Մարդը և հասարակությունը

Հասարակագիտություն ասելով ես հասկանում եմ ավելի խորացված պատմություն առարկան: Բայց այդպես չէ:

Հասարակագիտություն բառի կազմությունը ներառում է «հասարակություն» և «գիտություն» բառերը և նշանակում է գիտություն հասարակության մասին: Հասարակագիտական են համարվում այն գիտակարգերն ու հարացույցերը, որոնց ուսումնասիրության օբյեկտը հասարակությունն է: Երբեմն սոցիոլոգիան նույնացնում են հասարակագիտության հետ, սակայն վերջինս ներառում է մի շարք գիտություններ, որոնք ևս ուսումնասիրում են հասարակական երևույթներն ու գործընթացները: Սակայն հասարակությունը, հանդիսանալով մարդկանց ամբողջություն, ենթադրում է, որ հասարակագիտության ուսումնասիրության առարկան իր մեջ ընդգրկում է նաև մարդուն առնչվող մի շարք հիմնահարցեր: Այսպես, հասարակագիտությունը կարելի է համարել նաև գիտություն մարդու կյանքի մասին, որը կենսագործունեթյուն է ծավալում հասարակության մեջ:

Հայոց լեզու, գրականություն: 25. 09. 2019թ.

Դժվարանալու դեպքում օգտվիր՝  Գոյական անուն    ուսումնական նյութից:

Գոյականի հոլովումը

124.Բացատրի´ր, թե ինչի՛ հիման վրա են խմբավորված գոյականները:

Ա. Երեխա, կատակ, ընկեր, դաշտ, այգի, ուղղություն:

Բ. Երեխայի(ն), կատակից, ընկերոջ(ը), դաշտով, այգում, ուղղությամբ:

Ա խմբի բառերը ուղիղ ձևով են գրված, իսկ Բ խմբի բառերը հոլոված են: 

Շարունակել կարդալ “Հայոց լեզու, գրականություն: 25. 09. 2019թ.”

Երվանդաշատ մայրաքաղաք

Երվանդաշատ, Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը։ Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին թագավորը մթա III դ վերջին, Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում։ Երվանդը արքունիքը փոխադրում է միակտուր ապառաժ բլուրի վրա, որը շրջապատում է Երասխը, կառուցում նոր մայրաքաղաք։ Նա բլուրը պարսպապատում է, պատերի մեջ դնում է պղնձյա դռներ, ներքևից մինչև դռները կառուցում երկաթե սանդուղքներ, և դրանց մեջ՝ որոգայթներ դավադիրներին բռնելու նպատակով, քաղաքին ջուր մատակարարելու համար մինչև գետի մակերևույթը, պարիսպների տակ տեղ–տեղ փորել է տալիս։ Սակայն մայրաքաղաքը տեղափոխվել է ոչ այնքան բնակլիմայական պայմաների, որքան քաղաքական անցքերի պատճառով. Արմավիրին տիրել է Արտաշեսը, ուստի Երվանդը հարկադրված էր նոր մայրաքաղաք հիմնադրել։ Երվանդաշատը մեծ քաղաք է եղել, որտեղ բացի հայերից բնակվել է նաև Տիգրան Մեծի օրոք նվաճված երկրներից գաղթեցված բնակչություն։

Երվանդաշատը 360–ական թթ կործանել են պարսից զորքերը։ Պահպանվել են Երվանդաշատի ավերակները։ Պահպանվել են պարիսպների հետքերը, փողոցների ու շենքերի փլատակները, ինչպես նաև խաչքարեր և վիմագիր արձանագրություններ։

Երվանդաշատը (կոչվել է նաև Երևանդաշատ, Մարմետ) Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքն է. հաջորդել է Արմավիրին։ Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին (մ. թ. ա. 220–201 թթ.) թագավորը Երասխ գետի ձախ ափին՝ Ախուրյանի հետ միախառնման տեղում։ Ավերակները հայտնաբերվել են այժմյան Արմավիր մարզկենտրոնից հարավ-արևմուտք՝ Բագարան և Երվանդաշատ գյուղերի միջակայքում։ Երվանդաշատի վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Մովսես Խորենացին։ Մ. թ. ա. 189 թ-ին Արտաշես Ա-ն Մեծ Հայքում իրեն թագավոր հռչակելուց հետո հիմնադրել է երկրի նոր՝ Արտաշատ մայրաքաղաքը։ Երվանդաշատը 360-ական թվականներին կործանել են Պարսից Շապուհ II արքայի զորքերը։