Հին Հունաստանի ճարտարապետությունը

Հին հունական ճարտարապետությունը շատ տարբերվող է ու գեղեցիկ: Երբ մտածում ենք հունական ճարտարապետության մասին, միանգամից հիշում ենք հունական տաճարները, որոնք կառուցված են բլրի վրա: Ինձ համար շատ գեղեցիկ են Հին Հունաստանի թատրոնները, որոնք հանդիսանում են հունական ճարտարապետության ամենախոշոր շենքերից մեկը: Հին հունական թատրոններում հանդես եկող խաղերն ու ծեսերը շատ ավելի հին պատմություն ունեն, քան հենց կառույցները: Հայտնաբերված ամենաթանկ թատրոնը գտնվում է Թորիկոսում, որը կառուցվել է մ.թ.ա. 525-470 թթ.: Ներքևում բեմն էր լինում, իսկ դեպի վերև բարձրանում էին նստատեղերը: Ամենաթանկ նստատեղերն, ամենայն հավանականությամբ, փայտից էին պատրաստված: Թատրոններն իրոք շատ գեղեցիկ էին և յուրահատուկ:

Illness and treatment | 21.02.2022

1 SYMPTOMS

a Match the words and pictures.

He has / He’s got…

a temperature 6
a cough 3
a headache 5
a rash 2
a blister 1
a pain 7

He’s being sick. 10
She’s sneezing a lot. 8
Her finger is bleeding. 11
His ankle is swollen. 9
Her back hurts / aches. 7

b Match the sentences.

1 She’s unconscious. D
2 She has a sore throat. F
3 She has diarrhoea. A
4 She feels sick. C
5 She fainted. B
6 She feels dizzy. E

A She’s been to the toilet five times this morning. 3
B She’s breathing but her eyes are closed and she can’t hear or feel anything. 5
C She wants to be sick / vomit. 4
D It was so hot on the train that she lost consciousness. 1
E She feels that everything is spinning round. 6
F It hurts when she talks or swallows food. 2

1-D
2-F
3-A
6-E
5-B

2 ILLNESSES AND INJURIES

a Match the illnesses / conditions with their causes or cymptoms.

1 He has flu. I
2 He’s caught a cold. E
3 He is allergic to cats. H
4 He has asthma.
5 He has high (low) blood pressure. A
6 He’s had a heart attack. C
7 He’s had a stroke.

A It’s 150 over 100. 5
B He was overweight, a smoker, and very highly stressed.
C His right side is paralyzed and he can’t speak.
D He ate some prawns that weren’t fresh. 6
E He’s sneezing a lot and he has a cough. 2
F He dropped a chair on it and now there’s a blue mark.      To have a bruise
G He has difficulty breathing.
H He starts sneezing as soon as he’s near one. 3
I He’s got a temperature and his body aches. 1
J He touched the iron when it was on.
K He fell badly and now it’s swollen.     To be swollen, to be twisted

3-H
5-A
6-C
1-I
2-E

3 TREATMENT

Write the missing in the treatment column.

• bandage, injection, medicine, operation, rest, specialist, stitches, X-ray •

Go to the doctor’s (GP). He / she may tell you to…

1 take some antibiotics.
2 stay at home and rest.
3 go to hospital to see a specialist.

Go to hospital / to A & E (Accident and Emergency). You may have to…

4 have an X-ray or scan to see if anything is broken.
5 have stitches if you have a very deep cut.
6 have an injection, when a drug is put into your body through a needle.
7 have a bandage put on to keep the wound clean.
8 have an operation, when part of your body is cut open to remove or repair a damaged part.

Գործնական քերականություն | 17.02.2022

1. Որոշե’ք երկրորդական նախադասությունների բնույթը։

Գրե՛ք երկրորդական նախադասությանը տրվող հարցը.


Ես սիրում եմ նրան (ինչո՞ւ)որովհետև ազնիվ մարդ է:

Պատճառի պարագա, երկրորդական նախադասություն:

Ես սիրում եմ նրան (ո՞ւմ)ով աշխատում է ազնվաբար:

Ուղիղ խնդիր, երկրորդական նախադասություն:

Ես սիրում եմ նրան (ե՞րբ), երբ անկեղծ է խոսում:

Ժամանակի պարագա, երկրորդական նախադասություն:

Ես սիրում եմ նրան (ինչո՞ւ)որպեսզի շահեմ նրա համակրանքը:

Պատճառի պարագա, երկրորդական նախադասություն:

Ես սիրում եմ նրան (հակադակ ինչի՞ն), չնայած միշտ անտարբերություն եմ զգում իմ նկատմամբ:

Հիմունքի պարագա, երկրորդական նախադասություն:

Գագիկն ասաց (ի՞նչ), որ ինքը մեկնելու է ճամբար:

Ուղիղ խնդիր, երկրորդական նախադասություն:

Տղաները գնացին Մոսկվա (ինչո՞ւ), որպեսզի մասնակցեն օլիմպիադային:

Պատճառի պարագա, երկրորդական նախադասություն:

Ես խուսափում եմ նրանից (ումի՞ց), ով ծույլ և անպարտաճանաչ է։

Անջատման անուղղակի խնդիր, երկրորդական նախադասություն:

Երբ (ե՞րբ) հասանք գետափ, մենք վրան զարկեցինք (ինչո՞ւ), որպեսզի գիշերենք այնտեղ։

Ժամանակի պարագա, երկրորդական նախադասություն:

Նպատակի պարագա, երկրորդական նախադասություն:

Բոլորը քաջալերում էին խիզախ երիտասարդին, (ինչո՞ւ) որպեսզի նա փրկի անօգնական ծերունուն, (ո՞ր) որը մնացել էր գամված անկողնուն, (ինչո՞ւ) որովհետև ուժ չէր ունեցել վեր կենալու ու հեռանալու կրակի ու ծխի մեջ կորած տնից։

Նպատակի պարագա, երկրորդական նախադասություն:

Որոշիչ, երկրորդական նախադասություն:

Պատճառի պարագա, երկրորդական նախադասություն:

Ես նկատել եմ, (ի՞նչ) որ դու շատ ես սիրում եղբորդ և (ի՞նչ) ծնողի պես հոգ ես տանում նրա նկատմամբ։

Ուղիղ խնդիր, երկրորդական նախադասություն:

Ուղիղ խնդիր, երկրորդական նախադասություն:

Ամբարտակի ջուրը բաց խողովակով թափվում էր հսկա անիվի վրա, (ո՞ր) որ հագցված էր երկաթյա երկար ձողին։

Որոշիչ, երկրորդական նախադասություն:

Ի՞նչ է երջանկությունը…

Յուրաքանչյուր մարդ ինքն է սահմանում երջանկության իր բացատրությունը: Այսինքն, մենք ենք որոշում, թե ինչն է մեզ երջանկացնում ու որն է մեզ համար երջանկությունը: Միայն ինքներս կարող ենք որոշել, թե արդյո՞ք մենք երջանիկ ենք: Մարդն իրեն երջանիկ կարող է համարել այն ժամանակ, երբ ունենա մի նպատակ, որին հնարավորություն կունենա հասնելու: Երբ մարդն իր նպատակի համար անցնում է շատ բաների միջով ու հավատում, որ նպատակը մոտ է՝ նա քայլում է դեպի երջանկություն: Շատերը կարծում են, որ երջանիկ լինելու համար պետք է գումար, մեքենա, տուն, սակայն դա այդքան էլ այդպես չէ: Իրականում, մարդկանց երջանկացնում են միայն ու միայն զգացմունքները: Որքան էլ նյութական շատ կարևոր իր տաս մարդուն ու նա իրեն համարի երջանիկ, չեմ կարծում, որ այդքանով նա կհամարվի լիարժեք երջանիկ մարդ: Իսկ երբ մարդն անդադար ձգտում է, որ ինչ-որ բանի հասնի, օր ու գիշեր անդադար մտածում դրա մասին ու հանկարծ մի օր կատարվում է իր երազանքը…դա յուրաքանչյուրիս համար էլ լավագույն զգացողությունն է, երբ իրոք մեզ երջանիկ ենք զգում: Այսինքն, ըստ իս՝ նյութական ոչ մի իր չի կարող մեզ դարձնել ավելի երջանիկ, քան զգացմունքներն են, զգացողություններն ու անսպասելի լավ իրադարձությունները: Մարդը կարող է իրեն երջանիկ զգալ նաև այն պատճառով, որ ունի երազանքներ: Երբ մարդն ունենում է երազանքներ, որոնց ձգտում է հասնել՝ կարծես իր կյանքն իմաստավորվում է: Կարող է իրեն համարել երջանիկ մարդ, որովհետև ունի մի ուրախ երազանք, որին քայլ առ քայլ մոտենում է:

