Նոյեմբերի 25-30, առաջադրանք, 8-րդ դասարան

Դասարանական -Հայկական Մարզը: 1836թ.-ի եկեղացական կանոնադրությունը:/Հայոց պատմություն, էջ 36-38/
Տանը
Ռուսաստանի և Թուրքիայի միջև XVII–XIX դարերում մղվել է շուրջ 10 պատերազմ Սև ծովում ու հարակից շրջաններում գերիշխանություն հստատելու համար: Կովկասյան ռազմաճակատի գործողությունները հիմնականում տեղի են ունեցել Հայաստանում:

Արևմտյան Հայաստանը  19-րդ դարի առաջին կեսին /դասագիրք էջ 38-42 պատմել/

  • Ներկայացրու 19-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումները, օգտ.քարտեզից/

Արևմտյան Հայաստանի սահմանները ձգվում էին մինչև պատմական Փոքր Հայք՝ Անտիտավրոսի լեռներ, հարավում՝ Հյուսիսային Միջագետք, հյուսիսում՝ Պոնտական լեռներ։ Երկիրը վարչականորեն բաժանված էր 7 փաշայությունների կամ էյալեթների (նահանգ)

  • Էրզրումի (Կարին)
  • Վանի
  • Կարսի
  • Բայազետի
  • Չըլդրի (Ախալցխա)
  • Դիարբեքիրի
  • Սվազի (Սեբաստիա)

Սրանք իրենց հերթին բաժանված էին սանջակների (գավառ), սանջակները՝ կազաների (գավառակ), կազաները՝ գյուղախմբերի։ Կիլիկյան Հայաստանը բաժանված էր Ադանայի և Մարաշի փաշայությունների, Սասունը, Շատախը, Մոկսը, Սավուրը, Իսյանը, Խնուսը, Մանազկերտը, Զեյթունը, Ալբիստանը կիսանկախ էին։ Էրզրումի փաշան՝ վալին, որ համատեղում էր կայսրության արևելյան մարզերի զորքերի հրամանատարի՝ սերասկյարի պաշտոնը, կրում էր Հայաստանի կառավարչի տիտղոսը։ Այս նահանգի գրեթե 1000 բնակավայրերում ապրում էր ավելի քան 400 000 հայ։ Հյուսիս-արևմուտքում էր գտնվում Ախալցխայի նահանգը, որը տարածվում էր մինչև Ջավախք գավառի Փարվանա լիճը և պարսկական տերության սահմանները՝ Շորագյալի (Արթիկի) սուլթանություն։ Ախալցխայի նահանգից հարավ ընկած էր Արևմտյան Հայաստանի ամենափոքր նահանգը՝ Կարսի էլայեթը։ Վանի ընդարձակ էլայեթը հիմնականում ընդգրկում էր պատմական Վասպուրական, Մոկս և Տուրուբերան նահանգները։ Արևմտյան հայաստանի հարավ-արևմուտքում Աղձնիք և Ծոփք նահանգների տարածքն էր զբաղեցնում Դիարբեքիրի էլայեթը։ Սեբաստիան գտնվում էր Հայաստանի արևմտյան մասում։

  • 1806-1812թթ.ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները , Բուխարեստի պայմանագիր:

Պատերազմելու դեպքում ռուսական բանակները ստիպված էին պատերազմ մղել, և՛ թուրքական, և՛ պարսկական զորքերի դեմ: Շուտով Անդրկովկասում ռուսների գրաված տարածքները վերադարձվեցին թուրքերին: 1806-1812թթ.ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանը հաղթեց:

Առաջադրանք 2

Տանը

  • 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները,Ադրիանուպոլսի պայմանագիր:

Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ռուսաստանին անցան Դանուբիգետաբերանն իր կղզիներով, Սև ծովի կովկասյան ափերը՝ Կուբանի գետաբերանից մինչև Աջարիայի հյուսիսը՝ Անապա և Փոթի նավահանգիստներով, Ախալցխայի փաշայությունը՝ Ախալքալաք և Ախալցխա բերդերով։ Ռուսահպատակներին իրավունք վերապահվեց ազատ առևտուր անել Թարքիայում, ռուսական և օտարերկրյա առևտրական նավերին թույլատրվեց անարգել անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Թուրքիան պարտավորվեց 1,5 տարում վճարել 1,5 միլիոն հոլանդ, գուլդեն ռազմատուգանք, ճանաչեց Հունաստանի, Մոլդավիայի, Վալախիայի ու Սերբիայիինքնավարությունը։

