Домашнее заданиe / 05. 12. 2019г.

Домашнее задание: прочитай текст и в классе выскажи свое мнение о прочитанном

Антуан де Сент-Экзюпери «МОЛИТВА»

Господи, я прошу не о чудесах, а о силе каждого дня. Сделай меня наблюдательным и находчивым. Научи меня правильно распоряжаться временем моей жизни, чтобы отличать первостепенное от второстепенного. Помоги мне понять, что мечты не могут быть помощью. Ни мечты о прошлом, ни мечты о будущем. Помоги мне быть здесь и сейчас и воспринять эту минуту как самую важную. Убереги меня от наивной веры, что все в жизни должно быть гладко. Подари мне ясное сознание того, что сложности, поражения, падения и неудачи являются лишь естественной составной частью жизни, благодаря которой мы растем и зреем.

Ты знаешь, как сильно мы нуждаемся в дружбе. Дай мне быть достойным этого самого прекрасного и нежного Дара Судьбы. Убереги меня от страха пропустить что-то в жизни. Дай мне не то, чего я себе желаю, а то, что мне действительно необходимо.
Научи меня искусству маленьких шагов….

 

Հենաշարժիչ համակարգ, բաժինները կառուցվածքը, ոսկրերի աճը։

Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հետևյալ ֆունկցիաները`
  •  Հենարանային
  •  Պաշտպանական
  •  Տեղաշարժման
  •  Արյունաստեղծ
Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքերը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։
Ոսկրահյուսվածք
Կմախքի ոսկրերը կազմված են ոսկրահյուսվածքից, որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։ Այն կազմված է ոսկրաբջիջներից, օրգանական ու անօրգանական միացություններ պարունակող միջբջջային նյութից, որը կազմում է ոսկրահյուսվածքի 2/3-ը։ Այն պինդ է և ամուր, օժտված է մեխանիկական բարձր հատկություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։ Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր, նրանում մշտապես կատարվում է ոսկրի քայքայում և ստեղծում։
Ոսկրերի կառուցվածքը և տեսակները
Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր, արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։ Շրջոսկրի տակ գտնվում է հոծ ոսկրահյուսվածքը, իսկ դրա տակ՝ սպունգանման ոսկրահյուսվածքը: Վերջինս կատարում է արյունաստեղծ ֆունկցիա:

 

Հայոց լեզու, գրականություն: 05. 12. 2019թ.

1. Հատվածից դուրս գրիր հետևյալ դերբայները.

Անորոշ — ել, ալ-
Համակատար — ելիս, ալիս —
Հարակատար — ած —
Ենթակայական — ող —
Անկատար — ում (եմ) —
Կատարելի — ելու, ալու (եմ) —
Վաղակատար — ել (եմ) —
ժխտական — (չեմ) ի, ա –

Քաղաքամայր Վաղարշապատից Դվին տանող այն մեծ ճանապարհով, որ շինել էր Խոսրով թագավորը, և փարսախների նշանասյուներով, ձի հեծնելու պատվանդաններով բարեկարգել Արշակ Բ-ը, գնում էին երկու հայ գուսան՝ նվագարանները կաշվե փոկերով ուսերից կախած։

2.Հատվածից դուրս գրիր գոյականները՝ նշելով հոլովները։

Մեկը միջահասակ, տարեց մարդ էր՝ ձեռքին փայտե գավազան, ալեխառն գլխով ու մորուսով, որ թզաչափից ավելի իջնում էր կրծքին, տալով նրան հանգիստ ու պատկառելի կերպարանք, մյուսը միջակից բարձր թասակով երիտասարդ էր՝ թուխ ու թավ մազերով, բայց աչքերը փակ, և այդ պատճառով քայլում էր իր տարեց ուղեկցին թևանցուկ ու հաճախ գայթելով։

Մարդ — ուղղական

Ձեռքին — տրական

Գավազան — ուղղական

Գլխով — գործիական

Մորուսով — գործիական

Կրծքին — տրական

Կերպարանք — ուղղական

Թասակով — գործիական

Մազերով — գործիական

Աչքերը — ուղղական

Ուղեկցին — տրական

3. Հատվածից դուրս գրիր ածականները՝ նշելով տեսակները, համեմատության աստիճանները։

Երկուսի հագին էլ հնամաշ հագուստներ էին, եթե չասենք ցնցոտիներ, մինչև ծնկները հասնող կարճ կապաները, որ պատռված էին շատ տեղերից, և կարկատած, վարտիսները, որոնց ծայրերը հավաքել էին բրդե գուլպաների մեջ, տրորված-ճմրթված էին ու փոշոտ, ինչպես և այծակաշուց կարած բարակ ու հին մույկերը, ինչ որ ցույց էր տալիս, թե նրանք վաղուց հագուստ չէին հանել կամ երկար ճանապարհ էին կտրել այդ հագուստներով։

Հնամաշ — ավելի հնամաշ, ամենահնամաշ

Կարճ — ավելի կարճ, ամենակարճ

Պատռված — ավելի պատռված, ամենապատռված

Շատ — ավելի շատ, ամենաշատ

Կարկատած — ավելի կարկատած, ամենակարկատած

Բրդե — չունի

Տրորված — ավելի տրորված, ամենատրորված

Ճմրթված — ավելի ճմրթված, ամենաճմրթված

Փոշոտ — ավելի փոշոտ, ամենափոշոտ

Բարակ — ավելի բարակ, ամենաբարակ

Հին — ավելի հին, ամենահին

 

Լրացուցիչ կրթություն

Կարդալ և քննարկել Վիլյամ Սարոյանի «Ցուրտ օրը», պատմվածքը։

Հեղինակը ներկայացնում էր ցուրտը, որը խանգարում էր ստեղծագործել: Նա պատմում էր օրվա եղանակի իրադարձությունների մասին: Այս հատվածը կարդալուց հետո, կարծում եմ, որ նա շատ անկեղծ է ներկայացնում իրավիճակը: «Չկարծեք, թե նստած եմ մի սքանչելի ու տաք սենյակում, ինչպես ասում են՝ արևոտ Կալիֆոռնիայում, ու բաներ եմ հորինում ցրտի մասին»: