Ոսկեվազի գինու գործարան / Նախապատրաստական աշխատանք

Վաղը մենք այցելելու ենք Ոզկեվազ գինու գործարան: Ես համացանցից մի քանի տեղեկություններ եմ դուրս բերել գործարանի մասին:

Ասում են, որ գինին հայկական ծագում ունի: Կա առեղծված, որ Նոյը մինչ ջրհեղեղը տնկել է խաղողի առաջին որթը: Ըստ Աստվածաշնչի, Նոյի համար խաղողից գինի պատրաստելու գաղտնիքը բացահայտեց Նոյի այծը, ով ուտելով խաղողի վայրի պտուղները հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին:

նոյան-տապան.3

Կարծում եմ, որ Հայաստանի տաք կլիման ապահովում է խաղողի քաղցր համը:

1402387548-9405-300x219

Ոսկեվազ գինու գործարանը ստեղծվել է 1932 թվականին: Քաղաքից 32կմ հեռավորություն ունի: Մինչ այսօր կատարվել են շինարարական աշխատանքներ, բայց գործարանը պահպանել է իր նախնական տեսքը:

image_1545222767_gg

Գինին մշակվել է 1941 թվականից սկսած: Գործարանը միջազգային մրցույթներում շահել է մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ։

Անհամբեր սպասում եմ վաղվա այցին…

Թողնել մեկնաբանություն