13-րդ հոդվածով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք։ Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստան։ 1829–1830թվականներին շուրջ 75-80 հազար հայ Էրզրումից (Կարին), Կարսից, Բայազետից գաղթեց Անդրկովկաս։ Թուրքիան ճանաչեց Վրաստանի, Իմերեթի, Մեգրելիայի ու Գուրիայի, ինչպես և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանիխանությունների միացումը ռուսական կայսրությանը։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը ամրապնդեց Ռուսաստանիտնտեսական–քաղաքական դիրքը Բալկաններում, Սև ծովի ու նեղուցների վրա և Անդրկովկասում։

  •  Համեմատում այս երկու պայմանագրերի արդյունքները, հետևանքները հայ ժողովրդի համար:
  • Հայերի մասնակցությունը ռազմական գործողություններին և ունեցած ավանդին:
  • Աղբյուրները՝
  1. Ռուս-թուրքական պատերազմներ
  2. Ադրիանուպոլսի պայմանագիր
  3. Ռուս-թուրքական պատերազմներ/ֆիլմ/

Տրամաբանական թերթիկ #7

1. Եռանիշ թվեր գրելու համար կարող ենք օգտագործել միայն 2 և 6 թվանշանները:
Յուրաքանչյուր եռանիշ թվում այդ թվանշաններից ամեն մեկը գոնե մեկ անգամ պետք է հանդիպի: Գտեք այս պայմաններին բավարարող ամենամեծ և ամենափոքր եռանիշ թվերի գումարը:

266+662=928

2. Ուղղանկյունաձև ու քառակուսաձև դասասենյակներն ունեն 6 երկարությամբ
ընդհանուր պատ: Երկու դասասենյակների հատակների մակերեսների գումարը 90
քառակուսի մետր է: Գտեք ուղղանկյունաձև դասասենյակի հատակի պարագիծը:

P=54

3. Ունենք ճիշտ աշխատող նժարավոր կշեռք և հինգ կշռաքար՝ 1կգ, 2կգ, 3կգ, 4կգ,
5կգ: Կշեռքի մի նժարին դնում ենք 5 կիլոգրամանոց կշռաքարը: Մնացածներից քանի՞ ձևով կարող ենք դնել նժարներին, որ կշեռքը հավասարակշռված լինի:

1կգ և 4կգ, 2կգ և 3կգ

4. Միևնույն կետից ուղիղ գծով, հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեց
երկու հետիոտն: Որոշ ժամանակ անց առաջինը անցել էր 544 մ, որը երկրորդի
անցածից 120 մ-ով պակաս էր: Այդ պահին քանի՞ մետր էր հետիոտների միջև
հեռավորությունը:

544-120=424

544+424=968

5. Երեք ընկեր՝ Արամը, Դավիթը և Ալեքսը, սովորում են նույն դասարանում: Նրանցից
մեկը զբաղվում է ֆուտբոլով, մեկը՝ լողով և երրորդը՝ ձիասպորտով: Մի օր, երբ
Դավիթն ընկերոջն ուղեկցում էր լողի պարապմունքի, ձիու վրայից լսվեց երրորդ
ընկերոջ ձայնը. «Արամ, հեռախոսդ թողել ես դասարանում»: Տղաներից ո՞վ ինչո՞վ էր
զբաղվում:

Արամ — լող

Դավիթ — ֆուտբոլ

Ալեքս — ձիասպորտ

6. Համակարգչի էկրանին գրված են 1, 3, 4, 6, 8, 9, 11, 12, 16 թվերը: Վարդանը և
համակարգիչը սկսում են հերթով մեկական թիվ ջնջել: Երբ էկրանին մնաց մի թիվ,պարզվեց, որ Վարդանի ջնջած թվերի գումարը 3 անգամ մեծ էր համակարգչի ջնջած թվերի գումարից: Ո՞ր թիվն էր մնացել վերջում:
7. Ուղղի վրա կարմիրով մի քանի կետ է նշված։ Արամը յուրաքանչյուր հարևան երկու
կարմիր կետերի միջև դրեց մեկական կանաչ կետ: Ուղղի վրա եղավ ընդամենը 47
նշված կետ։ Կարմիրով քանի՞ կետ էր նշված ուղղի վրա։

48

8. Քանի՞ եռանիշ թիվ կա, որի գրության ժամանակ մեջտեղի թվանշանը 0 է։

9. Թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ: Գտեք օրինաչափությունը և լրացրեք բաց թողած թիվը.12, 31, 24, 12, 51, 26, 12, 51:

10. 100-ից փոքր պարզ թվերի քանի՞ զույգ կա, որի տարբերությունը հավասար է 2: