ֆրանսերեն երգեր, ծանոթանում ենք ֆրասիական խոհանոցի հետ և պատրաստում շատ համով ուտելիքներ:

Մենք սովորել էինք Vive le vent ամանօրյա երգը, հորինել մի պար, նկարահանել և տեղադրել համացանցում: Հղումը տես՝ Այստեղ: Ուրբաթ օրը, ապրիլի 26-ին մեր դպրոց էր սկել կրթության և գիտության նախարարը: Այդ օրը ամեն տարի մեզ մոտ ճամբար է: Ես և ընկերուհիներս ընտրել էինք Մադամ Կարինայի ջոկատ:

Մենք այդ օրը երգեցինք և վերհիշեցինք մեր սովորած երգերը՝ Aux Champs-Elysées, Papautai և Elle երգերը: Նաև պատրաստեցինք սենդվիչներ ֆրասնսիական Roquefort պանրով և ֆրանսիական Baguette հացով: Սենդվիչները շատ համեղ էին ստացվել: Մեր սենդվիչների պատրաստման ընթացքը տես՝ Այստեղ:

Մադամ Կարինան մեզ պատմել էր Ֆրանսիական մի Զատկական ավանդույթի մասին: Դրա ժամանակ մենք պետք է գտնեինք թաքցրած շոկոլադե ձվիկները: Ես հիշում եմ, որ Ֆրանսիայում այդպիսի բաներ էինք անում: Մենք խոտերի միջից kinder-ներ էինք ման գալիս:

Մեր ամենասիրելի բանը, որն անում ենք ֆրանսերենի դասաժամին, դա սկեչ նկարելն է: Մեր սկեչերը հիմնականում լինում են զվարճալի և ուսուցողական: Առաջին սկեչը ֆրանսերեն երկխոսություն է, որը կոչվում է Ծանոթանում ենք ֆրանսերենով: Իսկ երկրորդ սկեչը ֆրանսերենի դասընթացի մասին է՝ La leçon de français:

Երորրդը կոչվում է Մի գողացեք: Այդ տեսանյութի միջոցով մենք ուզում ենք ասել, որ գողությունը վատ բան է: Իսկ մեր վերջին սկեչը մաքուր բնության մասին է: Այդ տեսանյութի միջոցով մենք ուզում էինք ասել, որ պետք է միշտ մաքուր պահել բնությունը: Տեսանյութը կոչվում է՝ Protége la nature:

Թողնել մեկնաբանություն