Ճամբար 2020 / Օր ութերորդ

Այսօր առավոտյան մենք գրեցինք նախապատրաստական աշխատանք Ոսկեվազ գինու գործարանի մասին:

Ահա իմ աշխատանքը:

Գրելուց հետո մենք գնացինք խաղալու: Ընդմիջումից հետո համացանցից դուրս բերեցինք մի քանի ֆիզիկական և քիմիական փորձեր, որպեսզի տանը կատարենք:

Պեդիկուլյոզ / Ոջլոտություն

Հայտնի է ոջիլների 150 տեսակ: Գլխի ոջիլները լինում են մոխրագույն: Ապրելով մազերի մեջ, նա շատացնում է ոջիլների քանակը: Նրանց ձվերը մոխրասպիտակ գույն ունեն: Առաջ գլխի ոջիլներից ազատվելու դեպքում մազերը նավթով էին թրջում, մազերը սանրում էին խիտ սանրներով: Այժմ կան հատուկ շամպույններ, որը օգնում է արագ ազատվել ոջիլներից:

Գլխի ոջիլները մանր մակաբույծներ են, որոնք ապրում են մարդկանց և կենդանիների մազերի մեջ։ Ոջիլները առանձնապես վտանգավոր են, սակայն, խայթելով մաշկը, գլուխը սկսում է քոր գալ:

Գլխի ոջիլները հիմնականում առաջանում են երեխաների մոտ: Նրանք կարող են տարածվել գլխի և մազերի պարագաների միջոցով ՝ սանրի կամ գլխարկի միջոցով: Ոջիլները ապրում են տաք միջավայրում:

Ոսկեվազի գինու գործարան / Նախապատրաստական աշխատանք

Վաղը մենք այցելելու ենք Ոզկեվազ գինու գործարան: Ես համացանցից մի քանի տեղեկություններ եմ դուրս բերել գործարանի մասին:

Ասում են, որ գինին հայկական ծագում ունի: Կա առեղծված, որ Նոյը մինչ ջրհեղեղը տնկել է խաղողի առաջին որթը: Ըստ Աստվածաշնչի, Նոյի համար խաղողից գինի պատրաստելու գաղտնիքը բացահայտեց Նոյի այծը, ով ուտելով խաղողի վայրի պտուղները հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին:

նոյան-տապան.3

Կարծում եմ, որ Հայաստանի տաք կլիման ապահովում է խաղողի քաղցր համը:

1402387548-9405-300x219

Ոսկեվազ գինու գործարանը ստեղծվել է 1932 թվականին: Քաղաքից 32կմ հեռավորություն ունի: Մինչ այսօր կատարվել են շինարարական աշխատանքներ, բայց գործարանը պահպանել է իր նախնական տեսքը:

image_1545222767_gg

Գինին մշակվել է 1941 թվականից սկսած: Գործարանը միջազգային մրցույթներում շահել է մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ։

Անհամբեր սպասում եմ վաղվա այցին…