Անցած ֆրանսերենի դասաժամին մենք որոշեցինք պատրաստել ֆրանսիական կրեպ: Հաջորդ դասին պարագաները գնեցինք, որպեսզի պատրաստենք: Մեզ անհրաժեշտ էր.
- Բանան
- Նրբաբլիթ
- Շոկոլադ
- Կիվի
- Մոշ
Մենք սկզբում երկու նրբաբլիթ դրեցինք իրար վրա և վրան քսեցինք շոկոլադը: Հետո ըստ ցանկության վրան լցրեցինք բանանը, մոշը և կիվին: Փաթաթաթեցինք այդ ամենը իրար վրա: Իսկ վերջում ճաշակեցինք: Այն շատ համեղ էր ստացվել: Բոլորին դուր եկավ:
Մթերքներից մի քիչ ավելացել էր: Մենք որոշեցինք մնացածը հյուրասիրել ուսուցիչներին: Նրանց նույնպես դուր եկավ: