Գինու պատմությունը

Հայկական լեռնաշխարհում հնուց ի վեր զարգացած է եղել խաղողի մշակումը։ Ըստ Աստվածաշնչյան հայտնի պատմության, խաղողագործության և գինեգործության հայրենիքը Հայաստանն է։ Աստվածաշնչյան լեգենդը պատմում է, որ մարդկությունը բացահայտեց գինու համը այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որ թը։

Gandzak_Armenia_Wine

Ըստ Աստվածաշնչի, Նոյի համար խաղողից գինի պատրաստելու գաղտնիքը բացահայտեց Նոյի այծը, ով ուտելով խաղողի վայրի պտուղները հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին:

Արենու_գինու_գործարան

Հայաստանի տաք կլիման ապահովում է խաղողի քաղցր համը, որից էլ կարելի է պատրաստել բարձրորակ քաղցր գինիներ։ Հայաստանը գինեգործությամբ տարածաշրջանի առաջատար երկիրն է։ Հայաստանում արտադրված գինիները հատկապես աչքի են ընկնում ալկոհոլի բարձր պարունակությամբ:

Ճամբար 2020 / Օր երրորդ

Այսօր մենք գնացինք Կոկա Կոլայի գործարան: Դա միակ գործարանն էր Հայաստանում: Գործարանը գտնվում էր Քանաքերում: Մինչ ճամփորդելը, ես մի փոքր ուսումնասիրել էի գործարանի պատմության մասին: Այնտեղ շատ հետաքրքիր էր: Պատերի վրա փակցված էր Կոկա Կոլայի ամբողջ պատմությունը:

Մենք տեսանք այն բոլոր շշերի նմուշները, որոնք մնացել էին 1600-ական թվականներից: Մեզ ցույց տվեցին նրանց բոլոր արտադրանքների նմուշները, իսկ հետո պատուհաններից տեսանք, թե ինչպես են շշալցնում Կոկա Կոլաները, ինչպես են կպցնում պիտակները, և ինչպես են նրա քաշը որոշում: Մենք իմացանք, որ Կոկա Կոլայի անվանումն առաջացել է Կոկա ծառից:

Նրա մեջ լցնում են կարամելի ներկ, այդ պատճառով էլ նա ունի նման գույն: Ֆանտայի մեջ ավելի քիչ են լցնում կարամելի ներկը, իսկ Սպրայթի մեջ ընդհանրապես չեն լցնում: Այն օգտագործում են նաև կենցաղում՝ վերացնում է բոլոր ժանգերը: Պատճառն այն է, որ նա պարունակում է բավականին շատ քանակությամբ ֆոսֆորական թթու, որը առաջացնում է ստամոքսային հիվանդություններ, վնասելով մեր ստամոքսի պատերը: