Ճամբար 2020: Օր հինգերորդ

Այսօր առավոտյան մեր դպրոց այցելեցին Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանցիները: Մենք նրանց հետ միասին քիմիայի լաբարատորիայում կատարեցինք մի քանի քիմիական փորձեր: Նրանց հետ միասին մենք կատարում էինք «Սովորող-սովորեցնող» նախագիծը: Ես կատարեցի մի փորձ, որով ստացա փոքրիկ հրաբուխ:

Սկզբում մի քանի գդալ լցրեցի Ամոնիումի Դիքրոմադը, մի քանի կաթիլ սպիրտը և այն այրեցի լուցկու օգնությամբ: Այն շատ հետաքրքիր տեսք ուներ: Այդպես մենք նրանց սովորեցրեցինք, թե ինչ է քիմիական երևույթը: Հուսով եմ նրանց շատ դուր եկավ:

Մեր կատարած փորձերի հղումը…

Ճամբար 2020: Օր չորորդ

Այսօր մենք մեր ջոկատավարների հետ քննարկում էինք, որ գնանք քոլեջ: Նախքան քոլեջ գնալը, մենք համացանցից տեղեկություն դուրս բերեցինք գինու պատմության մասին: Սկզբում մենք գնացինք գինու լաբարատորիա: Ընկեր Արտակի հետ մենք ծանոթացանք տարբեր սարքերի հետ, որով պատրաստում են գինի:

Մենք ընկեր Արտակին նվիրեցինք զամբյուղներ, հատուկ գինիների համար:

Հետո գնացինք կարի արհեստանոց, որտեղ մեզ ցույց տվեցին նրանց լավագույն աշխատանքները: Այնտեղ կային շատ հարմարանքներ, որպեսզի սովորեն կարել: Մեզ պատմեցին, որ մեկ տարի սովորելուց հետո նրանք դառնում են իսկական դիզայներներ:

Հետո գնացինք ընկեր Շողիկի ջերմոց: Այնտեղ կային շատ գեղեցիկ ծաղիկների, բույսերի տեսակներ: Ընկեր Շողիկը մեզ ծանոթացրեց ջերմոցի հետ: Այնտեղ կային ծովախոզուկներ և խամյակներ:

Քոլեջի երկրորդ ջերմոցը տանիքում էր: Ընկեր Շողիկի հետ մենք բարձրացանք տանիք, որտեղ ծանոթացանք տանիքի ջերմոցի հետ:

Перевод о «Кока-Коле»

В 2015 году исполняется 100 лет легендарной упаковке «Coca-Cola». Всемирно известному напитку кока-кола уже более 120 лет. Интересно, что напиток был изобретен американским фармацевтом Джоном Пембертоном как лекарственное средство «от любых нервных расстройств» и первые его порции продавался по пять центов за стакан. Мощное продвижение этого напитка на международный рынок привело к тому, что теперь он производиться и продается в более чем 200 стран мира. Каждую секунду в мире выпивают 8000 стаканов этого напитка.

2015 թվականին լրանում է Կոկա-Կոլայի լեգենդային փաթեթի 100 ամյակը: Ամբողջ աշխարհին հայտնի է Կոկա-Կոլա ըմպելիքը մոտավորապես արդեն 120 տարի: Հետաքրքիր է, որ ըմպելիքը եղել է հայտնագործված ամերիկական դեղագործի՝ Ջոն Փեմբերտոնի կողմից, ինչպես դեղամիջոցային օգնությունը «սիրելի նյարդային անհանգստությունից» և առաջինը նրա բաժնով արտադրվել է հինգ ցենտով բաժակների համար: Այդ ըմպելիքի թարմ զարգացումը միջազգային շուկային օգուտ է տվել, որ այժմ արտադրվում և վաճառվում է ավելի, 200 երկրներում: Ամեն վարկյան աշխարհում այդ ըմպելիքը խմում են 8000 բաժակ:

Գինու պատմությունը

Հայկական լեռնաշխարհում հնուց ի վեր զարգացած է եղել խաղողի մշակումը։ Ըստ Աստվածաշնչյան հայտնի պատմության, խաղողագործության և գինեգործության հայրենիքը Հայաստանն է։ Աստվածաշնչյան լեգենդը պատմում է, որ մարդկությունը բացահայտեց գինու համը այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որ թը։

Gandzak_Armenia_Wine

Ըստ Աստվածաշնչի, Նոյի համար խաղողից գինի պատրաստելու գաղտնիքը բացահայտեց Նոյի այծը, ով ուտելով խաղողի վայրի պտուղները հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին:

Արենու_գինու_գործարան

Հայաստանի տաք կլիման ապահովում է խաղողի քաղցր համը, որից էլ կարելի է պատրաստել բարձրորակ քաղցր գինիներ։ Հայաստանը գինեգործությամբ տարածաշրջանի առաջատար երկիրն է։ Հայաստանում արտադրված գինիները հատկապես աչքի են ընկնում ալկոհոլի բարձր պարունակությամբ:

Ճամբար 2020 / Օր երրորդ

Այսօր մենք գնացինք Կոկա Կոլայի գործարան: Դա միակ գործարանն էր Հայաստանում: Գործարանը գտնվում էր Քանաքերում: Մինչ ճամփորդելը, ես մի փոքր ուսումնասիրել էի գործարանի պատմության մասին: Այնտեղ շատ հետաքրքիր էր: Պատերի վրա փակցված էր Կոկա Կոլայի ամբողջ պատմությունը:

Մենք տեսանք այն բոլոր շշերի նմուշները, որոնք մնացել էին 1600-ական թվականներից: Մեզ ցույց տվեցին նրանց բոլոր արտադրանքների նմուշները, իսկ հետո պատուհաններից տեսանք, թե ինչպես են շշալցնում Կոկա Կոլաները, ինչպես են կպցնում պիտակները, և ինչպես են նրա քաշը որոշում: Մենք իմացանք, որ Կոկա Կոլայի անվանումն առաջացել է Կոկա ծառից:

Նրա մեջ լցնում են կարամելի ներկ, այդ պատճառով էլ նա ունի նման գույն: Ֆանտայի մեջ ավելի քիչ են լցնում կարամելի ներկը, իսկ Սպրայթի մեջ ընդհանրապես չեն լցնում: Այն օգտագործում են նաև կենցաղում՝ վերացնում է բոլոր ժանգերը: Պատճառն այն է, որ նա պարունակում է բավականին շատ քանակությամբ ֆոսֆորական թթու, որը առաջացնում է ստամոքսային հիվանդություններ, վնասելով մեր ստամոքսի պատերը:

 

Ազնիվ գազեր: Հետազոտական աշխատանք

Ազնիվ կամ իներտ գազեր

Իներտ գազերը քիմիական տարրեր են, որոնք կազմում են պարբերական համակարգի 8-րդ խմբի գլխավոր ենթախումբը՝ հելիում՝ He, նեոն՝ Ne, արգոն՝ Ar, կրիպտոն՝ Kr, քսենոն՝ Xe, ռադոն՝ Rn։ Իներտ գազերն այս անվանումն ստացել են իրենց քիմիական մեծ կայունության համար, որի շնորհիվ կոչվում են նաև ազնիվ գազեր։ Ազնիվ գազերն ունեն ավարտված արտաքին շերտ:

Հելիում

Հելիումը 1868 թվականին ֆրանսիացի գիտնական Ժանսենը և անգլիացի Լոկիերը արեգակի սպեկտրում հայտնաբերեցին վառ դեղին գիծ։ 1871 թվականին Լոկիերը պարզեց նաև, որ դա բնորոշ է նոր տարրին, և անվանեց հելիում, որը հունարեն նշանակում է արեգակ։

download

Նեոն

Նեոնը հայտնաբերել են անգլիացի գիտնականներ Ռամզայը և Թրավերսը 1898 թվականին: 40% նեոն պարունակող ազոտի և հելիումի խառնուրդն օգտագործվում է գովազդային լամպեր լցնելու համար։ Օդանավակայանների և նավահանգիստների փարոսներում օգտագործվում են նեոնային աղեղային լամպեր։

360dd77df70910da5b1265791205dfed

Արգոն

Արգոնը հայտնաբերել են անգլիացի գիտնականներ Ռամզայը և Ռելեն 1894 թվականին։ Արգոնը իներտ գազերից ամենատարածվածն է։ Արգոնն ստանում են հեղուկ օդի կոտորակային թորմամբ։

gettyimages-128557595

Կրիպտոն

Կրիպտոնը հայտնաբերել են Ռամզայը և Թրավերսը 1898 թվականին՝ հեղուկ օդի դժվարաեռ ֆրակցիայի սպեկտրում։ Կրիպտոնն ստանում են հեղուկ օդից։ Կիրառվում է էլեկտրավակուումային տեխնիկայում։

Krypton_discharge_tube

Քսենոն

Քսենոնը հայտնաբերել են Ռամզայը և Թրավերսը` կրիպտոնի հետ խառնուրդում: Այստեղից է առաջացել նրա անվանումը, որը հունարեն նշանակում է օտար։ Իներտ գազերից ամենաակտիվն է, որի միացություններն էլ ստացվել են առաջինը։ Քսենոնը ստանում են հեղուկ օդից։ Օգտագործվում է նաև բժշկության մեջ, գլխուղեղի ռենտգենյան հետազոտման ժամանակ՝ որպես ռենտգենյան ճառագայթների կլանիչ։

download (1)

Ռադոն

Ռադոնը հիմնականում գտնվում է մթնոլորտում, աննշան քանակներով պարունակվում է բնական ջրերում։ Ռադոնի պարունակությունը ճառագայթաակտիվ հանքանյութերում համեմատաբար մեծ է։ Այն հայտնաբերվել է ռադիումի քայքայման արդյունքում առաջացող՝ օդի հոսանքով հեռացող ճառագայթաակտիվ գազում 1903 թվականին, որին 1923 թվականին տրվել է ռադոն անունը։ Ռադոնը ճառագայթաակտիվ գազ է։

Radon-e3

Սեղանի մակերեսը

Սեղանի երկու հիմքերը զուգահեռ են, հետևաբար, նրանց միացնող ուղղահայացը սեղանի բարձրությունն է: Սովորաբար բարձրությունը տանում են գագաթից, կամ անկյունագծերի հատման կետով:
Բարձրությամբ և անկյունագծով սեղանը բաժանվում է երեք եռանկյունների: Սեղանի մակերեսը հաշվում ենք, որպես այդ եռանկյունների մակերեսների գումար:
SABCD=SABD+SDBCSABCD=AD⋅BE2+BC⋅DF2=AD⋅BE2+BC⋅BE2=AD+BC⋅BE2
Եթե սեղանի զուգահեռ կողմերը (հիմքերը) նշանակենք a և b, իսկ բարձրությունը՝ h, ապա՝
Sսեղան=a+b2⋅h

Շեղանկյան մակերեսը

Շեղանկյան անկյունագծերը փոխուղղահայաց են և հատման կետով կիսվում են: Շեղանկյունը բաժանվում է չորս հավասար ուղղանկյուն եռանկյունների:
SABCD=4SABO=4BOAO2=2BOAO
Շեղանկյան մակերեսի բանաձևը՝
Sշեղանկյուն=d1d2 / 2
Այս բանաձևը մնում է ուժի մեջ ցանկացած քառանկյան համար, որի անկյունագծերը փոխուղղահայաց են:
Քանի որ քառակուսու անկյունագծերը հավասար են, ապա նրա մակերեսը որոշելու համար բավական է ունենալ անկյունագծերից մեկի երկարությունը՝
Sքառակուսի=d2 / 2

Եռանկյան մակերեսը

Զուգահեռագծի մակերեսը հավասար է նրա կողմի և նրան տարված բարձրության արտադրյալին:
B և C գագաթներից տանենք բարձրություններ AD կողմին:
ABE և DCF ուղղանկյուն եռանկյունները հավասար են (հավասար ներքնաձիգներ՝ զուգահեռագծի հանդիպակաց կողմերը, և հավասար էջեր՝ հեռավորությունները զուգահեռ ուղիղների միջև):
ABCD զուգահեռագիծը և EBCF ուղղանկյունը հավասարամեծ են՝ ունեն հավասար մակերեսներ, քանի որ բաղկացած են հավասար պատկերներից:
SABCD=SABE+SEBCDSEBCF=SEBCD+SDCF
Հետևաբար, զուգահեռագծի մակերեսը կարելի է հաշվել` հաշվելով ուղղանկյան մակերեսը՝
SEBCF=BEBCSABCD=BEBC=BCAD
Եթե a-ով նշանակել կողմը, իսկ h-ով բարձրությունը, ապա՝ S
զուգահեռագիծ=ah

Շեղանկյուն

Շեղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր կողմերը հավասար են:
Քանի որ շեղանկյունը զուգահեռագիծ է, ապա այն ունի զուգահեռագծի բոլոր հատկությունները:

1. Շեղանկյան հանդիպակաց կողմերը հավասար են՝ AB=BC=CD=AD (քանի որ հավասար են բոլոր կողմերը):

2. Շեղանկյան հանդիպակաց անկյունները հավասար են՝ A=CB=D:
3. Շեղանկյան անկյունագծերը հատման կետով կիսվում են՝ BO=ODAO=OC
4. Շեղանկյան կողմին առընթեր անկյունների գումարը 180° է՝ A+D=180°