Թարգմանություն: Ռուսերենից հայերեն: սեպտեմբերի 5

Առաջին աստիճանը դեպի Աստված

Կյանքի իմաստ փնտրողը գնաց սուրբ Ռամանուդժեի մոտ և ասաց.

— Օգնեք ինձ գտնել դեպի Աստված տանող ճանապարհը:

Ռամանուդժեն ուշադիր նայեց նրան և հարցրեց.

— Ասա ինձ, քո կյանքում երբևիցե սիրել ես որևէ մեկին:

Կյյանքի իմաստը փնտրողը պատասխանեց.

— Ուսուցիչ, ես չեմ հետաքրքրվում քաղաքական գործերով, ես փնտրում եմ դեպի Աստված տանող ճանապարհը:

— Միթե երբևիցե քո կյանքում չես սիրել որևէ կնոջ: Միթե երբեք երեխաներին չես սիրել:

— Ես ձեզ արդեն ասացի, որ ես սովորական քաղաքացի եմ: Ես մարդ եմ, որը ուզում է տեսնել Աստծուն: Ինձ չի հետաքրքրում դատարկ կյանքը և դատարկ զգացմունքները: Ես իմ կյանքում ոչ ոքի չեմ սիրել:

Ռամանուդժեն տխուր ասաց.

— Ուրեմն դու չես կարող գտնել Աստված տանող ճանապարհը: Դու հարցնում ես ինձ նրա մասին, թե ինչպե՞ս բարձրանալ ամենավերջին աստիճանը, երբ դու դեռ չես կանգնել առաջինին: Գնա և սիրիր ինչ-որ մեկին, դա կլինի քո ճանապարհի առաջին քայլը:

Թողնել մեկնաբանություն