Սպտեմբերի 2-6 ստուգատեսային շաբաթ, անհատական աշխատաժամանակ

Այս ստուգատեսային շաբաթվա ընթացքում մենք լինելու ենք Ուզունյան Հասմիկի ջոկատում: Աշխատելու ենք միայն նախագծերով:

Սեպտեմբերի 2

Այսօր մենք աշխատելու ենք հետևյալ նախագծերով.

Ջերմոց — Բուծարան

«Ինչպե՞ս խաղողից պատրաստել տնական գինի» նախագիծ

2010-2011 թվականներին Արենի գյուղի մոտ՝ քարանձավում կատարված պեղումների ընթացքում, հնագետները հայտնաբերել են խաղողի տրորման, խմորման և պահպանման համար նախատեսված կավե անոթներ, բաժակներ և խաղողի կորիզներ, ինչն ապացուցում է, որ գինի են պատրաստել ավելի քան 6000 տարի առաջ։ Ձեզ ենք ներկայացնում տնական գինու պատրաստման մասին.

 

This slideshow requires JavaScript.

Գինեգործությունը արվեստ է, որը սովորելու համար երկար տարիներ են անհրաժեշտ։ Սակայն մեզանից յուրաքանչյուրն էլ կարող է գինի պատրաստել տնային պայմաններում։ Պարզվում է, որ տնական գինի պատրաստելն այնքան էլ բարդ գործընթաց չէ և անհրաժեշտ է միայն խաղող ու շաքարավազ, ինչպես նաև մի փոքր ջանք։ Իհարկե, լավ ըմպելիք պատրաստելու և հյուրերին զարմացնելու համար արժե դիմել այս քայլին։ Նախ և առաջ պետք է ուշադրություն դարձնել մի կարևոր կանոնի։ Օգտագործվող տարաները պետք է շատ մաքուր ու լավ չորացված լինեն, այլապես գինու մեջ սունկ կարող է առաջանալ, որն ամբողջովին կփոխի գինու համը։ Բանկաները, կաթսաները, դույլը պետք է կամ ծծումբով ծխահարել, կամ զգուշությամբ տաք ջրով լվանալ և լավ չորացնել։ Ի դեպ, մասնագետները խորհուրդ են տալիս չօգտագործել այնպիսի տարաներ, որոնց մեջ նախկինում կաթ է լցված եղել։ Տնային պայմաններում գինի պատրաստելու համար անհրաժեշտ է10կգ.խաղող եւ 2-3կգ. շաքարավազ։ Պատրաստման եղանակը՝ խաղողի տերևներն ու ճյուղերը հեռացնելուց հետո, չլվացած խաղողը պետք է լցնել էմալապատ տարայի մեջ և զգուշությամբ ճզմել խաղողը։ Հենց այդ վիճակում խաղողն անհրաժեշտ է թողնել 4-5 օր չոր և տաք պայմաններում։ Տարան պետք է ծածկել, որպեսզի խաղողի հյութը եփվի։ Այսպիսով խաղողի զանգվածը պետք է քամել և ստացված հյութի մեջ ավելացնել շաքարավազը։ Արդեն կարելի է գինին լցնել բանկաների մեջ և փակել հատուկ կափարիչներով։ Բանկաները պետք է դնել 24-25 աստիճան ջերմաստիճան և պահել մոտ 21-28 օր։

Նյութը պատրաստեցին՝ Մարիաննա Մանուկյանը և Կարինա Մանուկյանը