Ինքս ինձ համարում եմ երջանիկ մարդ, քանի որ ես էլ ունեմ շատ մեծ մի երազանք, որին ձգտում եմ հասնել: Ես ինքս էլ եմ շատ լավ գիտակցում, որ երազանքիս իրականացումը կախված է ինձնից ու անում եմ ամեն հնարավոր բան, որպեսզի հասնեմ նպատակիս: Երջանկանում եմ, երբ զգում եմ, որ ինձ մոտ ստացվում է անել այն ամենը, ինչ պահանջվում է երազանքս իրականացնելու համար: Եվ իրոք, ես երջանիկ եմ դառնում այն ժամանակ, երբ ինքս էլ շատ լավ հասկանում եմ, որ ինձ մոտ ստացվում է անել այն ամենը, ինչի մասին երազում էի:

Եվ ընդհանրապես, ըստ իս՝ յուրաքանչյուր մարդու երջանկացնում են հենց իր սեփական երազանքները, քանի որ յուրաքանչյուրիս երազանքներն էլ մեզ համար ուրախ են ու երկար ձգտումից հետո՝ հասնելով մեր նպատակին, ինքներս ենք հասկանում, թե իրականում ինչ է երջանկությունը: Ես կարծում եմ, որ երջանկությունը հեշտ չի տրվում: Այն իրենից ներկայացնում է երկար ու դժվար մի ճանապարհ, որով մարդն անցնում է մեծ սիրով:

Գործնական քերականություն | 16.02.2022

1. Տրված նախադասությունը ենթարկի՛ր ձևաբանական և շարահյուսական վերլուծության։

Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին։

Ձևաբանական վերլուծություն

Լուսնյակ — հարաբերական ածական
Գիշերներին — գոյական, տրական հոլով, հոգնակի, թանձրացական, վա արտաքին հոլովում, հասարակ, ոչ անձ
Երբ — ստորադասական շաղկապ
Գյուղը — գոյական, ուղղական հոլով, եզակի, թանձրացական, ի արտաքին հոլովում, հասարակ, ոչ անձ
Քնած — հարակատար դերբայ
Բեզարած — հարակատար դերբայ
Մրափով — գոյական, գործիական հոլով, եզակի, թանձրացական, ի արտաքին հոլովում, հասարակ, ոչ անձ
Հովը — գոյական, ուղղական հոլով, եզակի, թանձրացական, ի արտաքին հոլովում, հասարակ, ոչ անձ
Սառնություն — գոյական, հայցական հոլով, եզակի, թանձրացական, ա ներքին հոլովում, հասարակ, ոչ անձ
Բերում — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ
Ցերեկվա — գոյական, սեռական հոլով, եզակի, թանձրացական, վա արտաքին հոլովում, հասարակ, ոչ անձ
Շոգից — գոյական, բացառական հոլով, եզակի, թանձրացական, ի արտաքին հոլովում, հասարակ, ոչ անձ
Խանձված — հարակատար դերբայ
Դաշտերին — գոյական, տրական հոլով, հոգնակի, թանձրացական, ի արտաքին հոլովում, հասարակ, ոչ անձ

Շարահյուսական վերլուծություն

Լուսնյակ — որոշիչ
Գիշերներին — հանգման անուղղակի խնդիր
Երբ — ժամանակի պարագա
Գյուղը — ենթակա
Քնած էր — ստորոգյալ
Բեզարած — որոշիչ
Մրափով — ձևի պարագա
Հովը — ենթակա
Սառնություն — ուղիղ խնդիր
Բերում էր — ստորոգյալ
Ցերեկվա — հատկացուցիչ
Շոգից — պատճառի պարագա
Խանձված — որոշիչ
Դաշտերին — հանգման անուղղակի խնդիր

2. Տրված բառերը ենթարկի՛ր բառակազմական վերլուծության․

լուսաբաց, տեղահանություն, ցատկոտել, երեխա, սառնություն, ճանապարհ, զինվորական, ժողովուրդ, ձյունոտ, լուսնյակ, մոտեցնել։

Լուսաբաց — լույս (արմատ), ա (հոդակապ), բաց (արմատ)՝ բարդ բառ
Տեղահանություն — տեղ (արմատ), ա (հոդակապ), հանել (արմատ), ություն (վերջածանց)՝ բարդ ածանցավոր բառ
Ցատկոտել — պարզ բառ
Երեխա — պարզ բառ
Սառնություն — սառը (արմատ), ություն (վերջածանց)՝ պարզ ածանցավոր բառ
Ճանապարհ — պարզ բառ
Զինվորական — զինվոր (արմատ), ական (վերջածանց)՝ պարզ ածանցավոր բառ
Ժողովուրդ — ժողով (արմատ), ուրդ (վերջածանց)՝ պարզ ածանցավոր բառ
Ձյունոտ — ձյուն (արմատ), ոտ (վերջածանց)՝ պարզ ածանցավոր բառ
Լուսնյակ — լուսն (արմատ), յակ (վերջածանց)՝ պարզ ածանցավոր բառ
Մոտեցնել — պարզ բառ

3. Գրի՛ր տրված դերբայների անունները՝ վազելիս, գրելու, զարմացել, կարդացած, խաղում, երգել, սպառող, պատմի։ Առանձնացրու կախյալ և անկախ դերբայները։

Վազելիս — համակատար դերբայ (անկախ)
Գրելու — ապակատար դերբայ (կախյալ)
Զարմանալ — անորոշ դերբայ (անկախ)
Կարդացած — հարակատար դերբայ (անկախ)
Խաղում — անկատար դերբայ (կախյալ)
Երգել — անորոշ դերբայ (անկախ)
Սպառող — ենթակայական դերբայ (կախյալ)
Պատմի — ժխտական դերբայ (կախյալ)

4. Նախադասությունները լրացրու.

Անկախ են այն դերբայները, որոնք ունեն ինքնուրույն կիրառություն:

Կախյալ են այն դերբայները, որոնք չունեն ինքնուրույն կիրառություն:

«Երկիր Նաիրի» ժողովածու. Վահան Տերյան

Վերնագիր՝ «Երկիր Նաիրի»

Մասնակիցներ՝ Մանուկյան Կարինա

Ժամկետ՝ փետրվարի 15-20

Նպատակ՝ ձեռք բերել Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» շարքի բանաստեղծությունների ռադիո տարբերակը: Ուսումնասիրել բանաստեղծությունները, վերլուծել դրանք:

Իրագործվող քայլեր՝ ուսումնասիրել Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» բանաստեղծությունների շարքը, ընտրել լավագույնները, վերլուծել դրանք, ձայնագրել, մշակել ու հրապարակել բլոգում:

Ամփոփումը՝ ուսումնական բլոգում

Օգտակար աղբյուրներ՝ 1

Վերացման եզրին գտնվող կենդանիներ. ՀՀ Կարմիր գիրք

Մանուլ

Մանուլ կենդանատեսակը նման է տնային կատվին: Ունի 2-5 կգ քաշ: Սովորական կատվից տարբերվում է իր փոքր ու լայն գլխով, շատ խիտ մազածածկով, կարճ ու հաստ թաթերով: Այս կենդանատեսակի աչքերը դեղին են: Մանուլը տարածված է Կենտրոնական և Միջին Ասիայում, Արևելյան Անդրկովկասից և արևմտյան Իրանից մինչև Անդրբայկալ, Մոնղոլիա, Հարավ-Արևմտյան Չինաստան։ Մանուլները հիմնականում բնակվում են անտառներում և տափաստանային շրջաններում: Նորածին մանուլի երկարությունը մոտ 12 սմ է, իսկ քաշը՝ 300 գ։ Նորածինները կույր են։ Նրանք հասունանում են 10-12-րդ օրը։

Մանուլը շատ հազվադեպ հանդիպող կենդանի է, թվաքանակն էլ գնալով նվազում է։ Այժմ գրանցված է Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում, որպես վերցման եզրին գտնվող կենդանի: Հայտնի չէ, թե քանի մանուլ է մնացել: Կենդանու ոչ հստակ թվաքանակը գալիս է նրա թաքնված կենսակերպի պատճառով: Մանուլի որսը միանշանակ արգելված է:

Աղբյուր՝ Վիքիպեդիա

Վայրի հնդկահավ

Վայրի հնդկահավը նույնպես գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում: Այս կենդանատեսակը վերացած չէ, սակայն ոչնչացման եզրին է գտնվում: Վայրի հնդկահավը պատկանում է փասիանների ընտանիքին: Տարածված է Հարավային և Արևելյան Թուրքիայում, Փոքր Կովկասի և Անդրկովկասի լեռներում, ինչպես նաև Ադրբեջանում և Հյուսիսարևմտյան Իրանում։ Հայաստանում հանդիպում է համարյա բոլոր բարձրալեռնային տեղերում՝ ժայռային հատվածներում: Վայրի հնդկահավերը սնվում են բուսականությամբ: Այն համարվում է խոցելի տեսակ, իսկ թվաքանակը հայտնի չէ: Այս կենդանատեսակը հիմնականում գտնվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներում:

Աղբյուր՝ Վիքիպեդիա

10-րդ դասարանի հասարակագիտություն առաջադրանքներ. փետրվարի 14-18

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  • Ի՞նչ գիտեք «փողի» մասին:

Փողը կարող է փոխանակվել շատ ապրանքների հետ, երբ մարդը գնում է մի իր իր ունեցած գումարով: Կարծում եմ, որ այս դարում փողը շատ մեծ նշանակություն ունի բոլորի համար, քանի որ դրա բացակայության արդյունքում շատերս չենք կարող օգտվել շատ բաներից: Օրինակ՝ մենք չենք ունենա փող, որ գնենք հաց, ուտելիք: Չենք կարող գնել հագուստ, տան համար անհրաժեշտ ապրանքները և այլն: Այսինքն, մեզ անհրաժեշտ յուրաքանչյուր նյութական բան ձեռք ենք բերում փողով: Ահա, թե ինչի համար է փողը կարևոր բոլորիս համար:

  • Ի՞նչ ճանապարհ է անցել մարդկությունը մինչև «փողի» գաղափարի ստեղծումը:

Նախկինում մարդիկ միմյանց հետ փոխանակում էին իրենց ունեցած պետքական իրերը: Այդպես կարողանում էին ձեռք բերել այն ամենը, ինչ նրանց հարկավոր էր: Երևի նաև եղել է մի ժամանակաշրջան, երբ յուրաքանչյուր տարածք կամ գյուղ ունեցել է իր ապրանքի գնի չափանիշը: Օրինակ՝ երեք կիլոգրամ միսը հավասար է եղել ութ կիլոգրամ խնձորին: Դրանից հետո, որպես վճար մարդկանց տալիս էին որոշ քանակությամբ ոսկի: Ոսկու միջոցով մարդիկ գնում էին իրեր ու նույն եղանակով վաճառում իրենց ունեցած ապրանքները: Այդպես, ոսկին պտտվում էր ամբողջ տարածքով: Դե, արդեն դրանից հետո ի հայտ եկավ փողը: Կարծում եմ, որ ոսկին ու փողը նույն արժեքն ունեն, քանի որ փողով մենք կարող ենք գնել փողի արժեքին հավասար ոսկի:

  • Ինչպիսի՞ն կլինի աշխարհը առանց փողի:

Ես չեմ կարող պատկերացնել աշխարհն առանց փողի: Ամեն բան իրար կխառնվի, քանի որ մինչ այդ յուրաքանչյուր ծառայություն և ապրանք ուներ իր որոշված գինը:

Հին Չինաստանի դինաստիաները

Հին Չինաստանի դինաստիաները

Հին Չինաստանի հնագիտությունը պատկերացում է տալիս պատմական իրադարձությունների մասին, որոնք թվագրվում են մ.թ.ա. չորս ու կես հազարամյակ, մոտավորապես մ.թ.ա. 2500-ին: Սովորաբար վերաբերում է Չինաստանի պատմության իրադարձություններին ՝ ըստ դինաստիայի, որին պատկանում էին այդ ժամանակաշրջանի հնագույն իշխանները: Հին Եգիպտոսը մեկ այլ երկարատև հասարակություն է, որի համար մենք օգտագործում ենք դինաստիաներ (և թագավորություններ) ՝ իրադարձությունների ժամադրելու համար: Դինաստիկ Չինաստանը սահմանվում է որպես մի ժամանակաշրջանը, երբ հզոր ընտանիքները ղեկավարում էին Չինաստանի մեծ մասը:

Այս շարքում ներկայացված է չինական դինաստիաների ժամանակագրությունը.

Բրոնզե դարի դինաստիաներ

  • Xia (մ.թ.ա. 2070–1600)
  • Էրլիտու (մ.թ.ա. 1900–1500)
  • Շանգ (մ.թ.ա. 1600–1046)
  • Ժո (մ.թ.ա. 1046–256)

Վաղ կայսերական ժամանակաշրջան

  • Քին (մ.թ.ա. 221–207)
  • Հան (մ.թ.ա. 206 — մ.թ.ա. 8)
  • Xin (մ.թ.ա. 8–23)
  • Երեք թագավորություն (200–280)
  • Վեց դինաստիա (222–589)
  • Հարավային և Հյուսիսային դինաստիաներ (586–589)

Ուշ կայսերական ժամանակաշրջան

  • Սուի (մ.թ. 581–618)
  • Թանգ (618–907)
  • Հինգ դինաստիա (907–960)
  • Տաս թագավորություն (902–979)
  • Երգ (960–1279)
  • Յուան (1271–1568)
  • Մինգ (1568–1644)
  • Qing (1641–1911)

XIA (HSIA) ԴԻՆԱՍՏԻԱ

Կարծում են, որ բրոնզե դարի Xia դինաստիան տևել է մ.թ.ա. մոտավորապես 2070 թվականից մինչև 1600 թվականները: Դա առաջին դինաստիան է, որը հայտնի է լեգենդների միջոցով, քանի որ այդ դարաշրջանից գրավոր գրություններ չկան: Այն ժամանակվա հայտնիներից շատերը գալիս են հին գրություններից, ինչպիսին է Գրառումներ Մեծ պատմիչի մասին-ը. Քանի որ դրանք գրվել են Xia դինաստիայի անկումից հազարավոր տարիներ անց, պատմաբանների մեծամասնությունը ենթադրում է, որ Xia դինաստիան առասպել է: Այնուհետև, 1959-ին, հնագիտական ​​պեղումները վկայեցին դրա պատմական իրականության մասին:

ՇԱՆ ԴԻՆԱՍՏԻԱ

Ենթադրվում է, որ Շանգի դինաստիան, որը նաև կոչվում է «Յին դինաստիա», սկիզբ է առել մ.թ.ա. 1600–1100 թվականներին: Թանգ Մեծը հիմնել է դինաստիան, և թագավոր Zhոուն եղել է իր վերջին կառավարիչը. ասում են, որ ամբողջ դինաստիան ընդգրկել է 31 թագավոր և յոթ մայրաքաղաք: Շան դինաստիայի գրավոր գրառումները պարունակում են որակի ոսկորներ, կրիայի կճեպների վրա թանաքով գրված չինական վաղ ձևեր և հնագիտական ​​տեղանքներից վերականգնված եզների ոսկորներ: Դրանք պահվում էին չինական գրերի վաղ ձևերով կենդանիների կեղևների և ոսկորների վրա:

Աղբյուրը՝ Այստեղ: