Հայոց լեզու, գրականություն: 09. 09. 2019թ.

Այս աշխատանքը երկուշաբթի օրվա համար է։

1. Քննարկել Ավ․ Իսահակյանի ,,Արևի մոտ,, ստեղծագործությունը։

2. Կարդալ և գրավոր վերլուծել

Մի գրախոս սուտ բաներ էր գրում և տպագրում: Հորինում էր գրողների անուններ և սուտ լուրեր էր գրում նրանց մասին: Նա պատմում էր «Կարմիր ստի» մասին: Ասում էր, որ Ճապոնիայում (Նարի դարաշրջանում) հենց ստում էին, նրանց մահապատիժ էր սպասվում: Անգլերենում էլ կա մի արտահայտություն, որը կոչվում է՝ «Սպիտակ սուտ»: Նրանք ստում են հանուն փրկության: Ասում է, որ նրա ստերը պատկանում են այս տեսակին:

Սպիտակ սուտը։ Հարուկի Մուրակամի

Ես ստել այնքան էլ չգիտեմ: Սակայն առանձնահատուկ արգահատանք էլ չեմ զգում ստելու դեմ: Նույնիսկ, ասեմ՝ չզարմանաք (թեպետ հնչում է բավականին տարօրինակ)՝ մի կարգին ստել չեմ կարողանում, իսկ անվնաս խաբեությունը պաշտում եմ:

Մի ամսագիր ինձ պատվիրել էր գրախոսություն գրել: Բայց իմ մասնագիտությունը գիրք գրելն է, այլ ոչ թե գրախոսելը, ու ես հնարավորինս աշխատում եմ չդավաճանել իմ մասնագիտությանը: Հանգամանքներն այնպես էին դասավորվել, որ ես վճռեցի չհրաժարվել այդ կասկածելի առաջարկից: Քանի որ գրքեր գրախոսելը բավականաչափ տաղտկալի է, ես վճռեցի գրախոսություն գրել (շատ մանրամասն) մտացածին գրքի մասին, մի մարդու կյանքի նկարագրության, որ երբեք գոյություն չի ունեցել: Խոստովանում եմ՝ սարսափելի հմայված էի իմ գաղափարով: Նախ՝ թեպետ ուժերս պիտի ծախսեմ ճշմարտանման պատմություն գրելու վրա, խնայում եմ ժամանակը, որ պիտի կորցնեի գիրքը կարդալու վրա: Բացի այդ՝ խնայում եմ նյարդերս, որովհետև ստիպված չեմ լինի զայրանալ ՛՛այդ հիմար հեղինակի վրա, որ սատանան գիտի՝ ինչ է գրոտել»:

Երբ գրախոսությունը տպագրվեց, ես բարոյապես պատրաստ էի սպառնալիքներով («Դադարեք անամոթաբար ստել») և բողոքներով («Ամեն տեղ փնտրեցի, բայց ոչ մի տեղ չգտա այդ գիրքը») լեցուն նամակների հորձանքին: Բայց ինձ ոչ ոք չգրեց: Ոչ ոք: Ես, իհարկե, պատրաստ էի ամեն ինչի, բայց թեթևացած շունչ քաշեցի: Չեմ պնդի, որ ամսագրերում հրապարակվող գրախոսությունները ոչ ոք լուրջ չի ընդունում, բայց որոշ կասկածներ ունեմ:

Հա, հարցազրույցներն էլ կան: Հիմա ես ջանում եմ բարեխիղճ պատասխանել հարցերին, բայց երբ երիտասարդ էի ու հանդուգն, երբեմն ինձ որոշ ազատություններ էի թույլ տալիս: Օրինակ, երբ ինձ հարցնում էին, թե ի՞նչ գրքեր եմ կարդում, ես խորիմաստ բարբառում էի. «Վերջերս ես տարվել եմ Մեյձիի դարաշրջանի (1886-1912 թթ.) գրականությամբ: Հիմնականում կարդում եմ գրականության խոսակցական ուղղության սակավ հայտնի հեղինակների գործեր: Համոզված եմ, որ Սյոգո Մուտագուտիի և Գոխեյա Օսակիի գրքերը կարող են ներշնչել և ժամանակակից հեղինակներին»:

Հասկանալի է, որ Ճապոնիայում երբեք այդ անուններով գրողներ չեն եղել: Ինքս եմ նրանց հընթացս հնարել: Բայց դա ոչ ոք չգիտի: Այնպես որ, դատարկաբանության (գլխավորը՝ ասել՝ ինչ մտքովդ կանցնի, հնարավորինս համոզիչ ու առանց տևական դադարների) գործով ես վարպետ եմ: Համենայն դեպս՝ դժվարություններ երբեք չեմ ունեցել:

Ճապոներենում կա «կարմիր սուտ» արտահայտությունը: Գիտե՞ք՝ ինչո՞ւ կարմիր: Որովհետև Նարի դարաշրջանում (710-784 թթ.) նրանց, ովքեր չարամտորեն ստում էին և փչացնում իրենց շրջապատի մարդկանց կյանքը, դատապարտում էին մահապատժի: Շատ դաժան՝ դատապարտյալի բերանը միանգամից դնում էին տասներկու կարմիր բրնձաբլիթ՝ քաղցր բակլայի խորիզով, և խեղճը, չկարողանալով ծամել, խեղդամահ էր լինում: (Փաստորեն, վերոշարադրյալը «կարմիր ստի» դասական օրինակ է):

Հարցը, թե ինչու ճապոներենում սուտը կարմիր է, ինձ շատ վաղուց է զբաղեցնում: Ես արդեն տասը տարի պատրաստվում եմ պարզել այդ արտահայտության ծագումնաբանությունը, բայց անընդհատ ինչ-որ գործեր (նորից ստում եմ)։

Իսկ անգլերենում կա «սպիտակ սուտ» արտահայտությունը, որ որակում է անվնաս փչոցը կամ «սուտը հանուն փրկության» (և դա զուտ ճշմարտություն է): Կարծում եմ՝ իմ դատարկաբանությունն ամենից շատ հարևանում է ստի այդ տեսակին: Եվ ոչ մեկին չի վնասում: Լսո՞ւմ եք: Չի վնասում: Եթե բերանս փակեն մի դյուժին բրնձաբլիթով, ես հաստատ այդ կտտանքին չեմ դիմանա:

Լրացուցիչ կրթություն

Շարադրել մտքերը ստի, ստելու անհրաժեշտության, ստելու սովորության մասին

Կարծում եմ, որ վերջերս մարդիկ շատ են ստում: Թվում է, որ միայն կարող են երեք բանի համար ստեն՝ փրկության, կատակի և ինչ-որ բանի հասնելու համար: Ես նույնպես շատ եմ ստում: Բայց ավելի հաճախ ստում եմ կատակի և փրկության համար: Ասեմ, որ առանձնապես չեմ սիրում ստել, բայց ստացվում է, որ շատ եմ ստում: Ես ավելի քան վստահ եմ, որ ամեն մի մարդ մեկ անգամ գոնե ստել է իր կյանքում: Երբ դու մեկ անգամ ստես, կհասկանաս, որ քեզ շատ օգնեց և լավ բան է: Հենց այդպես էլ չհասկանալով դու շատ հեշտությամբ կստես բոլորին, ազատվելով որոշ հոգսերից և խնդիրներից: Ստելը վատ բան է: Բայց երբեմն կյանքում լինում են պահեր, որ իսկապես անհրաժեշտ է այն: Դու կարող ես ստել երբեմն, բայց ասել այն, ինչը մարդիկ կուզենային լսել: Ազնվություն ոչ բոլորն ունեն: Այն շատ թանկ բան է: Բոլորն ասում են, որը ստելը վատ է ու չի կարելի ստել: Բայց նրանք ավելի շատ ուզում են լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը: Մի ասացվածք կա, որում ասվում է. «Ստի ոտը կարճ է»: Ասացվածքի իմաստն այն է, որ սուտը երկար չի ապրի: Ով ստի, միևնույն  է բացահայտվելու է իր սուտը: Գիտեմ, որ ոչ ոք չի կարող չստել, բայց պետք է գոնե ավելի քիչ ստել: 

Ներածություն: Անհավասարաչափ շարժում: Միջին արագություն

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ, կոչվում է մեխանիկական շարժում: Մեխանիկան ունի երեք բաժին՝ կինեմատիկա, դինամիկա և ստատիկա: Կինեմատիկան մեխանիկայի այն բաժինն է, որը ուսումնասիրում է մարմինների շարժումները՝ առանց դրանց պատճառների քննարկման: Հունարեն «կինեմա» շարժում բառից: Այն մարմինը, որի չափերը կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ: Մարմինը իր շարժման ընթացքում իր հետևից թողնում է գիծ: Դա կոչվում է հետագիծ: Հետագծի երկարությունը, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում, կոչվում է մարմնի անցած ճանապարհ։ Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է: Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ, իսկ անհավասարաչափ շարժման ժամանակ մարմինը անհավաարաչափ ժամանակամիջոցում անցնում է անհավասարաչափ ճանապարհ: Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը։ Անհավասարաչափ է կոչվում այն շարժումը, որի ընթացքում հավասար ժամանակամիջոցում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ: Օրինակ՝ վայրէջք կատարող ինքնաթիռը: Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի երկարության և այդ անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է միջին արագություն: Միջին արագության բանաձևն է. Vմիջ=St (1) : Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունն անվանում են մարմնի անհավասարաչափ շարժման միջին արագություն: Ժամանակի տվյալ պահին մարմնի արագությունը կոչվում է ակնթարթային արագություն: 

Սեպտեմբերի 9-15, առաջադրանք 8-րդ դասարանի համար

Դասարանային աշխատանք

Առաջադրանք 1. Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը:

Պատմությունը մեզ օգնում է իմանալ մեր նախնիների և մեծերի մասին: Մենք ամեն օր տեղեկանում ենք օրվա լուրերի մասին, որը կարող է նաև գրանցվել պատմության մեջ: Օրինակ՝ Երբ մեկը ընտրվում է Հայաստանի նախագահ, դա գրանցվում է Հայոց պատմության մեջ: Մեր նախնիները շատ հայտնագործություններ են արել: Ամեն օր ստեղծվում է նոր տեխնոլոգիաներ: Հենց այդպես է զարգանում Երկիր Մոլորակը: Ճապոնիան շատ զարգացած է, քանի որ նրանք շատ խելացի են և պատրաստելով նոր տեխնոլոգիաներ, տարածելով ամբողջ երկրագնդով: 

Վերհիշիր նախորդ տարվա թեմաներից , հիմնավորիր ինչով է տպավորվել/Հայոց պատմություն 7-րդ դասարան, 15 նախադասությամբ/:

Վերհիշելով նախորդ տարվա անցածը՝ լրացնել բաց թողնված բառերը:

Անդրադառնալով հայ ժողովրդի համար թուրք–պարսկական պատերազմների աղետալի հետևանքներին` XVII դարի եվրոպացի հեղինակ Ժան Շարդենն արձանագրում է, որ «Աշխարհում չկա մի այլ երկիր, ուր տեղի ունեցած լինեին այդքան շատ արյունահեղ ընդհարումներ… նա (Հայաստանը) հանդիսացավ ռազմական գործողությունների թատերաբեմ Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի մղած վերջին պատերազմներում: Թուրքերը կռվում էին ամբողջ Հայաստանը նվաճելու համար, սակայն բավարարվեցին այն պարսիկների հետ բաժանելով, այդուհանդերձ, նրանք տիրեցին նրա մեծագույն մասին»:

1555 թ. Ամասիայում Օսմանյան կայսրության և Պարսկաստանի պետությունների միջև հաշտության պայմանագիր է կնքվում, համաձայն որի` թուրք–պարսկական սահմանագիծն անցնում էր Հայաստանի տարածքով: Հայաստանի արևմտյան մասն անցնում էր Օսմանյան կայսրությանը, իսկ արևելյանը՝ Իրանին:

/արևմտյան, Օսմանյան, , արևելյանը ,Սեֆյան, թուրքեր, պարսիկներ/

Հայ ժողովրդի ազատագրական պայքարի նախադրյալները/ կարդալ էջ 7-10, պատասխանել  հարցերին:

1. Ինչու՞ XVII դարի երկրորդ կեսին հայ ժողովրդի մոտ ազատագրական հույսեր արթնացան:

2. Հայաստանի ազատագրման գործին հայության ո՞ր խավերն էին մասնակցում:

3. Նշե՛ք Հայաստանի ազատագրման պայքարի ժամանակի հայտնի գործիչների:

4. Ի՞նչ նպատակով և ե՞րբ Հակոբ Դ Ջուղայեցին գումարեց գաղտնի ժողով: Ի՞նչ որոշում կայացրեց ժողովը:

5. Ո՞վ էր Իսրայել Օրին: Ինչու՞ էր նա Հայաստանի ազատագրման համար բանակցում Հովհան Վիլհելմի հետ:

6. Ե՞րբ կայացավ Անգեղակոթի ժողովը: Ի՞նչ որոշում ընդհունեց այն:

7. Ինչու՞ Հովհան Վիլհելմը Օրուն խորհուրդ տվեց օգնության խնդրանքով դիմել Ռուսաստանին: Ինչպե՞ս արձագանքեց Պետրոս 1-ը Ի. Օրու խնդրանքին:

8. Ե՞րբ է տեղի ունեցել Օրու դեսպանագնացությունը, ի՞նչ արդյունք այն ունեցավ:

9. Ո՞վ էր Գանձասարի կաթողիկոսը և ինչու՞ էր նա միացել Օրուն:

Տանը

«Իսրայել Օրին ազատագրական գործիչ»

  • Ո՞վ էր Իսրայել Օրին, նրա ծավալած գործունեությունը հայության ազատագրման հարցում, ինչ արդյունքի հասավ:

Իսրայել Օրին հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ էր: Սյունիքում և Արցախում ունենալով գաղափարակիցներ՝ նա արմատավորեց Հայաստանի ազատագրության գաղափարը նրանց մեջ։ Արդյունքում իր մահից մեկ դար անց Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսական կայսրությանը: Դեռ այն ժամանակ ազատագրված հայկական հողերի վրա այսօր կան հայկական երկու պետականություններ՝ Հայաստանի Հանրապետություն ու Արցախի Հանրապետություն։

  • Նրա անցած ուղին ներկայացրու քարտեզագրման միջոցով: