Ազնիվ գազեր: Հետազոտական աշխատանք

Ազնիվ կամ իներտ գազեր

Իներտ գազերը քիմիական տարրեր են, որոնք կազմում են պարբերական համակարգի 8-րդ խմբի գլխավոր ենթախումբը՝ հելիում՝ He, նեոն՝ Ne, արգոն՝ Ar, կրիպտոն՝ Kr, քսենոն՝ Xe, ռադոն՝ Rn։ Իներտ գազերն այս անվանումն ստացել են իրենց քիմիական մեծ կայունության համար, որի շնորհիվ կոչվում են նաև ազնիվ գազեր։ Ազնիվ գազերն ունեն ավարտված արտաքին շերտ:

Հելիում

Հելիումը 1868 թվականին ֆրանսիացի գիտնական Ժանսենը և անգլիացի Լոկիերը արեգակի սպեկտրում հայտնաբերեցին վառ դեղին գիծ։ 1871 թվականին Լոկիերը պարզեց նաև, որ դա բնորոշ է նոր տարրին, և անվանեց հելիում, որը հունարեն նշանակում է արեգակ։

download

Նեոն

Նեոնը հայտնաբերել են անգլիացի գիտնականներ Ռամզայը և Թրավերսը 1898 թվականին: 40% նեոն պարունակող ազոտի և հելիումի խառնուրդն օգտագործվում է գովազդային լամպեր լցնելու համար։ Օդանավակայանների և նավահանգիստների փարոսներում օգտագործվում են նեոնային աղեղային լամպեր։

360dd77df70910da5b1265791205dfed

Արգոն

Արգոնը հայտնաբերել են անգլիացի գիտնականներ Ռամզայը և Ռելեն 1894 թվականին։ Արգոնը իներտ գազերից ամենատարածվածն է։ Արգոնն ստանում են հեղուկ օդի կոտորակային թորմամբ։

gettyimages-128557595

Կրիպտոն

Կրիպտոնը հայտնաբերել են Ռամզայը և Թրավերսը 1898 թվականին՝ հեղուկ օդի դժվարաեռ ֆրակցիայի սպեկտրում։ Կրիպտոնն ստանում են հեղուկ օդից։ Կիրառվում է էլեկտրավակուումային տեխնիկայում։

Krypton_discharge_tube

Քսենոն

Քսենոնը հայտնաբերել են Ռամզայը և Թրավերսը` կրիպտոնի հետ խառնուրդում: Այստեղից է առաջացել նրա անվանումը, որը հունարեն նշանակում է օտար։ Իներտ գազերից ամենաակտիվն է, որի միացություններն էլ ստացվել են առաջինը։ Քսենոնը ստանում են հեղուկ օդից։ Օգտագործվում է նաև բժշկության մեջ, գլխուղեղի ռենտգենյան հետազոտման ժամանակ՝ որպես ռենտգենյան ճառագայթների կլանիչ։

download (1)

Ռադոն

Ռադոնը հիմնականում գտնվում է մթնոլորտում, աննշան քանակներով պարունակվում է բնական ջրերում։ Ռադոնի պարունակությունը ճառագայթաակտիվ հանքանյութերում համեմատաբար մեծ է։ Այն հայտնաբերվել է ռադիումի քայքայման արդյունքում առաջացող՝ օդի հոսանքով հեռացող ճառագայթաակտիվ գազում 1903 թվականին, որին 1923 թվականին տրվել է ռադոն անունը։ Ռադոնը ճառագայթաակտիվ գազ է։

Radon-e3