Ազատություն

Ազատություն ասելով, ես պատկերացնում եմ համարձակություն և անկաշկանդություն: Կարծում եմ, որ ազատությունը օգնում է տնօրինել մեզ: Բոլորին պետք է ազատությունը, քանի որ նրա շնորհիվ մենք շրջապատում ավելի ազատ և համարձակ ենք դառնում:

Ազատությունը մեր իրավունքն է, որը մեզ տրվում է այն ժամանակ, երբ մենք չենք կաշկանդվում որևէ բանից:

Ահա, թե ի՞նչ եմ պատկերացնում «ազատություն» ասելով.

746a2098154a3040a05df050c5bcb4c0

Հայոց լեզու, գրականություն: 29. 01. 2020թ.

  1. Դուրս գրել գոյականներըածականները, դերանունները՝ իրենց բոլոր հատկանիշերով:

Գարնանային առավոտը խոստանում էր պայծառ և արևոտ օր։ Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում էին քարոտ արահետը և ամեն քայլափոխին փնչում։ Քրտինքից խոնավացել էր ձիերի մուգ-կապույտ վիզը։

Արահետն օձապտույտ ոլորվում էր։ Ինչքան հեռանում էինք գյուղից, այնքան ավելի խտանում էր անտառը, հանդիպում էինք հաստաբուն ծառերի, որոնց ճյուղերն իրար էին խառնվել և կախվել արահետի վրա։ Հաճախ էինք կռանում թամբից, գրկում ձիու վիզը, որպեսզի կախ ընկած ճյուղերը չքերծեին մեր դեմքը և փշերը չծակծկեին։

Գոյականներ

Առավոտը — Հասարակ, վերացական, ոչ անձ, եզակի, հայցական հոլով, որոշյալ

Օր — Հասարակ, վերացական, ոչ անձ, եզակի, ուղղական հոլով, անորոշ

Ձիերը — Հասարակ, թանձրացական, անձ, հոգնակի, հայցական հոլով, որոշյալ

Քայլերով — Հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, գործիական հոլով, անորոշ

Արահետը — Հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, հայցական հոլով, որոշյալ

Քրտինքից — Հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, բացառական հոլով, անորոշ

Վիզը — Հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, հայցական հոլով, որոշյալ

Գյուղից — Հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, բացառական հոլով, անորոշ

Անտառը — Հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, հայցական հոլով, որոշյալ

Ճյուղերը — Հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, հայցական հոլով, որոշյալ

Դեմքը — Հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, հայցական հոլով, որոշյալ

Փշերը — Հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, հայցական հոլով, որոշյալ

Ծառերի — Հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, տրական հոլով, անորոշ

Ածականներ

Գարնանային — հարաբերական ածական

Պայծառ — որակական ածական

Արևոտ — որակական ածական

Կուշտ — որակական ածական

Արագ — որակական ածական

Քարոտ — հարաբերական ածական

Մուգ — որակական ածական

Կապույտ — հարաբերական ածական

Հաստաբուն — որակական ածական

Դերանուններ

Մեր — ցուցական դերանուն

Ինչքան — հարցական դերանուն

Այնքան — ցուցական դերանուն

Իրար — փոխադարձ դերանուն

2. Բառերը ենթարկել բառակազմական վերլուծության: (Օգտվեք ածանցների տրված ցանկից):

Դպրոցը գյուղի ծայրին էր, բլրակի վրա։ Հին գերեզմանատունը դպրոցի բակն էր։ Մի ընդարձակ սենյակ էր, փայտե հասարակ նստարանների երկու շարք, դիմացի պատից գրատախտակը։ Անսվաղ պատերին ուրիշ ոչ մի զարդ չկար։ Պատուհաններին ապակու տեղ խմորով փակցրել էին յուղած թուղթ։

Դպրոց — դպիր

Սենյակ — ակ

Պատից — պատ — ից

3. Կետադրել հատվածը.

Դասերից հետո ես համարյա միշտ տանն էի: Օհան ապերը գնում էր գոմը, տավարին ապուռ տալու: Աշոտը մարագից քթոցով դարման էր կրում, պառավը վառում էր օջախը, լվանում ընթրիքի ձավարը: Օհան ապոր չոր ցախերը դարսում էի բուխարիկում, պառկում կրակի առաջ նայում, թե ինչպես են մոխրանում փայտի կտորները, ինչպես կրակի լեզվակները կայծերը թռցնում էին երդիկով։

Լրացուցիչ կրթություն

Ընթերցանություն: Վերլուծություններ