Ճամբար 2020 / Օր յոթերորդ

Այսօր առավոտյան մենք համացանցից տեղեկություններ դուրս բերեցինք Ոսկեվազ գինու գործարանի մասին: Գործարանը գտնվում է Ոսկեվազ գյուղում: Այն տարբերվում է իր յուրօրինակ ճարտարապետությամբ:

Հետո ընկեր Անուշի հետ գնացինք տեսնելու ընկեր Սվետայի պատրաստած պրեզենտացիան դելֆինների մասին՝ նա մեզ ներկայացրեց տարբեր զարմանալի փաստեր կենդանիների մասին: Ինձ մոտ ամենից շատ զարմացրեց այն, որ շնաձկները վախենում են դելֆիններից:

Հաջորդ դասաժամին մենք գնացինք ընկեր Սևանի հետ դիտելու իր պատրաստած սկեչերը: Նշեմ, որ ընկեր Սևանը սիրեահայ է:

Իսկ վերջում ես, Լիլիթը և Ասյան գնացինք  քիմիայի լաբարատորիա և կատարեցինք մի քանի փորձեր: Ես ստացա ջրածին, իսկ Լիլիթը՝ թթվածին:

«Ոսկեվազ» գինու գործարան

Գործարանը գտնվում է մայրաքաղաքից ընդամենը 32 կմ հեռավորության վրա: Այն գինու զբոսաշրջության համար յուրահատուկ մի վայր է, իսկ հյուրընկալությունը ընդգծվում է հոյակապ հեղինակային ճարտարապետությամբ:

image_1545222767_gg

Գինին մշակվել է 1941 թվականից սկսած, Ոսկեհատ (խարջի) խաղողից։ «Ոսկեվազը» մշակվում է միայն Հայաստանում։ Համամիութենական ու միջազգային մրցույթներում շնորհվել է մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ։