Արտազատական և խառը գեղձեր

Գոյությունն ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատական, ներզատական և խառը։ Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին: Խառը գեղձերը այն գեղձերն են, որոնք կատարում են և՛ ներզատիչ և՛ արտազատիչ ֆունկցիաներ։ Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է, որը գտնվում է ստամոքսի տակ՝ նրանից դեպի ձախ։ Ենթաստամոքսային գեղձը բաժանվում է հետևյալ մասերի՝ գլխիկ, մարմին  և պոչ: Սեռական գեղձերը խառը գեղձեր են։ Գտնվում են որովայնի խոռոչում: Նրանք սինթեզում են սեռական բջիջներ ու սեռական հորմոններ։ Թքագեղձերը բացվում են բերանի խոռոչում: Կան ինչպես մանր, այնպես էլ խոշոր թքագեղձեր։ Քրտնագեղձերը արտադրում և արտազատում են քրտինք։ Մարդն ունի 2,5 մլն քրտնագեղձեր։

Դասի հղումը՝ Արտազատական և խառը գեղձեր

Հայոց լեզու, գրականություն: 18. 09. 2019թ.

Ստուգել լրացուցիչ կրթության առաջադրանքները:

101.Կետերը փոխարինի՛ր տրված բառերովՓորձի՛ր բացատրելթե տարբեր խոսքի մասերի պատկանող այդ բառերն ինչո´վ են իրար նման:

Տանտեր, լրագրողներ, զրույց, ես, բոլորը, խոսել, պատմել:

Մեր տիեզերական այցելուն կարծես թե արդեն ընտելացել էր. բայց դեռ տանտերը խուսափում էր:

102.Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:
Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:

Ես իմ հորով հպարտանում եմ:

Բոլորով կգնանք ծաղիկներ հավաքելու: 

Ոչ մեկ տնային առաջադրանքները չի արել

Ես հասա տատիկիս տուն: 

Ես տխուր հեռացա այնտեղից: 

103.Տրված հարցական դերանունները չորս խմբի բաժանի՛ր ըստ նրաթե ո՛ր խոսքի մասին են վերաբերում:

Ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր, քանի՞, ո՞րերորդ, ինչքա՞ն, որքա՞ն, որչա՞փ, որտե՞ղ, ո՞ւր, ե՞րբ:

Գոյական

Ածական

Թվական

Կապ

Դերանուն

104.Փորձի՛ր բացատրել դերբայների նման խմբավորումը:

Ա. Անկատար`ընկնում (եմ), մեծանում (եմ): Վաղակատար` ընկել (եմ), մեծացել (եմ): Ապակատար` ընկնելու (եմ), մեծանալու (եմ): Ժխտական (չեմ) ընկնի, (չեմ) մեծանա:

Բ. Անորոշ` ընկնել, մեծանալ: Համակատար` ընկնելիս, մեծանալիս: Ենթակայական` ընկնող,մեծացող: Հարակատար` ընկած, մեծացած:

Բ խմբի բառերը չեն կարող գործածվել ոժանդակ բառերի հետ, իսկ Ա խմբի բառերը կարող են: 

105.Խոսքի մասերը խմբավորի՛ր ըստ տրված պահանջի:Դերանունները կարող ես տարբեր խմբերում գրել:

Ա. Առարկա ցույց տվող բառեր: գոյականներ են
Բ. Առարկայի հատկանիշ ցույց տվող բառեր: Ածականներ են
Գ. Գործողության հատկանիշ կամ հատկանիշի հատկանիշ ցույց տվող բառեր:են Բայ
Դ. Կապակցական նշանակություն ունեցող բառեր: Կապեր են
Ե. Վերաբերմունք արտահայտող բառեր: Վերաբերական են

106.Փորձի´ր պարզել, թե ընդգծված ածականները ո՛ր խոսքի մասիիմաստով են գործածվել:

Անվերջ սպիտակը հոգնեցրել է, ուրիշ գույների եմ ուզում նայել:
Կապույտը կբերեմ, դա քեզ շատ է սազում:
Խոսում էր աշխարհի չարից  ու բարուց:
Ավելի լավին  ու կատարյալին  է ձգտում:
Մեղավորները կանգնել էին գլխահակ ու ամոթահար:
Ամեն ինչ շատ լավ  ավարտվեց:
Շատ չար խոսեց, կարծես թե մեղադրում էր բոլորին:
Կանգնել ու մեղավոր ժպտում էր:

Բոլոր ածականները գործածվում են գոյականների տեսքով: 

107.Փորձի՛ր պարզելթե ընդգծված մակբայները ո՛ր խոսքի մասի իմաստով են գործածվել:

Արագ վազքից շնչասպառ էր լինում: Ածական
Շուտափույթ որոշումը սխալ դուրս եկավ: Ածական
Դեմառդեմ  հանդիպումը շփոթեցրեց նրան: Ածական
Օրեցօր ուշացումը նոր դժվարություններ է ծնում: Ածական
Պահակի շարունակ  փոփոխությունը կասկածելի է թվում: Գոյական, գոյական, ածական

108.Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապորտե՞ղ`որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):

Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:
Մի անգամ էլ հետ նայեց, որ իրենց տունը գտնի արդեն մշուշով ծածկված գյուղում:
Մի հաստ բաճկոն էլ վրայից  հագավ, բայց էլի մրսում էր:
Սեղանի վրա  թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:
Վրան խոսել էին քրոջ երեսից:
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:

109.Պարզի՛րթե մեկ և մի բառերը որ դեպքում են գործածվել որպես թվականորտե՛ղ որպես անորոշ  դերանուն:

Յուրաքանչյուր համայնքից մի ներկայացուցիչ էր եկել: Թվական
Խորշի լայնությունն ընդամենը մեկ մետր էր: Թվական
Մեկը լիներ, որ պատասխան տար կուտակված հարցերին: Թվական
Մի պատմություն էր, որից ոչ մեկը գլուխ չէր հանում: Թվական
Մի մարդ նրա ականջին էր հասցրել, որ նոր արշավախումբ են ուղարկում` կիսատ թողած պեղումները շարունակելու: Դերանուն
Կյանքում ամեն ինչի հասել էր, բոլոր երազանքներն իրականացել էին, ու հիմա մի ցանկություն ուներ միայն: Թվական
Մեկն էլ ասում էր, թե հենց իր նախնին է կառուցել այդ կամուրջը: Դերանուն

Հայերենում տասը  խոսքի մաս կաև բոլոր բառերըտեղավորվում են դրանց մեջԿան բառերորոնք կարող ենպատկանել տարբեր խոսքի մասերի:
Մի խոսքի մասի պատկանող բառը կարող  է գործածվել այլխոսքի մասի իմաստով (օրինակկապույտը սիրելկապակցության մեջ կապույտ ածականը գործածվել է որպեսգոյականգոյականաբար):

Կետադրել հատվածը.

վաղուց՝ շատ  վաղուց, Մինասի  ու  Թևոսի  այգիները  գտնվում  էին  իրար  կողքի: Իրենք  իսկապես  այգիներ  չէին, այլ  փոքրիկ  պարտեզներ՝ ծուռումուռ, պտղատու  և  անպտուղ  ծառերով, որոնք  իրենց  անկարգ  շարքերով  հիշեցնում  էին  իրար  խառնված  զորք: Երևում  էր, որ  տերերն  այնքան  էլ  հոգածություն  չունեն նրանց  վրա: Ծառերից  շատերն  արմատից  ու  բներից  շվակալել  էին  ու  փրչոտել, ինչպես  սանր  ու  մկրատի  երես  չտեսած: Որբի  գլուխ շատ  տեղ  ծեր  խլխլոտած  ծառերի  կողքին, անձնապաստանի  պես  իրենց  գլուխն  էին  բարձրացրել  ջահել  ծառեր, որ  կարծես  ծերերին  արհամարհելով  աշխատում  էին տեղ  անել  իրենց  և  երկինք  պարզել  դալար աճող  կատարները: Տեղ-տեղ  էլ  վայրի  պատատուկը  օձի  նման  այս  կամ  այն  ծառին  փաթաթված  ճգնում  էր  սարդի  պես  իր  շոշափուկներրը մեկնել  դեպի  հարևան  ծառը: Թեև  այսպես  անխնամ  էին  փոքրիկ  պարտեզները, բայց  արժեր  գարնանը  նայել  նրանց, երբ  կեռասենիներն  ու  խնձորենիները  փթթում  էին  ծաղիկներով  և  կանաչը  թավիշի  նման  փայլում  էր  նրանց  տակ: Իսկ  մեղուներն  անվերջ  աղմկում  էին  նրանց  ծաղկեբաժակների  մեջ: մի  կատարյալ  հարսանիք  էր  լինում  այդ  փոքրիկ  պարտեզներում: Ծառերը  նմանում  էին  պճնած  նորահարսերի, իսկ  մեղուների  անլռելի երգը  հիշեցնում  էր  հարսանեկան  հանդիսավոր  նվագածություն  և  այդ  ժամանակ,  իսկապես,  արժեր  նայել  նրանց : Ինչպես  պարտեզները  այնպես  էլ  տները  հարևանների  գտնվում  էին  իրար  կողքի: Հենց  նույն  պարտեզների  ծայրում  և  այնքան  մոտ  էին  իրար, որ  երբ  մեկի  ներսը  խոսվում  էր, լսվում  էր  մյուսի  բակում, որովհետև  թե  պարտեզները՝  և  թե  տների  բակն  իրարից  բաժանողը  մի  հասարակ  ցանկապատ  էր  փշոտ  թփերից  ու  մացառներից  շինված: Մի  հի՜ն  ցանկապատ, օ  այդ  ցանկապատը  որքան  վեճ, կռիվ  ու  գանգատ  էր  տեսել  դա, քանի  դատավոր, հաշտարար  ու  միջնորդ  էր  եկել  դրա  մոտ: Ցանկապատի  այդ  վեճը պետք  է  ասած  հին  էր:

 Լրացուցիչ կրթություն

Իմ խաղաղ երեկոն է հիմա
Տոն, որ միշտ ինձ հետ է
Երջանկությունն իմ պատկերացմամբ
Սիրում եմ, երբ…
Իրական կրթությունն իմ պատկերացմամբ

Սիրում եմ, երբ լինում եմ ընկերուհիներիս հետ: Ես նրանց շատ եմ սիրում: Ունեմ շատ ընկերուհիներ, որոնց չեմ  կարող թվարկել: Բայց իմ ամենամտերիմ ընկերուհիները մի քանիսն են: Նրանք են՝ Ասյան, Սաթինեն, Մարիաննան և Լիլիթը: Ես նրանց դեռ շատ վաղուց եմ ճանաչում: Իմ ընկերուհիների հետ շատ լավ օրեր եմ անցկացրել: Օրվա մեծ մասս ես նրանց հետ եմ անցկացնում: Այդ ընթացքում նույնիսկ չեմ հասցնում կարոտել նրանց: Ես նրանց շատ եմ վստահում: Առանց իմ ընկերուհիների ես շատ տխուր կլինեմ: Այդպիսի դեպք ինձ հետ պատահել է: Իմ բոլոր ընկերուհիները գնացել էին ճամփորդության, իսկ ես դասարանում  դաս էի անում: Ես շատ տխուր էի, որ նրանց հետ չեմ: Իսկ որ ճիշտն ասեմ, մի քիչ էլ տարօրինակ էր, որ ես իմ ընկերուհիների հետ չեմ: Ես հասկացա, որ առանց իրենց իմ օրը շատ տխուր, ձանձրալի, անհետաքրքիր և դատարկ է անցնում: Մենք միասին ենք անում մեր դասերը: Նույնիսկ չեմ կարող բառերով ասփլ, թե ինչ շատ եմ սիրում նրանց: