Հայոց լեզու, գրականություն: 18. 12. 2019թ.

  1. Ուղղիր սխալները.

Մի անգամ՝ ուշ երեկոյան Ռեզերֆորդը մտավ լաբորատորիա:
Թեև ուշ էր, բայց նրա բազմաթիվ աշակերտներից մեկը հակված էր գործիքների վրա ու ինչ-որ բան էր անում:

-Ի՞նչ եք անում այսքան ուշ, — հարցրեց գիտնականը:

-Աշխատում եմ, — պատասխանեց աշակերտը:

Ռեզերֆորդը զարմացավ, թե ինչո՞ւ, ցերեկն ի՞նչ էիք անում:

Աշակերտը պատասխանեց.

-Ցերեկն էլ եմ աշխատում:

-Վաղ առավոտյան է՞լ եք աշխատում, — հարցրեց գիտնականը:

-Այո՛, պրոֆեսոր, — հաստատեց աշակերտը, հայտնի գիտնականի շուրթերից գովեստի խոսքեր լսելու հույսով:

Ռեզերֆորդը մռայլվեց ու զայրացած հարցրեց.

-Իսկ ե՞րբ եք մտածում:

2. Կետադրի՛ր:

Պլատոնի Ատլանտիդան՝ ամենազարմանալի ու հանելուկային լեգենդներից մեկը ավելի քան երկու հագար տարի հուզում է մարդկությանը: Երկուսուկես հազարամյակ շարունակ վեճեր և ծավալվում Ատլանտիդսւյի՝ այդ առեղծվածային «երկրի» շուրջ, որտեղ հավանաբար պետք է փնտրել Արեելքի և Արևմուտքի խոշորագույն քաղաքակրթությունների արմատները: Սակայն այդ հեռավոր անցյալում, Հին Եգիպտոսի պատմության առաջին հայտնի շրջանից էլ  4-5 հազարամյակ առաջ ամեն ինչ անէանում է անգիտության մշուշում: Այդտեղ թափանցելը դեռևս անհնարին է օվկիանոսների ստորջրյա խորությունները, նույնիսկ քսանմեկերորդ դարի նախաշեմին շարունակում են մնալ մեր մոլորակի ամենաթույլ ուսումնասիրված բնագավառներից: Սակայն հետազոտությունների շրջանակը աստիճանաբար նեղանում է, քանի որ ծովային երկրաբաններն ավելի ու ավելի ակտիվորեն են թափանցում: Այնտեղ գլխավորն, իհարկե, դեռ առջևում է, չնայած Ատլանտյան օվկիանոսի երկրաբանական տարեգրության որոշ էջեր արդեն ընթերցված են: Պլատոնը գրում է, որ Ատյանտիդայի մասին լսել է իր պապից՝ Կրիտիոսից, իսկ վերջինս՝ «իմաստունների իմաստուն»: Սոլոնից դարավոր գաղտնիքը Սոլոնին են հաղորդել Նեղոսի դելտայում գտնվող Սաիս քաղաքի քուրմերը, դեռևս մ. թ. ա. վեցերորդ դարում: Սաիսի տաճարում պահպանված քրմական գրքերում գրառումներ են եղել մարդկության պատմության վաղեմի իրադարձությունների վերաբերյալ, որոնց մասին Հելլադայում չգիտեին կամ գուցե արդեն մոռացել էին: Այնտեղ եղել են գրառումներ նաև Հերակլեսյան սյուներից այն կողմ գտնվող ատլանտների հզոր տերության՝ Ջիբրալթարի նեղուցի, ատլանտների ու հին հելլենների միջև եղած պատերազմների, Ատլանտիդայի կործանման մասին:

Լրացուցիչ կրթություն

Գրեք ընթերցանության նյութերի մասին ձեր հիմնավորված կարծիքը և հեղինակի ասելիքը:

Ավելի վատ: Ժակ Պրևեր

Պետք չէ բոլորին գնահատել արտաքին տեսքով, քանի որ նա կարող է շատ բարի և  լավատես լինել: Ես համաձայն եմ ստեղծագործության ասելիքի հետ: 

Առավոտյան նախաճաշ: Ժակ Պրևեր

Պետք չէ վտանգի տակ դնել ձեր առողջությունը: Ստեղծագործության մեջ, կերպարներից մեկը ծխախոտով և սուրճով նախաճաշեց և դուրս եկավ տանից: 

Հայոց լեզու, գրականություն: 25. 11. 2019թ.

  1. Քննարկում ենք Ռոբերտ Շեքլիի «Ձկնորսական սեզոն» պատմվածքը:
  2. Փոխադրել հատվածը:

բ/ե՛լ սերմանահան սերմանել. եւ ի սերմանելն իւրում, էր որ անկաւ առ
ճանապարհաւ, եւ եկն թռչուն երկնից՝ եւ եկե՛ր զնա: Եւ այլն անկաւ յապառաժի, ուր ո՛չ գոյր հո՛ղ բազում, եւ վաղվաղակի՛ բուսաւ: Առ ի չգոյէ՛ հիւթոյ երկրին՝ ի ծագել արեւուն տապացա՛ւ, եւ զի ո՛չ գոյին արմատք՝ չորացաւ: Եւ այլն անկաւ ի մէջ փշոց, եւ ելին փուշքն եւ հեղձուցին զնա: Եւ այլն անկաւ յերկի՛ր բարի, եւ տայր պտո՛ւղ. էր՝ որ հարիւաւո՛ր, եւ էր՝ որ վաթսնաւո՛ր, եւ էր՝ որ երեսնաւո՛ր: Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցէ՛

Սերմնացանը ելավ սերմ ցանելու, և իր սերմանելու ժամանակ սերմը ընկավ ճանապարհին: Երկնքից թռչունը եկավ և կերավ այն: Եւ այլն անկաւ յապառաժի, որտեղ հող չկար, բայց անմիջապես բուսնեց: Հողում հյութ չլինելու պատճառով, արևը ծագեց և տաքացավ, արմատները չգոյատևեցին և չորացան: Մեջը փուշ ընկավ, դարձավ փուշ և խեղդեց նրան: Ընկավ լավ հողի մեջ և հարյրուրավոր, վաթսունավոր, երեսունավոր պտուղներ տվեց: Ով ունի լսելու ականջ, նա կլսի: 

Հայոց լեզու, գրականություն: 27. 11. 2019թ.

1.Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: 

Բոլոր մարդիկ վազում էին հոսանքի ուղղությամբ:

Ոչ մի մարդ չէր վազում հոսանքի ուղղությամբ: 

Այդպիսի երևույթները բավականին հաճախ են նկատվում:

Այդպիսի երևույթները բավականին հաճախ չեն նկատվում:

Լիովին հնարավոր է ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:

Լիովին հնարավոր չէ ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:

Քամին դեռ փչում էր:

Քամին դեռ չէր փչում: 

Ինչ—որ մեկը լուսամուտներին թուղթ էր կպցրել:

Ոչ ոք լուսամուտներին թուղթ չէր կպցրել:

Պատերազմը քայքայել էր ամբողջ տնտեսությունը:

Պատերազմը չէր քայքայել ամբողջ տնտեսությունը:

Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են միայն գարնանը:

Այստեղ տարվա բոլոր տեղումները միայն գարնանը չեն լինում:

2. Տրված նախադասությունները դարձրո´ւ հաստատական: 

Ոչ մի հնար նրան չէր օգնի կրճատելու ժամանակը:

Ամեն հնար կօգնի նրան կրճատելու ժամանակը: 

Ոչ մի առագաստանավ քամուն հակառակ շարժվել չի կարող:

Բոլոր առագաստանավերը քամուն հակառակ շարժվել կարող են: 

Ոչ ոք զբոսնելու ցանկություն չուներ:

Բոլորը զբոսնելու ժամանակ ունեին: 

Միջատներին իբր թունավորող այդ դեղը բոլորովին վնաս չէր տալու այլ կենդանի էակների:

Միջատներին թունավորող այդ դեղը բոլորովին վնաս էր տալու այլ կենդանի էակների:

Այդ փաստարկներն ամենևին չհամոզեցին մարդկանց:

Այդ փաստարկներն ամենևին համոզեցին մարդկանց:

Ոչ մեկը հիացած չէր այդ փոշով:

Բոլորը հիացած էին այդ փոշով: 

Վաղուց ոչինչ չենք լսել այդ մասին:

Վաղուց ամեն ինչ լսել ենք այդ մասին:

3. Անցյալ ժամանակով դրված բայերը դարձրու ներկա ժամանակով բայեր:

1891 թ. Սիամում (Թաիլանդ) ծնվեցին աշխարհին մինչ այդ անհայտ արատով երկվորյակներ, որոնք մարմնով իրար կպած էին: Ֆիզիկական բոլորովին նույնատիպ արատը նրանց դարձրել էր անբաժանելի:
Մասնագետները, թերթերը գրեցին այդ չտեսնված ու չլսված երեույթի մասին, և հիվանդությունը քաղաքի անունով էլ կոչեցին` «սիամի երկվորյակներ»: Սակայն հարցը դրանով չփակվեց: Բժշկական արտահայտությունը դարձավ նաև զանազան համեմատությունների ու փոխաբերությունների հիմքը: Ընդհանրապես, երբ հարկ եղավ նշելու երկու արարածների հար և նմանությունը, իսկույն ասացին. «Կարծես սիամի երկվորյակներ լինեն»:

Ծնվեցին — ծնվում են

Կպած էին — կպնում են

Դարձրել էր — դարձնում է

Գրեցին — գրում են

Կոչեցին — կոչում են

Չփակվեց — չի փակվում

Դարձավ — դառնում է

Եղավ — լինում է

Ասացին — ասում են

4.Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանիԸնղգծի՛ր այն ածականներըորոնք համեմատուության աստիճան չեն կարող ունենալ:

Ո՞վ է հեշտ վազում` գե՞ր, թե՞ նիհար մարդը: Այս պարզ հարցով զբաղվեցին ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի բազմաթիվ գիտնականներ: Հետազոտվեցին տարբեր քաշի վազողներ` իրենց հետ տանելով տասնհինգ կիլոգրամ ծանրություն: Պարզվեց, որ որքան մեծ է մարմնի քաշը, մարդն այնքան մեծ արագություն է զարգացնում, իսկ էներգիայի ծախսը, ընդհակառակը, փոքր է լինում:
Անգլիական մի ընկերություն կառուցել է թեթև մեկտեղանի ինքնաթիռ, որն էժան է, քան ավտոմեքենաների մեծ մասը: Ինքնաթիռը թեթև է, ընդամենը հիսունհինգ կիլոգրամ: Նրա մեծ արագությունը ժամում 145 կիլոմետր է:

Հեշտ — ավելի հեշտ, ամենահեշտ

Գեր — ավելի գեր, ամենագեր

Նիհար — ավելի նիհար, ամենանիհար

Պարզ — ավելի պարզ, ամենապարզ

Մեծ — ավելի մեծ, ամենամեծ

Փոքր — ավելի փոքր, ամենափոքր

Թեթև — ավելի թեթև, ամենաթեթև

Էժան — ավելի էժան, ամենաէժան

Լրացուցիչ կրթություն

Քննարկիր և հիմնավորված գրիր տվյալ առակի վերլուծությունը այնպես, որ շարադրություն ստացվի:

Երբեմն մարդիկ ուզում են լսել այն, ինչը նրանց դուր է գալիս և հաճելի է: Ամեն ինչ ոչ թե կախված է նրանից, թե ինչ կասես, այլ նրանից, թե ինչպես կասես: Ես համաձայն եմ այս մտքի հետ: Ոչ ոքին դուր չի գա լսել վատ և տհաճ բաներ: Դու կարող ես վատ նորությունը այնպես փոխել, որ բոլորին հաճելի լինի լսելը: 

«Ամեն ինչ կախված է քո ասելու ձևից»: Այս միտքը շատ ճիշտ է: Դու քո մտքերը ձևակերպիր այնպես, որպեսզի բոլորին դուր գա: 

Ոչ մեծ տարբերություն                                                                                          

Արևելքի տիրակալներից մեկը երազ է տեսնում. իբր թե  մեկը մյուսի հետևից ընկնում են նրա բոլոր ատամները: Նա վախեցած իր մոտ է կանչում պալատական երազահաններին: Նրանք լսում են և ասում.                                           — Տե′ր, երազն այն մասին է զգուշացնում, որ շուտով դու կկորցնես քո բոլոր հարազատներին:
Տիրակալը բարկանում է և հրամայում խեղճին բանտ նետել: Հետո կանչում է ուրիշ երազահանի :Նա լսում է երազը, մի փոքր մտածում և ասում.
— Տե´ր իմ, երազն այն մասին է պատմում, որ դու ավելի երկար կապրես, քան  քո բոլոր հարազատները:
Տիրակալն անասելի ուրախանում է և առատորեն վարձատրում երազահանին՝ լավ կանխատեսման համար: Պալատականները շատ էին զարմացել.
— Չէ՞ որ դու նրան ասացիր նույն բանը ,ինչ որ այն խեղճ նախորդը: Բայց ինչո՞ւ նա խիստ պատժվեց, իսկ դու պարգևատրվեցիր,_ հարցրին նրանք:
Հետևեց պատասխանը.
— Մենք երկուսս էլ միանման մեկնաբանեցինք երազը: Բայց ամեն ինչ կախված  չէ նրանից, թե ինչ կասես, այլ նրանից, թե ինչպես կասես:

Անասնաֆերմա։ Ջորջ Օրուել: Մաս3-րդ

  1. Կարդալ հատվածը և անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրել:

Ներածել — ներմուծել

  1.  Ո՞րն էր այս հատվածի մեջ ձեզ համար ամենակարևոր միտքը: Ձեր բառերով շարադրեք:

«Դժվարություններ կային՝ չէ՞ որ գործիքները նախատեսված էին մարդու համար, ոչ թե անասունների, եւ այն փաստը, որ նրանցից ոչ մեկն ի վիճակի չէր կանգնել՝ հետեւի ոտքերի վրա, մեծ թերություն էր ներկայացնում։ Բայց խոզերն այնքան խելացի էին, որ ամեն դժվարությունից գտնում էին համապատասխան ելքը»։ Կարծում եմ, որ այս հատվածը ամենակարևորն էր: Իմաստն այն էր, որ եթե մարդ ցանկություն ունենա, անպայման կկարողանա հասնել նպատակին: Պետք է լինել նպատակասլաց: 

Շարունակել կարդալ “Անասնաֆերմա։ Ջորջ Օրուել: Մաս3-րդ”

Իրան

  1. Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  2. Բնութագրեք Իրանի աշխարհագրական դիրքը:

Իրանը հյուսիսից եզերում է Արաքս գետը, Կասպից ծովը և Աթրեք գետը, հարավից՝ Պարսից և Օմանի ծովածոցերը, արևմուտքից՝ Զագրոսի, արևելքից՝ արևելաիրանական լեռնային համակարգերի հողմահայաց ստորոտները

  1. Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:

Կարծում եմ, որ մեծ դեր ունի, քանի որ հարուստ է օգտակար հանածոներով՝ նավթ, բնական գազ, մետաղային պաշարներ և շինանյութեր: 

  1. Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Իրանի զարգացման նախադրյալներն են՝ նաֆթը, գազը, օգտակար հանածոները և այլն: 

Հիվանդություններ

Հիվանդությունները լինում են երկու տեսակի՝ բնածին և ձեռք բերովի: Հիվանդությունների այն խումբը, որոնց պատճառը միկրոբներն են, կոչվում է վարակիչ:

Որպեսզի առաջանա վարակիչ հիվանդություն, պարտադիր է երեք պայման.

  • Հիվանդության հարուցիչ — վիրուսներ, սնկեր, բակտերիաներ
  • Փոխանցվող ճանապարհ — օդակադիլային, արյունային, ջրային, սննդային
  • Ընկալունակ օրգանիզմ

Հիվանդությունը զարգանում են մի քանի փուլերով.

  • Գաղտնի շրջան
  •  Հիվանդության նշանների ծաղկման շրջան
  • Հիվանդության ավարտ

Առողջացումից հետո մնում իմունիտետ: Դա կարող է լինել կայուն կամ ժամանակավոր իմունիտետ:

Վարակիչ հիվանդությունները կանխելու համար օգտագործում են պատվաստանյութեր:

Christmas story

There was a boy. He did not believe in the New Year magic. He made everyone forget the New Year because it was a bad holiday. One time, when her sister wrote a letter to Santa Claus, she said:

— You are writing a letter, but there is no Santa Claus.

-If you believe, it will definitely be.

That night Santa Claus visited them. He was a fake Santa Claus. Just mom and dad had called to make everyone happy. But the boy, realizing that he was a fake Santa Claus, told his sister:

— And you believe that he is the real Santa Claus?

— I don’t know if it’s true or fake. I know one thing well. You can make people happy, but it won’t work for you.

— What?

— You have ruined everything. I knew very well that he was a fake Santa Claus. I was just silent so no one would be sad.

Poèmes du nouvel an / Traduction / Նոր տարվա բանաստեղծություններ / թարգմանություն

Սա Սուրբ Ծնունդ է, շուտով Սուրբ Ծնունդ է

Սա Սուրբ Ծնունդ է, շուտով Սուրբ Ծնունդ է

Երկնքում աստղերը,

Տանիքները սպիտակ են, ամեն մի հատվածում

Ձմեռը սպիտակ աստեղերն է շարում:

 

Շուտով դեկտեմբերին կգա Սուրբ Ծնունդը,

Երկնքում աստղերը,

Եվ Երկրի վրա ամեն ինչ փայլում է,

Հրապարակները, փողոցները, ցուցափեղկերը:

Սա Սուրբ Ծնունդ է, շուտով Սուրբ Ծնունդ է !

 

Քաղցր գիշեր

Քաղցր գիշեր, սպիտակ գիշեր

Այսօր Սուրբ Ծնունդ է,

Եվ մինչև ուրախ զանգերը,

Այն ամփոփում է երկինքը,

Ծղոե տանիքի տակ,

Մեր սիրտը երջանիկ է:

 

Կանաչ եղևնին այնքան գեղեցիկ է զարդարված,

Ով ժպտաց, ձեռքերը փակելով

Լույսերը և արծաթե մազերի,

Մեղմ մարող կրակի մոտ,

Նրա հետ բերեց այնքան ուրախություններ,

Երեկոյան իջել է ներքև:

Թուրքիա

  1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  2. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիան միջմայրցամաքային պետություն է Եվրասիայի հարավարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Անատոլիայում, իսկ մի փոքրիկ հատված նաև Հարավարևելյան Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու վրա: 

  1. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:

Կարծում եմ, որ Թուրքիան շատ մեծ դեր ունի Հարավ Արևմտյան Ասիայում, քանի որ այն հարուստ է քրոմի և մանգանի պաշարներով: 

  1. Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:

Թուրքիայի զարգացման նախադրյալներն են՝ ռեսուրսները, օգտակար հանածոները, գյուղատնտեսությունը, կլիման և այլն: